Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչպես են ընձուղտները «տանգո» պարում

Ինչպես են ընձուղտները «տանգո» պարում
01.06.2020 | 09:04

Զամբեզիի (Նամիբիա) Ազգային պարկում նկարահանել են երկու ընձուղտի ռոմանտիկ պարը: Այս մասին տեղակացնում է The Sun պարբերականը:

Տեսանյութում, որ նկարահանվել է African Lion and Environmental Research Trust բարեգործական կազմակերպության անդամների մեկի կողմից, երևում է, թե ինչպես է ընձուղտերից մեկը վզին առնում զուգընկերոջ ոտքն ու նրան ստիպում երեք ոտքի վրա քայլել: Դա, ավելի շուտ, ոչ թե քայլել է, այլ՝ պար, կամ՝ «սիրո ներկայացում»:

Դիտվել է՝ 1048

Մեկնաբանություններ