Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բելառուսում ուժայինները տասնյակ ցուցարարների են ձերբակալել

Բելառուսում ուժայինները տասնյակ ցուցարարների են ձերբակալել
26.09.2020 | 21:22

Բելառուսում ուժայինները վերստին տասնյակ ցուցարարների են ձերբակալել, այս անգամ՝ հիմնականում կանանց, որ քայլերթի էին դուրս եկել վիճահարույց ընտրություններով իրեն նախագահ հռչակած Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։


Ձերբակալվածների թվում, ըստ տեղական լրատվամիջոցների, նաև տարեց կանայք կան։ Արևմուտքը, այդ թվում՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ն հայտարարում են, թե չեն ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ, և պատրաստվում են նրա վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանել։ 25 տարի իշխող Լուկաշենկոն պնդում է, թե կարող է դիմակայել սահմանափակումներին Ռուսաստանի օգնությամբ:

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ