«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

«Մեկ սխալ տե­ղե­կու­թ­յու­նը մեծ վնաս կա­րող է հասց­նել ռազ­մա­ճա­կա­տին»

«Մեկ սխալ տե­ղե­կու­թ­յու­նը մեծ վնաս կա­րող է հասց­նել ռազ­մա­ճա­կա­տին»
29.09.2020 | 00:41

Տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գու­թյան, թվա­յին աշ­խար­հում մղ­վող մշ­տա­կա պա­տե­րազ­մի մա­սին է մեր զրույ­ցը մե­դիա­փոր­ձա­գետ ՏԻԳ­ՐԱՆ ՔՈ­ՉԱ­ՐՅԱ­ՆԻ հետ։

-Ի՞նչ կա­սեք տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մի հնա­րա­վոր վտանգ­նե­րի մա­սին, հատ­կա­պես ին­չի՞ց պետք է զգու­շա­նալ այս օ­րե­րին։
-Յու­րա­քան­չյուր պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ա­մե­նաս­կզ­բից թշ­նա­մին սկ­սում է խու­ճապ տա­րա­ծել, այ­նու­հետև՝ հու­սալ­քու­թյուն։ Շատ կարևոր է այդ ժա­մա­նակ վե­րախմ­բա­վո­րել ամ­բողջ տե­ղեկտ­վա­կան դաշ­տը, այն­պես, որ դաշտ ներ­մուծ­վող ա­պա­տե­ղե­կատ­վու­թյու­նը շատ կարճ կյանք ու­նե­նա և չհաս­նի նպա­տա­կին։ Խոր­հուրդ է տր­վում պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում ան­ծա­նոթ մարդ­կանց հետ ընդ­հան­րա­պես չշփ­վել, խու­սա­փել ցան­ցում որևէ տե­ղե­կու­թյան տե­ղադ­րու­մից, որ կա­րող է վնա­սել բա­նա­կին՝ զոր­քե­րի տե­ղա­շար­ժի նկար­ներ, բա­նա­կում ծա­ռա­յող բա­րե­կամ­նե­րի, նրանց շար­ժի, ա­ռող­ջա­կան վի­ճա­կի մա­սին տե­ղե­կու­թյուն։ Կարևոր է նաև սե­փա­կան հա­շիվ­նե­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վու­մը, ո­րով­հետև թշ­նա­մին փոր­ձում է կոտ­րել ոչ միայն կայ­քե­րը, այլև սո­ցիա­լա­կան հա­շիվ­նե­րը, որ կա­րո­ղա­նա դրան­ցով ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն տա­րա­ծել։ Պետք է շատ զգոն լի­նել հատ­կա­պես այս օ­րե­րին, նաև հաշ­վի առ­նել, որ ժա­մա­նա­կին շատ կոտր­ված սոց­հա­շիվ­ներ են հայ­տն­վել ադր­բե­ջան­ցի­նե­րի ձեռ­քե­րում, և նրանք դրան­ցով ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն են տա­րա­ծում՝ զին­ված ու­ժե­րի զո­հե­րի ուռ­ճաց­ված թվե­րի, տա­րած­քա­յին կո­րուստ­նե­րի մա­սին։ Այ­սինքն, պետք է վս­տա­հես այն մար­դուն, ում կա­րող ես տե­սա­կա­պով զան­գա­հա­րել, տես­նել, հա­մոզ­վել, որ թշ­նա­մի չէ։ Բայց, նույ­նիսկ այդ պա­րա­գա­յում, ա­վե­լի լավ է սպա­սել պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյա­նը։
-Ադր­բե­ջան­ցի­նե­րի տա­րա­ծած կեղծ տե­ղե­կու­թյուն­նե­րը հիմ­նա­կա­նում հաս­ցեագր­ված են մե՞զ, մի­ջազ­գա­յին հան­րու­թյա՞­նը, թե՞ սե­փա­կան ժո­ղովր­դին։
-Սո­վո­րա­բար տե­ղե­կատ­վա­կան պայ­քա­րում յու­րա­քան­չյուր պե­տու­թյուն ե­րեք ճա­կա­տով է գոր­ծում՝ ներ­քին լսա­րան, թշ­նա­մի լսա­րան, և ար­տա­քին լսա­րան։ Ըստ այդմ են ըն­տր­վում պայ­քա­րի գոր­ծիք­ներն ու լե­զու­նե­րը։ Ե­թե տե­ղե­կատ­վու­թյու­նը ռու­սե­րեն է և հա­յե­րեն, ուղղ­ված է հա­յե­րին, ե­թե ադր­բե­ջա­նե­րեն՝ ներ­քին լսա­րա­նին, ե­թե ագ­լե­րեն և ռու­սե­րեն՝ ար­տա­քին աշ­խար­հին։ Ներ­քին լսա­րա­նին հասց­նում են մե­սիջ այն մա­սին, որ ի­րենք հաղ­թա­նա­կած են, տա­րածք­ներ են վերց­րել։ Հայ­կա­կան լսա­րա­նին նույն­պի­սի տե­ղե­կատ­վու­թյուն է ու­ղարկ­վում, բայց մի փոքր ուռ­ճաց­ված, որ հու­սալ­քու­թյուն և խու­ճապ ա­ռա­ջա­նա։ Իսկ ար­տա­քին լսա­րա­նին հիմ­նա­կա­նում այն տե­ղե­կու­թյունն են հասց­նում, որ հա­յե­րը ագ­րե­սոր են, ա­ռա­ջինն են հար­ձակ­վել, խա­ղաղ բնա­կա­վայ­րեր են ռմ­բա­կո­ծում, խա­ղաղ բնա­կիչ­նե­րի են սպա­նում և այլն։ Պա­տե­րազ­մա­կան օ­րե­րին տե­ղե­կատ­վա­կան հոս­քե­րի հիմ­նա­կան վեկ­տոր­ներն այս­պի­սին են։
-Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը ի­րա­զե­կե­լու մեր գոր­ծե­լաո­ճը։
-Նոր­մալ։ Կա­րող էր ա­վե­լի լավ լի­նել, բայց կա­րող էր և ա­վե­լի վատ լի­նել։ Աշ­խա­տանք տար­վում է, կա­ռույց­ներ կան, այլ հարց է՝ կօգ­տա­գործ­վի հայ­կա­կա՞ն ին­ֆոր­մա­ցիան, ադր­բե­ջա­նա­կա՞ն, թե՞ ի­րենց սե­փա­կան ին­ֆոր­մա­ցիա­յի աղ­բյուր­ներն ու­նեն։ Դա պայ­մա­նա­վոր­ված է նաև նրա­նով, թե ինչ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նեն տվյալ եր­կր­նե­րը, կամ ինչ աշ­խա­տանք է տար­վել ժա­մա­նա­կին այս կամ այն լրատ­վա­մի­ջո­ցի հետ։
-Այն, ինչ հա­պա­ղում են հայտ­նել պաշ­տո­նա­կան աղ­բյուր­նե­րը, եր­բեմն տեղ է հաս­նում ծա­նոթ-բա­րե­կա­մի մի­ջո­ցով։ Ի՞նչ վտանգ­նե­րով է հղի չվե­րահ­սկ­ված ին­ֆոր­մա­ցիա­յի տա­րա­ծու­մը։
-Պա­տե­րազ­մա­կան օ­րե­րին մե­ծա­թիվ լու­րեր, ա­սե­կո­սե­ներ են պտտ­վում, նաև դա է պատ­ճա­ռը, որ տե­ղե­կատ­վա­կան ին­ֆոր­մա­ցիան սկ­սում է տր­վել ո­րո­շա­կի չա­փա­բաժ­նով և մի քա­նի պաշ­տո­նա­կան աղ­բյուր­նե­րից։ Մար­դիկ պետք է հաս­կա­նան, որ ա­սե­կո­սե տա­րա­ծե­լով վնա­սում են հենց ի­րենց, ի­րենց բա­րե­կամ­նե­րին, ո­րոնք գու­ցե ռազ­մա­ճա­կա­տում են։ Դրա հա­մար զսպ­վա­ծու­թյան կոչ եմ ա­նում, մի քիչ համ­բե­րել է պետք, դի­մա­նալ, այս­պես թե այն­պես, ո՞նց է ե­ղել և ի՞նչ է ե­ղել, պարզ­վե­լու է պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­վար­տից հե­տո։ Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, դաշ­տը լց­նե­լը լու­րե­րով, ո­րոնց մի մա­սը կա­րող է ճիշտ լի­նել, մի մա­սը` սխալ, բա­վա­կա­նին վտան­գա­վոր է։ Այս­պես ա­սեմ. ե­թե 100 ա­սե­կո­սեից 99-ը ճիշտ լի­նի, մե­կը` սխալ, այդ մե­կը շատ ա­վե­լի վնաս կա­րող է հասց­նել ռազ­մա­ճա­կա­տում կռ­վող­նե­րին։
-Ի՞նչ կա­սեք զրույ­ցի վեր­ջում։
-Պետք է զգոն լի­նել, յու­րա­քան­չյուր մարդ վիր­տուալ հար­թակ­նե­րում պետք է ի­րեն այն­պես դրսևո­րի, ինչ­պես ի­րա­կան կյան­քում։ Ի­րա­կան կյան­քում ոչ ոք ա­մեն անց­նող-դար­ձո­ղի չի հանձ­նում իր բնա­կա­րա­նի բա­նա­լի­նե­րը, չի հայտ­նում բնա­կա­րան մտ­նե­լու ծած­կա­գի­րը կամ չի ա­սում, թե որ­տեղ են պահ­վում իր գու­մար­նե­րը։ Նույն կերպ էլ վիր­տուալ հար­թա­կում պետք է լի­նի։ Ե­թե սոց­ցան­ցե­րում պա­հես քեզ այն­պես, ինչ­պես ի­րա­կան կյան­քում, բազ­մա­թիվ հար­ցեր, տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գու­թյան ա­ռու­մով, կլուծ­վեն։

Զրու­ցեց
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 17819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ