Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սա­տա­նա­յին հո­գի ծա­խած ՀԿ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ա­ռանց ման­դա­տի պաշ­տո­ն­յա­ներ են

Սա­տա­նա­յին հո­գի ծա­խած ՀԿ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ա­ռանց ման­դա­տի պաշ­տո­ն­յա­ներ են
16.06.2020 | 00:56
Իշ­խա­նու­թյան բո­լոր ար­դա­րա­ցում­ներն ու հա­վաս­տում­նե­րը, թե դր­սի փո­ղե­րով սն­վող հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներն ի­րենց հետ որևէ առն­չու­թյուն չու­նեն, մեղմ ա­սած, ծի­ծա­ղե­լի են: Ի­րենց մար­դու ի­րա­վուն­քի պաշտ­պան հռ­չա­կած ան­ձինք ա­սես ա­ռանց ման­դա­տի պաշ­տո­նյա լի­նեն, որ թևքե­րը քշ­տած կռիվ են տա­լիս իշ­խա­նու­թյան հաս­ցեին քն­նա­դատու­թյուն հն­չեց­նող­նե­րի դեմ: Ցան­կա­ցած թթու խոսք Նի­կոլ Փա­շի­նյա­նի հաս­ցեին, և եվ­րո­պա­կան գրանտ­նե­րով ի­րա­վա­հա­վա­սա­րու­թյուն քա­րո­զող­նե­րը մո­ռա­նում են թե՛ ա­զատ խոս­քի, թե՛ տա­րա­տե­սակ հա­վա­սա­րու­թյուն­նե­րի մա­սին: ԲՀԿ հատ­կա­պես կին պատ­գա­մա­վոր­նե­րի նկատ­մամբ տե­ղի ու­նե­ցա­ծից հե­տո սո­րո­սա­կան թևից սն­վող «ի­րա­վա­պաշտ­պան­նե­րի» ար­ձա­գան­քը ոչ թե ծի­ծա­ղե­լի, այլ զա­վեշ­տա­լի ու ցի­նիկ էր: Մար­դիկ, որ սե­փա­կան մորն են դա­տի տա­լիս ու ոտ­նա­տակ տա­լիս ցան­կա­ցած սր­բու­թյուն, եր­կու օր ա­ռաջ Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան շեն­քի դի­մաց ա­ջակ­ցու­թյուն էին հայտ­նում ոչ թե «աս­ֆալ­տին փռ­ված» կա­նանց, այլ նրանց գետ­նին քարշ տված ոս­տի­կան­նե­րին: Եվ գի­տե՞ք՝ ին­չու, ո­րով­հետև «գործ տա­լու» բար­դույ­թով տա­ռա­պող­նե­րի գե­նե­տիկ կո­դի մեջ ոչ թե ըն­կա­ծին պաշտ­պա­նելն է, այլ հո­գին սա­տա­նա­յին վա­ճա­ռե­լը: Ոս­տի­կան­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ի­րա­վա­չափ լի­նել-չլի­նե­լու հան­գա­ման­քի մա­սին մար­դու ի­րա­վունք­նե­րով զբաղ­վող եվ­րո­պա­կան լր­ջա­գույն ու կշ­ռա­դատ կա­ռույց­նե­րը, հա­մոզ­ված եմ, գնա­հա­տա­կան դեռ տա­լու են, իսկ սո­րո­սա­կան կե­րակ­րա­մա­նից գու­մար­ներ ստա­ցող ու դրա­նով իշ­խա­նու­թյա­նը գո­վեր­գող չի­րա­վա­պաշտ­պան­նե­րի ա­րարք­նե­րը բու­մե­րան­գի է­ֆեկ­տով վաղ թե ուշ ի­րենց կողմն են շրջ­վե­լու:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 6718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ