«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Հայաստանի կրկեսն առանց կենդանիների

Հայաստանի կրկեսն առանց կենդանիների
27.05.2020 | 13:59

Հանրային պահանջագրերի change.org հարթակում մեկնարկել է «Հայաստանի կրկեսն առանց կենդանիների» (Animal-Free Circuses in Armenia) խորագրով ստորագրահավաքը։ Պահանջագիրը change.org-ում ստեղծվել է #պատկանում է բնությանը քաղաքացիական նախաձեռնության կողմից՝ մի քանի օրվա ընթացքում հավաքելով 2500 ստորագրություն։

Նախաձեռնության նպատակն է Հայաստանում մարդկանց զվարճանքի կամ միայն բիզնես շահույթ ստանալու նպատակով կենդանիների շահագործման արգելքի կիրառումը՝ օրենսդրական մակարդակով։ Քանի որ այս պահին քննարկվում է «Կենդանական աշխարհի» մասին ՀՀ օրենքում փոփոխության նախագիծը, ապա ստեղծված է բացառիկ հնարավորություն այսուհետ վերջ դնելու կենդանիների շահագործմանը և տանջանքներին կրկեսներում Հայաստանում։

Ավելի քան 100 երկիր արգելել կամ սահմանափակել է կրկեսում կենդանիների շահագործումը, դրանց թվում են՝ Ավստրիան, Խորվաթիան, Հունաստանը, Իռլանդիան, Իտալիան, Շոտլանդիան, Հնդկաստանը, Իրանը:
Հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաներն ու վիզուալ հնարքների լայն հնարավորությունները` նախաձեռնության հեղինաները խորապես համոզված են, որ Հայաստանում կրկեսն առանց կենդանիների չի կորցնի իր հետաքրքրությունը հանդիսատեսի շրջանում, փոխարենը կնպաստի Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը տարբեր հարթակներում։


Արգելքի հիմնական պատճառները հետևյալն են։ Կրկեսը չի իրականացնում վայրի կենդանիների հետ կապված գիտական կամ կրթական որևէ գործառույթ, չունի կենդանու պահպանման առաքելություն, և ուղղորդվում է բացառապես շահույթ ստանալու նկատառումով։Կենդանիների վարժեցումն իրականացվում է առանձնակի դաժանությամբ, քանի որ ժամկետները սուղ են, իսկ տոմսերը՝ վաճառված։ Կենդանիներին ստիպում են կատարել հնարքներ, որը կենդանին չէր կատարի իր բնական միջավայրում՝ վառվող օղակների միջով թռչելը, մեկ կամ երկու ոտքի վրա կանգնելը, զգեստով պարելը։ Կրկեսում չեն ապահովվում կենդանու տարիքային առանձնահատկությունները, իսկ բեմադրական տարիքն անցած կենդանիներից անմիջապես ազատվում են։ Կենդանիների շահագործումը զվարճանքի նպատակով անհամատեղելի է էկոկրթության և բնասիրության գաղափարախոսության հետ։ Վայրի բնության մեջ մարդ – կենդանիներ հարաբերություններում մարդը գերակա դիրք չունի գիշատիչների և մեծ կաթնասունների նկատմամբ։ Կենդանուց մարդուն և հակառակը փոխանցվող հիվանդությունները հնարավոր չէ կանխարգելել։

Դիտվել է՝ 8944

Մեկնաբանություններ