Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    24.12.2013| 00:28
    Տե՛ր Աստված իմ, ես պիտի փառաբանեմ քեզ, պիտի օրհնեմ քո անունը, քանզի սքանչելի գործեր կատարեցիր՝ առաջին խորհուրդը ճշմարիտ։ Այո՛, Տե՛ր, քաղաքները վերածեցիր հողաբլուրների, բերդաքաղաքներն իրենց հիմքերից կործանեցիր. թող ամբարիշտների քաղաքը հավիտենապես չվերաշինվի։
  • Ամփոփվել են Մանկավարժական համալսարանի 2013 թ. գործունեության արդյունքները

    Ամփոփվել են Մանկավարժական համալսարանի 2013 թ. գործունեության արդյունքները

    23.12.2013| 20:29
    ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը:
  • Գագիկ Բեգլարյանն այցելեց Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր

    Գագիկ Բեգլարյանն այցելեց Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր

    23.12.2013| 20:27
    Խստաշունչ ձմռան պայմաններում ավտոճանապարհների անցանելիությունը, ճանշինների աշխատանքը տեղում ստուգելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այս անգամ այցելեց Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր։ Յուրաքանչյուր մարզում Ճանշինների ղեկավարները նախարարին զեկուցեցին իրենց ենթակայության տակ գտնվող ճանապարհներին մաքրման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու դժվարությունները։
  • «Բոլորն էլ գիտեն, թե ՍԴ-ն ինչ որոշում է կայացնելու»

    «Բոլորն էլ գիտեն, թե ՍԴ-ն ինչ որոշում է կայացնելու»

    23.12.2013| 20:24
    ՀՀ ԱԺ-ն 77 կողմ ձայնով վավերացրեց հայ-ռուսական գազային պայմանագիրը, իսկ ԱԺ չորս խմբակցություններ՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, դիմել են Սահմանադրական դատարան՝ հայտարարելով, որ պայմանագրի վավերացման մասին որոշում ԱԺ-ն չի ընդունել: Ի թիվս այլ պատճառների՝ հայտարարության մեջ նշված է նաև, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովը «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով որևէ որոշում չի կայացրել, քանի որ հանձնաժողովի յոթ անդամներից չորսը չեն մասնակցել «ԱԺ կանոնակարգ» օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 24-րդ հոդվածով նախատեսված որևէ գործընթացի:
  • Նադեժդա Տոլոկոննիկովան դուրս եկավ բանտից

    Նադեժդա Տոլոկոննիկովան դուրս եկավ բանտից

    23.12.2013| 20:22
    Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Pussy Riot» խմբի մասնակից Նադեժդա Տոլոկոննիկովան ազատ է արձակվել Կրասնոյարսկի բանտից: Մյուս մասնակիցը՝ Մարիա Ալյոխինան, ով այսօր նույնպես հայտնվել է ազատության մեջ, թռչել է Կրասնոյարսկ: «Ես նրա հետ խոսել եմ հեռախոսով, նրան ազատել են: Այժմ ես մեկնում եմ օդանավակայան»,- ասել է Ալյոխինան:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Օտարների վերաբերմունքը տարբեր է հրապարակներում տոնավաճառի ելած առաջնորդների հանդեպ

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Օտարների վերաբերմունքը տարբեր է հրապարակներում տոնավաճառի ելած առաջնորդների հանդեպ

    23.12.2013| 17:48
    Ուշագրավ հարցադրում է՝ ինչու Երևանի Թատերական հրապարակը Մայդան չդարձավ: Քանի որ, ինչպես Թատերական հրապարակը, այնպես էլ Մայդանը շարքային քաղաքացու համար ծառայել և ծառայում են որպես գործող իշխանության կողմից վարվող քաղաքականության դեմ հանդես գալու, այդ քաղաքականությունը մերժելու համար առավել հարմար ամբիոն-հավաքատեղի, ապա հասկանալի է, որ այդ վայրերում հավաքվող հայ կամ ուկրաինացի ժողովրդի, քաղաքացիների համար Թատերական հրապարակն ու Մայդանը նույնական են, ունեն նույն խորհրդանշական, բարոյական ու կազմակերպչական արժեքը:
  • «Երբ ընդհանուր մթնոլորտն է տխուր, հավատացեք, ուրախանալու բան չկա»

    «Երբ ընդհանուր մթնոլորտն է տխուր, հավատացեք, ուրախանալու բան չկա»

    23.12.2013| 17:43
    Տարվա ավարտին հաշված օրեր են մնացել, և Ամանորի կախարդական գիշերն ընդամենը հինգ օրից կներթափանցի յուրաքանչյուրիս տուն: Սա տոնի հաճելի, բայց առաջին երեսն է, երկրորդ երեսը շատ տխուր է, ինչը նկատելի է մարդկանց հայացքներում:
  • «Դե, եթե մաս-մաս կարելի է վճարե՜լ...»

    «Դե, եթե մաս-մաս կարելի է վճարե՜լ...»

    23.12.2013| 17:41
    Մեր ժողովուրդը այնքան է վախեցած «բարեփոխում» բառից, որ անգամ լավ փոփոխությունը ծանր է ընդունում: Այն, որ, այսպես կոչված, բարեփոխումներից մարդիկ «մրսում» են, հասկանալի է, քանզի որքան շատ ենք «բարեփոխվում», այնքան կյանքը դժվարանում է: Բայց լինում են դեպքեր, երբ բարեփոխումն իրոք կարող է ինչ-որ բան փոխել, եթե, իհարկե, տարբեր քաղաքական ուժեր շիլաշփոթ չսարքեն մարդկանց գլխում, օրինակ, ինչպես տաքսի վարելու թույլտվության նոր կարգի դեպքում: Դրանում համոզվեցինք օրերս` տաքսու վարորդի հետ զրուցելիս, ինչն էլ ներկայացնում ենք նույնությամբ:
  • Սփյուռքահայ Դարեհ Կույումջյանը արդարություն է ակնկալում ՀՀ իշխանություններից

    Սփյուռքահայ Դարեհ Կույումջյանը արդարություն է ակնկալում ՀՀ իշխանություններից

    23.12.2013| 17:22
    Ասել, որ ՀՀ դատական համակարգը կայացած չէ, նշանակում է չասել ոչինչ: Մեր երկրի դատարաններն այնքան ապօրինի որոշումներ են ընդունել, որ կբավականացնեն մի նոր կառույցի կողմից դրանք մի քանի տարի վերանայելու համար: Այս անգամ տուժել է հերթական սփյուռքահայը` Ավստրալիայի քաղաքացի Դարեհ Կույումջյանը: Վերջինս դատարանի որոշմամբ կզրկվի սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքերից, այդ թվում և այն տնից, որտեղ ինքը այժմ բնակվում է:
  • Երևանյան աղմուկը` Ամանորին

    Երևանյան աղմուկը` Ամանորին

    23.12.2013| 16:49
    Երևանյան աղմուկը Ամանորին ավելի է թեժանում: Հրավառությունն ու պայթուցիկները մի կողմից տոնական մթնոլորտ են ապահովում, մյուս կողմից` ավելորդ աղմուկի ու դժգոհության պատճառ դառնում: Պայթուցիկների անորակությունն էլ մեկ այլ խնդիր է, և կարող են վնասել հենց պայթյունը «սադրողին»: