Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ռեա­լը»՝ միանձ­ն­յա ա­ռա­ջա­տար

«Ռեա­լը»՝ միանձ­ն­յա ա­ռա­ջա­տար
30.06.2020 | 00:56

Որքան էլ ան­ցած օ­րե­րը գա­վա­թա­յին էին անգ­լիա­կան ֆուտ­բո­լի հա­մար, այ­դու­հան­դերձ, մինչ այդ ե­ղել էր ա­ռաջ­նու­թ­յան «Չել­սի»-«Ման­չեստր Սի­թի» դի­մա­կա­յութ­յու­նը, ո­րը... Իսկ թե այդ որն ինչ սկզ­բուն­քա­յին նշա­նա­կու­թ­յուն է ու­նե­ցել, կի­մա­նաք Կղ­զու գա­վա­թա­յին խա­ղե­րի մա­սին անդ­րա­դար­ձում, որ­տեղ խոս­տաց­վա­ծին պատ­շաճ տեղ է հատ­կաց­ված։ Ինչ վե­րա­բե­րում է եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թ­յուն­նե­րի ա­ռաջ­նու­թ­յուն­նե­րին, վեր­նագ­րի մեջ ար­դեն իսկ հի­շա­տակ­ված է ա­ռանց­քա­յին ի­րա­դար­ձու­թ­յու­նը։ Իսկ մնա­ցա­ծի մա­սին՝ ըստ կար­գի ու հար­գի։

ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Բուն­դես­լի­գան ե­ղավ եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րից ա­ռա­ջի­նը, որ­տեղ տր­վեց ա­ռաջ­նու­թյան պաշ­տո­նա­կան ա­վար­տը։ Չեմ­պիո­նի ու փոխ­չեմ­պիո­նի պա­րա­գա­յում հար­ցեր չա­ռա­ջա­ցան, քա­նի որ «Բա­վա­րիան» ու Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան» ի­րենց կար­գա­վի­ճա­կը վա­ղա­պես էին հաս­տա­տել, ու վեր­ջին տու­րը նրանց հա­մար այն­քա­նով էր, որ­քա­նով։
Հա­վա­տա­րիմ երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նի ի­րենց բարձր կոչ­մա­նը՝ մյուն­խեն­ցի­ներն այս վեր­ջի­նում էլ հաղ­թա­կան ե­ղան, եվ­րո­պա­կան խմ­բա­յի­նի հա­վակ­նու­թյուն­ներ ու­նե­ցող «Վոլ­ֆս­բուր­գին» նրա իսկ հար­կի տակ ջախ­ջա­խե­ցին 4։0 հաշ­վով՝ զր­կե­լով վե­րոն­շյալ խմ­բա­յի­նին ան­մի­ջա­կա­նո­րեն մաս­նակ­ցե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից (պայ­քա­րի մեջ ստիպ­ված է ներ­քաշ­վել ար­դեն ո­րա­կա­վոր­ման փու­լից)՝ տեղ պատ­րաս­տե­լով «Հո­ֆեն­հայ­մի» հա­մար, որն այդ նույն 4։0 հաշ­վով Դորտ­մուն­դում պար­տու­թյան մատ­նեց ա­ռաջ­նու­թյան ար­ծա­թե մե­դա­լակ­րին՝ տե­ղի «Բո­րու­սիա­յին»։
Հար­կավ դորտ­մունդ­ցի­նե­րի ո­րո­շե­լիքն էր տվյալ խա­ղում ինչ­պես հան­դես գա­լը, բայց, բո­լոր դեպ­քե­րում, սո­լիդ չէր պար­տու­թյու­նը, այն էլ այդ­պի­սի խո­շոր հաշ­վով պար­տու­թյու­նը։
Դեռևս նա­խորդ նյու­թում էինք ա­սել, որ բրոն­զե մե­դալ­նե­րին հա­վակ­նում էր միան­գա­մից ե­րեք թիմ։ Ե­րեքն էլ՝ «Լայպ­ցի­գը» հա­մա­նուն քա­ղա­քից, Մեն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան», Լևեր­կու­զե­նի «Բա­յե­րը», հաղ­թա­կան են ե­ղել ի­րենց հան­դի­պում­նե­րում, ու հենց այս հեր­թա­կա­նու­թյամբ էլ տեղ զբա­ղեց­րել ա­ռաջ­նու­թյան եր­րոր­դից հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում. «Լայպ­ցիգն» ար­տագ­նա­յում 2։1 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Աուգս­բուր­գին», նույն հաշ­վով սե­փա­կան հար­կի տակ գլադ­բախ­ցի­նե­րը կոտ­րել են «Հեր­տա­յի» դի­մադ­րու­թյու­նը, «Բա­յե­րը» նվա­զա­գույն հաշ­վով գե­րա­զան­ցել է «Մայն­ցին»։ Նրանք հա­մա­պա­տաս­խա­նա­բար վաս­տա­կել են 66, 65, 63 միա­վոր։ Վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում հայ­տն­ված «Հո­ֆեն­հայ­մի» ան­վան դի­մաց 52 միա­վոր է, այն ե­րեք նի­շով ա­վե­լի է գեր­մա­նա­ցի «գայ­լե­րի» ու­նե­ցա­ծից։
Ինչ վե­րա­բե­րում է ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կող «Վեր­դեր», «Ֆոր­տու­նա», «Պա­դեր­բոռն» թի­մե­րին, վեր­ջինս վա­ղուց էր հրա­ժեշտ տվել բարձ­րա­գույն դի­վի­զիո­նին, իսկ ա­հա նրան նա­խոր­դող «Ֆոր­տու­նան» այդ ճա­կա­տագ­րին ար­ժա­նա­ցավ ա­ռաջ­նու­թյան վեր­ջին խա­ղում՝ ար­տագ­նա­յում 0։3 հաշ­վով զի­ջե­լով «ՈՒ­նիոն Բեռ­լի­նին», ին­չից ա­ռա­վե­լա­գույնս օգտ­վեց սե­փա­կան հար­կի տակ 6։1 հաշ­վով «Քյոլ­նին» ջախ­ջա­խած «Վեր­դե­րը», որն ի­րա­վունք նվա­ճեց բուն­դես­լի­գա­յում մնա­լը վի­ճար­կե­լու երկ­րորդ դի­վի­զիո­նից ե­կող թի­մի հետ պայ­քա­րում։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Վեր­ջին ե­րեք խա­ղում «Բար­սե­լո­նից» միա­վոր կոր­զող ու չեմ­պիո­նա­կան ըն­թաց­քից գցող երկ­րորդ թի­մը դար­ձավ «Սել­տան»։ Այս ան­գամ կա­տա­լոն­ցի­նե­րին գոտ­կա­տե­ղից ներքև հար­ված հասց­նողն Աս­պասն էր, ո­րի խփած գո­լը վերջ­նա­կան տես­քի բե­րեց հան­դիպ­ման ար­դյուն­քը՝ 2։2։ Կորց­րած միա­վոր­նե­րի հեն­քի վրա հար­կավ թույլ մխի­թա­րու­թյուն էր, որ եր­կա­րատև դա­դա­րից հե­տո ըն­դա­մե­նը օ­րերս խա­ղա­դաշտ վե­րա­դար­ձած Լուիս Սուա­րե­սը վեր­ջա­պես գտավ մր­ցակ­ցի դար­պա­սի տե­ղը, թե­պետ մյուս կող­մից էլ պի­տի հույ­սեր փայ­փա­յել, որ Սուա­րես-Մե­սի վե­րա­կան­գն­վող կա­պը չի կա­րող չտալ իր ար­դյուն­քը։ Ա­սենք, որ եր­կու դեպ­քում էլ Սուա­րե­սին գո­լա­յին փո­խան­ցում ա­րած ֆուտ­բո­լիս­տը Մե­սին էր։
Ար­տա­քուստ գու­ցե թե օր­վա նյու­թի հետ ա­ռանձ­նա­պես չի շաղ­կապ­վում, սա­կայն հարկ ենք հա­մա­րում նշել, որ վեր­ջին տա­րի­նե­րի «Բար­սե­լո­նում» ակն­հայ­տո­րեն ինչ-որ բան այն­պես չէ հատ­կա­պես մարզ­չա­կան կազ­մի ու ա­կում­բի ընդ­հա­նուր ղե­կա­վա­րու­թյան ա­ռու­մով, ու բնավ էլ պա­տա­հա­կան չէ, որ Sport.es-ը հենց այս օ­րե­րին է զրույց ու­նե­ցել կա­տա­լո­նյան ա­կում­բի բո­լոր ժա­մա­նակ­նե­րի նշա­նա­կա­լից դեմ­քե­րից մե­կի՝ ներ­կա­յումս Քա­թա­րի «Ալ-Սադդ» ա­կում­բի գլ­խա­վոր մար­զիչ Չա­վի Էռ­նան­դե­սի հետ, ո­րը բա­ցա­հայտ խո­սել է «Բար­սե­լո­նը» գլ­խա­վո­րե­լու մա­սին՝ ա­սե­լով. ««Իմ ա­մե­նա­մեծ ե­րա­զան­քը «Բար­սե­լո­նի» գլ­խա­վոր մար­զիչ դառ­նալն է: Ցան­կա­նում եմ հա­ջո­ղու­թյան հաս­նել ա­կում­բի հետ և ու­նե­նալ բո­լոր պայ­ման­նե­րը թի­մում ա­մեն ինչ զրո­յից սկ­սե­լու հա­մար: Իմ մարզ­չա­կան շտա­բը և ես պատ­րաստ­վում ենք գլ­խա­վո­րե­լու «Բար­սե­լո­նը»: Բազ­միցս ար­դեն ա­սել եմ, որ կցան­կա­նա­յի ֆուտ­բո­լա­յին ո­րո­շում­ներ կա­յաց­նել «Բար­սե­լո­նում»: Նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո ա­կումբ վե­րա­դառ­նա­լը ի­դեա­լա­կան կլի­ներ: Հուն­վա­րին «Բար­սե­լո­նը» դի­մեց ինձ, բայց այդ ժա­մա­նակ ոչ հան­գա­մանք­նե­րը, ոչ ժամ­կետ­նե­րը ինձ հար­մար չէին: Հու­սով եմ, որ նրանք կր­կին կզան­գա­հա­րեն ինձ»։
Տու­րում կա­տա­լո­նյան թիվ մեկ թի­մի ան­հա­ջո­ղու­թյու­նը կա­րող էր ո­րո­շա­կիո­րեն հար­թել երկ­րա­մա­սի մյուս թի­մը՝ «ար­քա­յա­կա­նին» հյու­րըն­կա­լած «Էս­պա­նիո­լը», թե­պետ «Ռեա­լից» միա­վոր կոր­զե­լով՝ այն ա­ռա­ջին հեր­թին ի­րեն օգ­նած կլի­ներ, ո­րով­հետև գտն­վում է վեր­ջին հո­րի­զո­նա­կա­նում ու խա­ղից խաղ ա­վե­լի ու ա­վե­լի կոնկ­րե­տաց­ված է սկ­սում ապ­րել սե­գուն­դա տե­ղա­փոխ­վե­լու ծանր հե­ռան­կա­րով։ Սա­կայն որ­քան էլ ա­ղյու­սակն ան­հու­սա­լիո­րեն եզ­րա­փա­կող, տան­տե­րերն այ­դու­հան­դերձ կռիվ տվե­ցին։ Այլ բան, որ բաց թո­ղած միակ գն­դա­կը ե­ղավ ճա­կա­տագ­րա­կան։ Ի դեպ, ա­վե­լորդ չհա­մա­րենք նշել, որ Կա­զի­մի­րոն դար­պա­սը գրա­վել է Բեն­զե­մա­յի կրուն­կով կա­տա­րած ան­չափ գե­ղե­ցիկ փո­խան­ցու­մից հե­տո։ Ինչ վե­րա­բե­րում է «Ռեա­լի» միա­վոր­նե­րին, դրանք ար­դեն 71-ն են, ու­ղիղ եր­կու­սով ա­վե­լի «Բար­սե­լո­նի» ու­նե­ցա­ծից։ Այդ 71-ով էլ «սե­րուց­քա­յին­նե­րը» ստանձ­նե­ցին միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը։
Ա­ղյու­սա­կին նա­յե­լիս դժ­վար չէ տես­նել, թե այս պա­հի դրու­թյամբ 58 միա­վոր ու­նե­ցող «Աթ­լե­տի­կոն» ինչ լր­ջու­թյամբ է ներ­քաշ­վել երկ­րի եր­րորդ թիմ ճա­նաչ­վե­լու պայ­քա­րի մեջ ու այդ պայ­քա­րում ինչ ա­ռա­վե­լու­թյուն է գրան­ցում մաս­նա­վո­րա­պես «Սևի­լիա­յի» նկատ­մամբ. վեր­ջին հինգ խա­ղում ան­դա­լուզ­ցի­նե­րի 7-ի դի­մաց մադ­րիդ­ցի­նե­րը հա­վա­քել են 13 միա­վոր։ Տու­րի նրանց մր­ցա­կիցն «Ա­լա­վեսն» էր, ո­րը խա­ղա­դաշ­տից հե­ռա­ցել է 1։2 հաշ­վով զի­ջած։ Հի­շա­տա­կենք և տնա­յին խա­ղում «Սևի­լիա­յի» ոչ ո­քին «Վա­լիա­դո­լի­դի» հետ՝ 1։1։
«Վի­լիա­ռեա­լը» հաղ­թա­կան է ե­ղել «Վա­լեն­սիա­յի» հետ տնա­յին խա­ղում՝ ա­ռա­վե­լու­թյու­նը ձևա­կեր­պե­լով մր­ցակ­ցի դար­պա­սի ան­պա­տաս­խան մնա­ցած եր­կու գրա­վու­մով։
Ե­րեկ ուշ ե­րե­կո­յան կա­յա­ցած «Խե­տա­ֆե»-«Ռեալ Սո­սիե­դադ» դի­մա­կա­յու­թյու­նը բա­վա­կա­նին ու­շագ­րավ փո­փո­խու­թյուն­ներ կա­րող էր ա­նել մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում՝ սկ­սած մի­մյանց միջև տե­ղե­րի փո­փո­խու­թյու­նից մինչև ոտ­նձ­գու­թյուն­ներ հին­գե­րորդ տե­ղում 51 միա­վո­րով գտն­վող «Վի­լիա­ռեա­լի» դիր­քե­րի նկատ­մամբ, սա­կայն այդ դի­տար­կում­նե­րը թող­նենք հա­ջորդ նյու­թին։

Ի­ՏԱ­ԼԻԱ
Ա­ղյու­սա­կի ներք­նա­հար­կե­րում գտն­վող, սկու­դե­տեում մնա­լու հա­մար օր­հա­սա­կան պայ­քար մղող «Լե­չեի» հա­մար ա­ռանց այն էլ ծանր էր լի­նե­լու «Յու­վեն­տու­սի» հետ դի­մա­կա­յու­թյու­նը՝ այն էլ «ծեր սի­նյո­րա­յի» դաշ­տում, իր հեր­թին սրան էլ գու­մար­վեց ար­դեն 32-րդ րո­պեից տա­սը հո­գով մնա­լու փաս­տը։ Մի խոս­քով, դա­տա­պարտ­ված խաղ, միան­գա­մայն սպա­սե­լի ար­դյուն­քով՝ պար­տու­թյուն 0։4 հաշ­վով։
Նա­խորդ տու­րում «Ա­տա­լան­տա­յից» կրած ցա­վոտ պար­տու­թյու­նը «Լա­ցիոն» այս ան­գամ փոխլ­րաց­րեց «Ֆիո­րեն­տի­նա­յի» նկատ­մամբ տո­նած հաղ­թա­նա­կով (2։1), ին­չը թի­մին 65 միա­վո­րով վս­տա­հո­րեն պա­հեց երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։
Վեր­ջին տու­րե­րի փայ­լուն հաղ­թա­նակ­նե­րի շար­քը «Ա­տա­լան­տան» հա­վե­լեց ար­տագ­նա­յում «ՈՒ­դի­նե­զեի» նկատ­մամբ տա­րած դժ­վա­րին հաղ­թա­նա­կով (3։2)։ Հա­վա­քած 57 միա­վո­րը թի­մին տեղ է ա­պա­հո­վել չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում, ինչն այս պա­հի դրու­թյամբ միա­ժա­մա­նակ նշա­նա­կում է մաս­նակ­ցու­թյուն Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խմ­բա­յին խա­ղե­րին։
Հյու­րըն­կալ­վե­լիս պար­տու­թյուն է կրել «Ռո­ման»։ Նրան Մի­լա­նում եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի «հյու­րա­սի­րու­թյուն է կազ­մա­կեր­պել» տե­ղի հա­մա­նուն թի­մը, իսկ ա­հա սե­փա­կան հար­կի տակ ՍՊԱԼ-ի նկատ­մամբ «Նա­պո­լիի» տա­րած հաղ­թա­նա­կը՝ 3։1, նրա միա­վոր­նե­րի թի­վը հասց­րել է 45-ի, ինչն ի­տա­լա­կան «գայ­լե­րի» ու­նե­ցա­ծից պա­կաս է ար­դեն ըն­դա­մե­նը ե­րեք նի­շով։
«Պար­մա­յի» հետ ար­տագ­նա մր­ցակ­ցու­թյան ցան­կա­ցած ելք մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում ան­փո­փոխ էր պա­հե­լու «Ին­տե­րի» ու­նե­ցած դիր­քը։ Հան­դի­պումն այս ա­վարտ­վել է հյու­րե­րի հաղ­թա­նա­կով, 2։1 հաշ­վով։ Ճշ­մար­տու­թյու­նը պի­տի ա­սել, որ մինչև դի­մա­կա­յու­թյան 84-րդ րո­պեն մի­լան­ցի­նե­րը պարտ­վում էին, ու փաս­տո­րեն բե­կու­մը ե­ղել է խա­ղի վեր­ջին րո­պե­նե­րին։ Հա­վե­լենք միայն, որ տու­րը հաղ­թա­կան է ե­ղել ա­ռա­ջին քա­ռյա­կը կազ­մած­նե­րի հա­մար, այն­պես որ, նրանց ի­րա­րից չորս միա­վո­րով հետ մնա­լը պահ­պան­վեց։

ԱՆԳ­ԼԻԱ
Գա­վա­թի քա­ռորդ եզ­րա­փակ­չի խա­ղե­րի մեկ­նար­կը տր­վեց «Նոր­վիչ»-«Ման­չեստր Յու­նայ­թեդ» դի­մա­կա­յու­թյամբ։ Դար­պա­սի գրա­վում­ներն ար­ձա­նագր­վել են երկ­րորդ խա­ղա­կե­սում, ա­մեն մե­կի կող­մից մե­կա­կան կա­տար­մամբ, ին­չը հան­դիպ­ման ել­քի վճ­ռու­մը տե­ղա­փո­խել է լրա­ցու­ցիչ խա­ղա­ժա­մա­նակ։ Այս­տեղ ա­ռա­վել հա­ջո­ղակ են ե­ղել հյու­րե­րը՝ խա­ղա­վար­տից եր­կու րո­պե ա­ռաջ խփե­լով հաղ­թա­կան գոլն ու թույլ չտա­լով բա­նը հասց­նել հետ­խա­ղյա 11-մետ­րա­նոց­նե­րին։
Նույն 2։1 հա­շիվն է գրանց­վել և «Շե­ֆիլդ»-«Ար­սե­նալ» դի­մա­կա­յու­թյու­նում, սա­կայն այս­տեղ դար­պա­սի բո­լոր գրա­վում­ներն էլ ար­ձա­նագր­վել են խա­ղի հիմ­նա­կան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում։ Նա­խա­ձեռ­նող­նե­րը ե­ղել են տան­տե­րե­րը, սա­կայն VAR հա­մա­կար­գը չի ար­ձա­նագ­րել գո­լը։ Խա­ղի հա­շի­վը բա­ցե­լու հերթն ան­ցել է հյու­րե­րին, ո­րոնք հա­ջո­ղակ են ե­ղել։ Վեր­ջին բուռն պոռթ­կում­նե­րը ե­ղել են խա­ղա­վար­տին մոտ։ 87-րդ րո­պեին տան­տե­րե­րը հա­վա­սա­րեց­րել են հա­շի­վը, սա­կայն չորս րո­պե անց, ի հա­շիվ Սե­բա­լիո­սի կող­մից մր­ցակ­ցի դար­պա­սի գրավ­ման, «Ար­սե­նա­լը» ե­ղել է հաղ­թա­կան։
Վեր­ջին հինգ խա­ղում պար­տու­թյուն չի­մա­ցող «Չել­սին», որ օ­րեր ա­ռաջ ներ­քին ա­ռաջ­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում պար­զա­պես գն­դա­կա­հա­րեց «Ման­չեստր Սի­թիին» ու «Լի­վեր­պու­լին» պարգևեց այն­քան եր­կար սպաս­ված չեմ­պիո­նու­թյու­նը՝ ընդ ո­րում «քա­ղա­քաբ­նակ­նե­րի» կող­մից կազ­մե­լիք «չեմ­պիո­նա­կան մի­ջանց­քով» (ին­չից այն­պես խու­սա­փում էր Խո­սեպ Գվար­դիո­լա­յի թի­մը), «Լես­տե­րի» հետ խա­ղում նույն­պես հա­ջո­ղու­թյան հա­սավ (միակ գո­լի հե­ղի­նա­կը Ռոս Բարկ­լին է) ու դուրս ե­կավ կի­սաեզ­րա­փա­կիչ։ Նկա­տենք, որ հան­դիպ­ման ա­ռա­ջին կե­սում շատ ա­վե­լի շա­հե­կան տեսք ու­նեին տան­տե­րե­րը, սա­կայն ընդ­մի­ջու­մից հե­տո ե­ռա­կի փո­փո­խու­թյամբ «ազն­վա­կան­նե­րի» գլ­խա­վոր Ֆրենկ Լեմ­պար­դը կա­րո­ղա­ցավ հիմ­նո­վին փո­խել ի­րա­վի­ճա­կը։
Չեմ­պիո­նու­թյու­նը ձեռ­քից բաց թո­ղած երկ­րի գոր­ծող չեմ­պիոն «Ման­չեստր Սի­թին», բնա­կա­նա­բար, ա­ռա­վե­լա­գույնս պի­տի կենտ­րո­նա­ցած լի­նի գա­վա­թա­յին խա­ղե­րի վրա (այդ թվում և Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի, ո­րում ա­ռա­ջի­կա մր­ցա­կի­ցը Մադ­րի­դի «Ռեալն» է), ու այս ա­ռու­մով «Նյու­քաս­լը» ներ­կա փու­լում լա­վա­գույն նվերն էր, որ­պես ա­ռա­վել «դյու­րա­մարս» մր­ցա­կից։ Մե­կա­կան գն­դակ յու­րա­քան­չյուր խա­ղա­կե­սում, և կի­սաեզ­րա­փակ­չում «քա­ղա­քաբ­նակ­նե­րը» մր­ցա­կից ստա­ցան «Ար­սե­նա­լին»։ Այն­պես որ, շու­տով «ՈՒեմբ­լին» հե­տաքր­քիր ցն­ցում­նե­րի մեջ կգ­ցի ֆուտ­բո­լա­յին աշ­խար­հը։
Դժ­վար չէ կռա­հել, որ կի­սաեզ­րա­փա­կի­չյան մյուս զույ­գը կազ­մել են «Ման­չեստր Յու­նայ­թեդն» ու «Չել­սին»։ Ինչ­պես տես­նում ենք, եր­կու պա­րա­գա­յում էլ ու­նենք փա­ռա­հեղ մր­ցակ­ցու­թյուն։ Բո­լոր դեպ­քե­րում, եզ­րա­փակ­չում կու­նե­նանք կա՛մ զուտ ման­չեստ­րյան, կա՛մ զուտ լոն­դո­նյան դեր­բի, կա՛մ այդ եր­կու­սի միք­սը, ին­չը նույն­պես պա­կաս հե­տաք­րք­րա­կան չի լի­նի։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 8209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ