Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին, որ Ղրիմի և Ղրիմի կամրջի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն դատապարտված է ձախողման՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Կիևը բացահայտորեն պատրաստվում է հարձակման Ղրիմի կամրջի վրա՝ Արևմուտքի ուղղակի և անպատկառ աջակցությամբ»,-շեշտել է նա:                
 

Ասում են

Ասում են
23.05.2022 | 07:31

Ադրբեջանն անnւղղակի տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին: ՀՀ-ում տիրող վիճակը հնարավորություն է տալիս Ալիևին պատմական ադրբեջանական տարածքներ հայտարարել Զանգեզուրը, Սևանն ու Երևանը: Չգիտեմ, թե ո՞նց կարող է պատմական Ադրբեջանի մաս լինել Զանգեզnւրը:

Գnւցե Ալիևը նկատի ունի այն հանգամանքը , որ Զանգեզուրում թուրքերը պատմական պարտnւթյnւ՞ն են կրել Գարեգին Նժդեհից: Այո՛, այդ առումով գուցե այդ հողերը որոշ պատմական հիշողություններ կարող են արթնացնել Ալիևի կամ Էրդnղանի մnտ, սակայն այդ հիշողությունները Զանգեզnւրում կարող են կապված լինել միմիայն պարտnւթյան հետ:

Մնացյալի առնչությամբ կարող եմ ասել, որ Ցարական Ռուսաստանում նույնիսկ ադրբեջանցի ազգությnւն չի եղել: Ադրբեջանցիները կոչվել են թուրք-թաթարներ, իսկ ադրբեջանցի հասկացությունը առաջացել է ոչ վաղ անցյալում՝ 20-րդ դարի 1-ին կեսում: Այնպես որ, շատ մեծ երևակայության դեպքում նույնիսկ Երևանն ու Սևանը ոչ մի կերպ չեն կարող լինել ադրբեջանական տարածքներ: Պատմություն սովորեք:


Կոնստանտին Զատուլին

Դիտվել է՝ 46214

Մեկնաբանություններ