Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Covid-19-ի պատվաստանյութի առաջին չափաբաժնի մատակարարումը Հայաստան նախատեսվում է 2021-ին

Covid-19-ի պատվաստանյութի առաջին չափաբաժնի մատակարարումը Հայաստան նախատեսվում է 2021-ին
26.09.2020 | 21:20

Առողջապահության նախարարությունը COVAX FACILTY-ի հիմնադրամի հետ ստորագրել է համաձայնագիր COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար։ Նախատեսվում է գնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 600 000 դեղաչափ՝ ռիսկի խմբերում գտնվող 300 000 անձի համար` յուրաքանչյուրին երկու դեղաչափ, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Պատվաստանյութի ձեռքբերման ֆինանսական ընդհանուր արժեքը կազմում է 6 330 000 դոլար, որը կարող է բանակցությունների արդյունքում նվազել։ Պատվաստանյութի առաջին չափաբաժնի (բնակչության 3 տոկոսի չափով) մատակարարումը նախատեսվում է 2021-ին՝ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի լիցենզավորումից և կիրառման թույլտվությունից հետո` հնարավորինս շուտ։

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ