Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի խանութի բացումը

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի խանութի բացումը
24.09.2020 | 14:28

Սեպտեմբերի 26-ին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում տեղի կունենա պատկերասրահի խանութի բացումը։ Թանգարանային խանութի նորարարական այս նախագիծը մարզային արհեստագործներին կապում է տեղական թանգարանների հետ` Հայաստանում թանգարանային խանութների նոր մոդելի փորձարկման համար:
Միջոցառման ներկաները հնարավորություն կունենան տեղում ձեռք բերել հայ վարպետների ձեռագործ աշխատանքները, որոնք հատուկ ստեղծվել են թանգարանի հավաքածուների ոգեշնչումից՝ հիմնված գունային երանգների և կտավների թեմատիկայի վրա։ Ներկայացված կլինեն նաև բնօրինակների վերարտադրումներ։


Աշխատանքներ ներկայացնող վարպետներն ինչպես Հայաստանի հինգ մարզերը ներկայացնող (Վայոց ձոր, Սյունիք, Լոռի, Տավուշ և Շիրակ) «Իմ Հայաստան» ծրագրի շահառուներն են, այնպես էլ՝ բաց հայտարարության կանչով հրավիրված հանրապետության այլ մարզերի արվեստագետներ և արհեստավորներ։


Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում ներկայացված է Ասլամազյան քույրերի գեղանկարների, գծանկարների և խեցեգործական աշխատանքների ամենամեծ հավաքածուն՝ թվով 620 բնօրինակ աշխատանք: Այն Հայաստանի միակ թանգարանն է, որը նվիրված է կին արվեստագետներին:

Դիտվել է՝ 2473

Մեկնաբանություններ