Հանրապետության հրապարակից դեպի բուհեր Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի մասնակիցների թիվը գնալով մեծանում է։ Նախօրեին Սրբազանը հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել, իսկ այսօր՝ 18։30-ին, կրկին հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում։ Միաժամանակ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները վարչապետի իմպիչմենտի գործընթաց են սկսում Ազգային ժողովում։               
 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի. «Եվրանեսթ» ԽՎ համանախագահների կոչը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի. «Եվրանեսթ» ԽՎ համանախագահների կոչը
19.06.2020 | 22:50

«Եվրանեսթ» ԽՎ համանախագահները կոչ են արել Լեռնային Ղարաբաղահի հակամարտությունը լուծել խաղաղ և բանակցային ճանապարհով՝ ասված է «Եվրանեսթ» խՎ համանախագահների՝ Եվրոպական ինստիտուտների ղեկավարների և ԵՄ անդամ 27 պետությունների կամ կառավարությունների ղեկավարների ու Արևելյան գործընկերության 6 երկրների ղեկավարներին ուղղված նամակում:

«Մենք կոչ ենք անում հակամարտության երկու կողմերին՝ ի շահ իրենց բոլոր քաղաքացիների, լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը ռազմական լուծում չունի ռազմական գործողությունների վերսկսման միջոցով»,- նշված է հայտարարությունում: Համանախագահները կոչ են անում ԼՂ հակամարտությունը լուծել վստահության և երկխոսության ամրապնդման և մշտական բանակցությունների վերսկսման միջոցով:
«Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, այդ թվում՝ նախագահների մակարդակով, որոնք հիմնված են ԵԱՀԿ հիմնական սկզբունքների վրա՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտին համապատասխան»,- նշված է նամակում:


Նամակի հեղինակներն ընդգծել են, որ անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել, առաջին հերթին ՝ ԵՄ-ի կողմից, որպեսզի ինչ-որ առաջընթաց գրանցվի անվտանգության մարտահրավերների հաղթահարման գործում, որոնք կպաշտպանեն մարդկանց կյանքը ԵՄ-ի անմիջական հարևանությամբ։

Դիտվել է՝ 5080

Մեկնաբանություններ