Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Сrew Dragon-ը գնաց տիեզերք՝ «բատուտն» աշխատեց

Сrew Dragon-ը գնաց տիեզերք՝ «բատուտն» աշխատեց
01.06.2020 | 08:52

SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը երկու աստղագնացներով թռավ Միջազգային տիեզերակայանից: Դա 9 տարվա մեջ առաջին թռիչքն էր դեպի տիեզերք ԱՄՆ տարածքից, և արդեն անվանվել է պատմական՝ առաջին անգամ աստղագնացներին տիեզերակայան կհասցնի մասնավոր տիեզերանավը: Տիեզերանավը Կանավերալի տիեզերակայանից թռավ Փարիզի ժամանակով՝ 21:22-ին (15:22 EST): Crew Dragon-ը պետք է NASA-ի աստղագնացներ Բոբ Բենկենին ու Դագ Հերլին տիեզերակայան հասցնի մեկ օրից արագ՝ 19 ժամում: Crew Dragon-ը տիեզերակայանին ավտոմատ կմիանա: SpaceX-ից ճշտել են, որ անհրաժեշտության դեպքում աստղագնացները կանցնեն ձեռքով կառավարման: Հայտնի չէ, թե աստղագնացները որքան երկար կմնան տիեզերակայանում: Առաքելության ժամկետի մասին որոշումը NASA-ն կընդունի, երբ Crew Dragon-ը միանա տիեզերակայանին: Բենկենն ու Հերլին ուղեծրում կարող են մնալ 30-119 օր:
Crew Dragon-ն առաջին մասնավոր տիեզերանավն է պատմության մեջ, որ աստղագնացներին հասցնելու է տիեզերակայան: Նախկինում ԱՄՆ-ը ուղեծիր դուրս գալու համար օգտագործում էր Շաթլ տիեզերանավերը, բայց 2011-ին ծրագիրը փակեցին և ԱՄՆ-ը տիեզերակայան հասնելու համար տեղեր էր գնում ռուսական «Սոյուզ»-ներում: SpaceX ընկերությունը, որ ղեկավարում է Իլոն Մասկը, դեպի տիեզերակայան թռքիչքներ իրականացրել է առանց աստղագնացների: Dragon-ը, որի փոփոխված տարբերակով թռել են աստղագնացները, 2012-ից բեռներ էր փոխադրում տիեզերակայան:


SpaceX-ի համար Crew Dragon-ի հաջող թռիչքը քայլ առաջ է տիզերական մրցավազքում: Իլոն Մասկի ընկերության միակ մրցակիցը Boeing-ն է, որ նույնպես NASA-ից ֆինանսավորում է ստանում և 2019-ի վերջին չկարողացավ իր Starliner անօդաչու նավը կցել տիեզերակայանին: Երկրորդ փորձը ծրագրվում է 2020-ի աշնանը: ԱՄՆ ԶԼՄ-ները նշում են, որ կորոնավիրուսի համաճարակը լրջորեն ազդել է տիեզերանավի թռիչքի վրա: Աստղագնացները հարազատներին հրաժեշտ են տվել՝ պահպանելով սոցիալական տարածությունը և հրաժարվել են նրանց հետ ֆիզիկական շփումից: NASA-ում պատմել են, որ մինչ այդ Crew Dragon-ի անձնակազմը երկու անգամ ստուգվել է կորոնավիրուսից: COVID-19-ի նոր օջախի ձևավորում թույլ չտալու համար NASA-ն խնդրել է, որ տիեզերանավի թռիչքների սիրահարները մնան տանն ու Ֆլորիդա չգան, բայց The New York Times-ի տվյալներով՝ դա ոչ բոլորին է կանգնեցրել: Տիեզերակայանի մերձակա հյուրանոցի բոլոր համարները վարձակալվել են: Լրագրողների գնահատականով՝ Crew Dragon-ի թռիչքը, այնուամենայնիվ, ավանդական հարյուր հազարավոր հանդիսականներին չի հավաքել: Տիեզերանավի հաջող թռիքի շուրջ տագնապներ հարուցեց նախօրեի միջադեպը: Տեխասի հարավում փորձարկումների ժամանակ պայթեց Starship նավի նախատիպը, որ նախատեսված էր միջմոլորակային թռիչքների համար: ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունի պատճառ կարող էր լինել վառելիքի արտահոսքը:


Crew Dragon-ի թռիչքի երկրորդ փորձին ներկա էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նա Կանավերալ հրվանդան էր եկել Վաշինգտոնից՝ չնայած ոստիկանական բռնության դեմ բողոքներին, ոչ բռնկվել են ամբողջ երկրում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի կոշտ ձերբակալության ժամանակ խեղդվելուց հետո: Նրա մահը զանգվածային անկարգություններ հարուցեց Մինեապոլիսում, ոստիկանությունը տասնյակ հրկիզումներ ու 170 կողոպուտներ գրանցեց քաղաքում: Crew Dragon-ի առաջին թռիչքը բեկանվեց մեկնարկից 15 րոպե առաջ՝ վատ եղանակի պատճառով: NASA-ի տնօրեն Ջիմ Բրայդենստայնը նշեց, որ թռիչքը կարող է կայծակներ հարուցել ու հետաձգումը ճիշտ էր: Մայիսի 30-ին թռիրքի երկրորդ հետաձգման հավանականությունը 50% էր:
RFI


Հ.Գ. Դոնալդ Թրամփը, հակառակ կորոնավիրուսի պանդեմիայի, փորձում է գրել իր հաջողության պատմությունը՝ ընտրություններից առաջ: 2011-ից սեփական տիեզերանավով թռիչք չունենալու պարագայում՝ նա կարող է հայտարարել, որ այլևս ԱՄՆ-ը միայնակ է նվաճում տիեզերքը՝ առանց ռուսների օգնության, իմա՝ «Ամերիկան նախևառաջ» նաև տիեզերքում, ցամաքում ու ծովում: Առաջ, դեպի ընտրություններ: Իլոն Մասկի SpaceX ընկերության Falcon հրթիռն ուղեծիր դուրս բերեց Crew Dragon տիեզերանավը։ Հրթիռի առաջին աստիճանը բարեհաջող անջատվել է նավից ու վերադարձել երկիր՝ Ատլանտյան օվկիանոսում իջեցվել է լողացող տախտակամածի վրա։ Տիեզերանավի արձակումից հետո մամուլի համատեղ ասուլիս են տվել ՆԱՍԱ-ի տնօրեն Ջեյմս Բրայդենստայնը և SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։ Պատասխանելով ռուս գործընկերների արձագանքների մասին հարցին` Իլոն Մասկը ծիծաղելով ասել է՝ «բատուտն աշխատում է»։ 2014-ին, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի հանդեպ, «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը Թվիթերի իր էջում գրել էր, թե ի պատասխան կարող են արգելել ամերիկացի տիեզերագնացների թռիչքները «Սոյուզ» տիեզերանավերով և խորհուրդ էր տվել Միջազգային տիեզերական կայան հասնելու համար բատուտ (ցատկահարթակ) օգտագործել։ SpaceX ընկերության տեխնոլոգիաներով թռիչքի հաջողությունը նաև կնշանակի հրաժեշտ «Սոյուզ»-ին։
Crew Dragon տիեզերանավը արդեն միակցվել է Միջազգային տիեզերակայանին:
«Միակցումը հաստատվել է, կայացել է Ամերիկյան արևելյան ափի ժամանակով 10:17-ին»,- տեղեկացրել է միջոցառման ուղիղ հեռարձակման ղեկավարը՝ հավելելով, որ Միջազգային տիեզերակայանն այդ պահին գտնվել է Հյուսիսային Չինաստանի և Մոնղոլիայի վրա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է տիեզերքի նվաճման հետազոտություններում Միացյալ Նահանգների առաջատար դեր ստանձնելու անհրաժեշտության մասին և խոստացել է, որ Մարսի վրա հայտնված առաջին մարդիկ կլինեն ամերիկացիները: Դուք չեք կարող թիվ 1-ը լինել Երկրի վրա, եթե թիվ 2-ն եք տիեզերքում: Իսկ մենք ոչ մի տեղ թիվ 2-ը չենք լինի»,- ասել է Թրամփը՝ դիմելով NASA-ի աշխատակիցներին՝ Crew Dragon տիեզերանավի բարեհաջող թռիչքից հետո: Թրամփը նաև հայտարարել է, որ առաջին կինը, որ ոտք կդնի Լուսնի վրա, անպայման ամերիկուհի կլինի, իսկ Մարսի վրա հայտնված առաջին մարդիկ կլինեն ամերիկացիները: Ըստ նրա, այժմ «լավագույն ժամանակն» է տիեզերքի նվաճման, և ԱՄՆ-ին «հետաքրքիր տարիներ» են սպասվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 16271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ