Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ձե՞ռ եք առ­նում

Ձե՞ռ եք առ­նում
13.03.2020 | 01:42
Այն­քան ան­լուրջ են մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը մո­տե­նում ցան­կա­ցած հար­ցի, որ ա­ռանց սար­կազ­մի անհ­նար է դի­տար­կել խն­դիր­նե­րը։ Հայ­կա­կան հին ու բա­րի ֆիլ­մում այս օ­րե­րին բնո­րոշ շատ լավ խոսք կա. «Ձե՞ռ եք առ­նում, էն կն­գա ուշ­քը գնաց, Մու­րա­դը կա­տա­ղեց, Ա­րու­սը մի բուռ ա դա­ռել»: Մեր դր­կից հարևան երկ­րի` Վրաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված ան­ցել է 24-ժա­մյա աշ­խա­տան­քա­յին ռե­ժի­մի, ՄԱԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ան­տո­նիո Գու­տե­րե­շը պե­տու­թյուն­նե­րի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րին կոչ է ա­րել ան­հա­պաղ ա­ռա­վել ու­ժե­ղաց­ված պա­տաս­խան մի­ջոց­ներ ձեռ­նար­կել նոր տե­սա­կի կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խե­լու ուղ­ղու­թյամբ։ «Հա­մա­վա­րա­կի մա­սին այ­սօր­վա հայ­տա­րա­րու­թյու­նը գոր­ծո­ղու­թյան կոչ է ա­մեն մե­կի և ա­մեն երկ­րի հա­մար։ Մենք դեռևս կա­րող ենք փո­խել հա­մա­վա­րա­կի ըն­թաց­քը, սա­կայն դա նշա­նա­կում է, որ պետք է պայ­քա­րել ան­գոր­ծու­թյան դեմ: Կոչ եմ ա­նում բո­լոր կա­ռա­վա­րու­թյուն­նե­րին ոտ­քի ել­նել և հի­մա ա­վե­լաց­նել այդ ուղ­ղու­թյամբ ներ­դր­ված ջան­քե­րը»,– նշել է գլ­խա­վոր քար­տու­ղա­րը։ Ա­վե­լի վաղ Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյունն էլ հայ­տա­րա­րել էր, որ հի­վան­դու­թյունն ար­դեն հա­մա­վա­րա­կի է վե­րած­վել։
Իսկ քա­րո­զար­շա­վի տա­րեր­քի մեջ գտն­վող Հա­յաս­տա­նի վար­չա­պետն ա­սում է՝ ե­թե անհ­րա­ժեշ­տու­թյուն լի­նի, քա­րո­զար­շա­վը կընդ­հա­տեն: «Դա­սա­կա­նը» կա­սեր՝ իա՜, ի­րո՞ք։ Ար­դեն պաշ­տո­նա­պես հաս­տատ­ված 4 վա­րա­կա­կիր կա, զգա­լի թվով մարդ­կանց մե­կու­սաց­րել եք, էլ ի՞նչ պի­տի լի­նի, որ քա­րո­զար­շա­վի դա­դա­րեց­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն տես­նեք։
Այ­դու­հան­դերձ, երբ Փա­շի­նյանն զգա, որ քա­րո­զար­շա­վում մնա­ցել են ինքն ու իր թի­կուն­քում կանգ­նած մի քա­նի հո­գի, ա­հա այդ ժա­մա­նակ կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված կհայ­տա­րար­վի քա­րո­զար­շա­վի ընդ­հատ­ման մա­սին։ Իսկ մինչ այդ վի­րուսն ու՞մ շունն է, մարդ­կանց ա­ռող­ջու­թյունն էլ՝ հե­տը։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ