ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Դուք ձեր մարզից խոսեք

Դուք ձեր մարզից խոսեք
10.06.2020 | 23:12

Այսօր խորհրդարան ժամանած մարզպետները հոգու պարտք են համարել անպայման երկու թթու, կծու խոսք ասել Գագիկ Ծառուկյանին, քանի որ նա նախօրեին հայտարարել էր, որ կառավարության կազմը 100 տոկոսով պիտի փոխել։ Դժվար է ասել, թե երկու տարում մարզերը զարգացնելու համար ինչպես է խանգարել ու ինչում է մեղավոր Ծառուկյանը, բայց մարզպետների ցավն ու դարդը ԲՀԿ առաջնորդն էր։ Այնինչ նրանք ի պաշտոնե պետք է խոսեին իրենց աշխատանքներին լուրջ խոչընդոտներ ստեղծած մարդկանց, բարդությունների մասին, բայց օրվա թրենդից պետք չէր հետ ընկնել։ Հարկավոր էր մի մարդու նման բոլորը հակադարձեին, իրենց իշխանության համար մեծ սպառնալիք համարեին երեկ սեփականատեր, այսօր արդեն "հանցագործ" Ծառուկյանին։

Բայց նրանք խորհրդարան էին եկել իբր տարվա արածն ու չարածը ներկայացնելու, խոսելու ծրագրերից ու աշխատանքներից։ Իսկ քանի որ նման բան չկա կամ կա ընդամենը խոսքերի մակարդակում, միշտ էլ կլինի մեկը, որին մեծ վիրտոզությամբ կքննադատեն։ Այսօր Ծառուկյանն է, վաղը՝ հաստատ մեկ այլ քաղաքական ուժ ու անհատ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ