Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թ­յան ան­կա­խու­թ­յան 30 տա­րում եր­բեք հա­յե­րի հետ այս­պես չեն խո­սել»

«Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թ­յան ան­կա­խու­թ­յան 30 տա­րում եր­բեք հա­յե­րի հետ այս­պես չեն խո­սել»
03.07.2020 | 00:22
Հա­յաս­տա­նի ներ­քին ու ար­տա­քին խն­դիր­նե­րի շուրջ «Ի­րա­տե­սը» զրու­ցել է մի­ջազ­գայ­նա­գետ ԱՆ­ՆԱ ԱԲ­ՐԱ­ՀԱ­ՄՅԱ­ՆԻ հետ։
-Ի՞նչ վի­ճա­կում է այ­սօր Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Փա­շի­նյանն ա­սում էր, թե «վի­զը ծուռ, փշուր­նե­րով եր­ջան­կա­ցած» նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը մեր­ժում է ու «ստեղ­ծում է» նոր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Ստաց­վե՞ց։
-Փա­շի­նյա­նա­կան բա­ռա­խա­ղե­րը վե­րի­մաս­տա­վո­րե­լու են պե­տա­կա­նու­թյան կա­ռուց­ման հե­տա­գա գոր­ծըն­թա­ցում խոս­քե­րը գոր­ծից տար­բե­րե­լու մեր հա­սա­րա­կու­թյան ու­նա­կու­թյուն­նե­րը: Պո­պու­լիզմն ինք­նին վտան­գա­վոր գոր­ծիք է: Այն ա­ռա­վել ևս վտան­գա­վոր է 83 %-ով շր­ջա­փակ­ված սահ­ման­նե­րով և ար­ցա­խյան չլուծ­ված աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հիմ­նախ­նդ­րով զբաղ­ված հայ հան­րու­թյան հա­մար, որ­տեղ էլ լի­նեն՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում, ՀՀ-ում, թե Սփյուռ­քում: Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­ներն ա­պա­տե­ղե­կաց­նող ու ա­պա­կողմ­նո­րո­շող են ե­ղել միշտ` ծա­ռա­յե­լով տեր­պետ­րո­սյա­նա­կան թե­զե­րին, իսկ վեր­ջին­ներս էլ ի­րենց հեր­թին` հա­կա­հայ գեո­քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րող տե­րու­թյուն­նե­րի թե­զե­րին: Այս­պի­սով, և տա­րա­ծաշր­ջա­նա­յին, և մի­ջազ­գա­յին գեո­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի հար­թակ­նե­րում, հայ­կա­կան շա­հե­րի տես­լա­կա­նը, թավ­շյա գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյան օ­րե­րից ի վեր, զրո­յա­կա­նաց­ված է:
Արևմուտքն ակն­հայ­տո­րեն ըն­դու­նել է ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի լուծ­ման հա­կա­հայ մո­տե­ցում, հան­ձինս ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան (ոչ ա­ռանց իս­րա­յե­լյան լոբ­բիի ներ­գործ­ման և օ­ժան­դա­կու­թյան) բա­նաձևի ըն­դուն­ման։ Եվ­րա­խոր­հր­դա­րա­նի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի վեր­ջերս ըն­դուն­ված բա­նաձևը հար­ձակ­ման ի­րա­վունք, ա­սել է` լե­գի­տի­մու­թյուն է տա­լիս Ադր­բե­ջա­նին, ուղ­ղա­կիո­րեն ըն­դու­նե­լով ադր­բե­ջա­նա­կան վեր­ծան­մամբ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան թե­զը որ­պես հիմ­նա­քա­րա­յին: ԱՄՆ-ի իշ­խա­նու­թյուն­նե­րը բա­ցա­հայ­տո­րեն օգ­տա­գոր­ծում են նսե­մաց­նող դի­վա­նա­գի­տա­կան մե­թո­դա­բա­նու­թյու­նը` որ­պես Ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի փու­լա­յին փա­թե­թով լու­ծե­լու պար­տադր­ման գրա­վա­կան: Եր­կու տա­րի է, Թրամ­փի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով նախ­կին խոր­հր­դա­կան Բոլ­թո­նից զատ, որևէ բարձ­րաս­տի­ճան ԱՄՆ պե­տա­կան պաշ­տո­նյա չի հան­դի­պել ՀՀ ան­նա­խա­դեպ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ: Նրանք բա­ցեի­բաց սպա­սում են ար­ցա­խյան խնդ­րով հայ­կա­կան կող­մի զի­ջում­նե­րին` միա­ժա­մա­նակ ա­վե­լաց­նե­լով Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նա­կան բյու­ջեն, աչք փա­կե­լով տա­րա­ծաշր­ջա­նին ա­պա­կա­յու­նաց­մամբ սպառ­նա­ցող Ադր­բե­ջան-Թուր­քիա, Ադր­բե­ջան-Իս­րա­յել ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ա­ճի վրա, դուրս թող­նե­լով Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյունն ԱՄՆ-ի հու­մա­նի­տար ծրագ­րե­րից, վա­րե­լով սպառ­նո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն Ի­րան-Հա­յաս­տան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի օ­րա­կար­գի նկատ­մամբ:
ՌԴ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ա­ռու­մով, եր­բեք նո­րան­կախ ՀՀ-ն չի ու­նե­ցել այս աս­տի­ճա­նի բա­ցա­սա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի շղ­թա, ո­րի ա­ռա­ջին օ­ղա­կը ե­ղավ ՀԱՊԿ-ից կոպ­տա­գույն կեր­պով գե­նե­րալ Խա­չա­տու­րո­վի հետ­կան­չու­մը` նախ և ա­ռաջ այդ կա­ռույ­ցի հե­ղի­նա­կու­թյա­նը վնաս հասց­նե­լու մի­տու­մով։ Իսկ վեր­ջին օ­ղակն էլ հու­լի­սի 1-ի ե­րե­կո­յան Նա­վալ­նու հայտ­նու­թյունն էր Հ1-ի ե­թե­րում: Այս ուղ­ղու­թյամբ, թավ­շյա իշ­խա­նու­թյուն­նե­րի գերն­պա­տա­կը ՀՀ-ում տե­ղա­կայ­ված ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յի փա­կումն է: Ստաց­վում է, մեր ա­վան­դա­կան ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից, գոր­ծըն­կեր պե­տու­թյուն­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը սղ­ված են, Ռո­բերտ Քո­չա­րյա­նի և Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք զգու­շո­րեն կերտ­ված և տար­վող Արևելք-Արևմուտք հա­վա­սա­րակ­շիռ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի տես­լա­կա­նը ևս խեղ­ված է։ Մեզ կոպ­տա­գույնս և հապ­ճե­պո­րեն մղում են դե­պի տա­րա­ծաշր­ջա­նա­յին` պատ­մա­կա­նո­րեն միշտ մեր դեմ աշ­խա­տած ան­ցան­կա­լի ե­ռան­կյուն՝ արևմտա­մետ Իս­րա­յել-Թուր­քիա-Սաու­դա­կան Ա­րա­բիա հար­թու­թյուն, ա­ռանց անվ­տան­գու­թյան որևէ ե­րաշ­խիք­նե­րի, ա­ռանց հա­մա­տեղ զար­գաց­ման են­թա­կա­ռուց­ված­քա­յին նա­խագ­ծե­րում մեզ ներգ­րա­վե­լու։ Ընդ ո­րում` ոչ միայն ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի, այլ «a priori». այն է` չբարձ­րա­ձայ­նել ՀՀ դիր­քո­րո­շու­մը շու­տով լրա­ցող Մոսկ­վա­յի և Կար­սի պայ­մա­նագ­րե­րի շուրջ, մե­կընդ­միշտ մո­ռա­նալ Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան պա­հան­ջա­տի­րու­թյու­նը, ըն­դու­նել, ինչ­պես Գան­ջա­լիևն է ա­սում, որ Ղա­րա­բա­ղի հայ­կա­կան հա­մայն­քը, առ­հա­սա­րակ «տա­րա­ծաշր­ջա­նի հայ­կա­կան հա­մայն­քը» կա­րող է գո­յատևել մի­միայն սու­վե­րեն Ադր­բե­ջա­նի կազ­մում:
Այս նպա­տա­կով մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը գաղտ­նի բա­նակ­ցու­թյուն­ներ են վա­րել թե՛ Ադր­բե­ջա­նի, թե՛ վեր­ջերս ար­դեն հայտ­նի դար­ձած Ա­խու­րյան գե­տի վրա­յի կա­մուր­ջի վե­րա­նո­րոգ­ման հույ­զե­րով ապ­րող Թուր­քիա­յի հետ։ Ինչ­պես նաև ՀՀ Նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի քն­քուշ, ան­շր­շյուն քայ­լե­րով և մի քա­նի կա­խար­դա­կան ստո­րագ­րու­թյամբ` զարկ է տր­վել Իս­րա­յել-ՀՀ ուղ­ղա­կի դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տատ­մա­նը, փո­խա­դարձ դես­պա­նատ­նե­րի բաց­մամբ` միան­գա­մայն ան­տե­սե­լով նման հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը բա­ցա­ռող եր­կու գեր­խն­դիր.
1. Իս­րա­յել-Թուր­քիա-Ադր­բե­ջան ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը գոր­ծել է, գոր­ծում է և կգոր­ծի ընդ­դեմ ողջ Մեծ Մեր­ձա­վոր Արևել­քի տա­րա­ծաշր­ջա­նի հա­յու­թյան։
2. Իս­րա­յե­լի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան չճա­նա­չե­լը, չճա­նաչ­ման ուղ­ղու­թյամբ տար­վող ան­թա­քույց քա­րոզ­չու­թյու­նը և ԵՄ-ում, և ԱՄՆ-ում:
Ընդ ո­րում, ես վս­տահ չեմ, որ այս եր­կու գեր­խն­դիր­նե­րը կդառ­նան նման դի­վա­նա­գի­տա­կան մեր­ձեց­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րի նպա­տա­կա­կետ: Ե­թե հա­մա­տե­ղենք սույն երևույ­թը ՌԴ-ի և Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի գե­րա­րագ տեմ­պե­րով վատ­թա­րաց­ման գոր­ծըն­թա­ցի հետ, ակն­հայտ է դառ­նում, որ այդ եր­կու գեր­խն­դիր­ներն առ­հա­սա­րակ կմղ­վեն հե­տին պլան և կդա­դա­րեն օ­րա­կար­գա­յին լի­նե­լուց` մեր առջև դնե­լով նույն դի­վա­նա­գի­տա­կան թա­կարդ­նե­րը, ինչ­պի­սիք գոր­ծել և գոր­ծում են ողջ տա­րա­ծաշր­ջա­նի քր­դե­րի դեպ­քում:
-Ակն­հայտ է, որ ՌԴ-Հա­յաս­տան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը լար­ված են։ Ի՞նչ ան­ցան­կա­լի զար­գա­ցում­նե­րի կա­րող ենք սպա­սել այս ուղ­ղու­թյամբ։
-ՀՀ-ում սահ­մա­նադ­րա­կան կար­գի խախտ­մամբ տե­ղի ու­նե­ցած իշ­խա­նա­զավ­թու­մից հե­տո ԱՄՆ-ն ան­թա­քույց կեր­պով (Բոլ­թո­նի, ԱՄՆ դես­պա­նի, տա­րա­ծաշր­ջա­նա­յին և վա­շինգ­տո­նյան լոբ­բիս­տա­կան ու­ղե­ղա­յին կենտ­րոն­նե­րի փոր­ձա­գետ­նե­րի շուր­թե­րով) շա­րու­նա­կա­բար փո­խան­ցում է, որ թավ­շյա իշ­խա­նու­թյուն­նե­րին ցու­ցա­բեր­ված ֆի­նան­սա-տեխ­նի­կա­կան օ­ժան­դա­կու­թյան հիմ­նա­կան նպա­տա­կը ՌԴ-ի ազ­դե­ցու­թյան վե­րա­ցումն է թե՛ ՀՀ-ի, թե՛ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քից: Սրա­նով են բա­ցատր­վում թավ­շյա վար­չա­կազ­մում, նաև թավ­շյա վար­չա­կազ­մի կող­մից գրավ­ված ԱԺ-ում, իսկ վեր­ջերս նաև ԱԱԾ-ում ակն­հայտ հա­կա­ռու­սա­կան կոն­տին­գեն­տի պաշ­տո­նա­կան ա­ռաջ­խա­ղա­ցումն ու շա­րու­նա­կա­կան պարգևատ­րում­նե­րը: Վեր­ջին­նե­րիս գոր­ծու­նեու­թյունն ի­րա­վա­կան պե­տու­թյան և ժո­ղովր­դա­վա­րու­թյան դի­տան­կյու­նից, մեղմ ա­սած, մեծ կաս­կած­ներ է հա­րու­ցում: Քա­ղա­քա­կան վեն­դե­տա­նե­րի շա­րա­նը, ուղղ­ված հատ­կա­պես ար­ցա­խյան հաղ­թա­նակ­նե­րը բե­րած գոր­ծիչ­նե­րի դեմ, խրա­խուս­վում է ԱՄՆ և ԵՄ դես­պա­նատ­նե­րից: Վեր­ջին­նե­րիս հա­մար սա նախ և ա­ռաջ հա­կա­ռու­սա­կան տար­րի ա­ռաջ­խա­ղաց­ման նպա­տա­կին է ծա­ռա­յում: Նման գոր­ծըն­թաց­նե­րի ձևա­վոր­մանն են ուղղ­ված բա­զում տա­րի­նե­րի ուղ­ղա­կի և ա­նուղ­ղա­կի գոր­ծող դրա­մաշ­նոր­հա­յին ծրագ­րե­րը:
Փա­շի­նյա­նա­կան բա­ռա­խա­ղե­րը, ո­րոնք ան­նա­խա­դեպ քաղց­րաշն­չու­թյամբ գո­վա­բա­նում են հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ի­րա­կան պատ­կե­րով սար­սա­փեց­նող են. մի­միայն պրո­տո­կո­լա­յին հան­դի­պում­ներ, բա­ցար­ձակ ա­նար­գանք ՌԴ ղե­կա­վա­րի հան­դեպ` վեր­ջի­նիս այ­ցի ժա­մա­նակ, հա­կա­ռու­սա­կան վրա­ցա­կան ԶԼՄ ներ­կա­յա­ցուց­չի հայ­տն­վելն ու հարց տալն այն­տեղ, ուր Վրաս­տանն առ­հա­սա­րակ խնդ­րո ա­ռար­կա էլ չէր, Ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րում անց­նել ադր­բե­ջա­նա­մետ բա­նակ­ցա­յին գծին, սա­կայն մե­ղադ­րել ՌԴ ԱԳ նա­խա­րա­րին, ՌԴ հետ ու­նե­ցած ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան հա­մա­ձայ­նագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում գոր­ծող տար­բեր ո­լորտ­նե­րի ըն­կե­րու­թյուն­նե­րի, հիմ­նարկ­նե­րի, ինս­տի­տուտ­նե­րի դեմ ոտ­նձ­գու­թյուն­ներ, հե­տապն­դում­ներ։ Փա­շի­նյա­նի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի ներգ­րավ­մամբ` մաք­սա­նեն­գա­յին գոր­ծու­նեու­թյուն ՌԴ տա­րած­քում, կամ այլ եր­կր­նե­րում` ընդ­դեմ ՌԴ շա­հե­րի: Տե­սեք, ըն­դա­մե­նը եր­կու տա­րի է ան­ցել, սա­կայն թվում է, թե այս ցան­կը կա­րե­լի է շա­րու­նա­կել և շա­րու­նա­կել: Այս շա­բաթ­վա կուլ­մի­նա­ցիա­նե­րը եր­կուսն էին՝ ա­տո­մա­կա­յա­նի վե­րա­նո­րոգ­ման նա­խագ­ծից «Ռո­սա­տո­մի» դուրս մղու­մը և Նա­վալ­նու հայտ­նու­թյու­նը Հ1-ում: Նպա­տա­կը ե­ղել է, մնում է և կմ­նա ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յի փա­կու­մը:
-Ար­ցա­խյան հիմ­նախն­դի­րը բա­վա­կան ընդ­գր­կուն և ա­ռան­ձին զրույ­ցի թե­մա է, բայց այ­դու­հան­դերձ, մեկ հար­ցի շր­ջա­նա­կում փոր­ձեք­ պա­տաս­խա­նել, թե այս 2 տա­րում ի՞նչ կորց­րինք կամ գու­ցե շա­հե­ցինք այս հար­թու­թյու­նում։
-Ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի շուրջ ա­ռաջ­նա­յին կո­րուստն էր նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի ձեռք բե­րած հե­տապ­րի­լյան Վիեն­նա­յի, Ժնևի և Սանկտ-Պե­տեր­բուր­գի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նից դուրս մնա­լը: Սրան հա­ջոր­դեց նախ «խա­ղա­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տե­լու» թե­զը, հե­տո Նի­կոլ Փա­շի­նյա­նի անձ­նա­կան և ուղ­ղա­կի ջան­քե­րով բարձ­րաց­ված «Ղա­րա­բա­ղի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի» «ընտ­րյալ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի» սու­բյեկ­տայ­նու­թյու­նը` Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան կա­ռույց­նե­րի սու­բյեկ­տայ­նու­թյան նվա­զեց­ման հաշ­վին: Ի վեր­ջո, Մյուն­խե­նյան խայ­տա­ռա­կու­թյու­նից, դրան հա­ջոր­դած Մա­մե­դյա­րո­վի ո­րա­կում­նե­րից և վեր­ջա­պես Լավ­րո­վյան բա­ցա­հայ­տում­նե­րից պարզ դար­ձավ, որ սե­ղա­նին է Ար­ցա­խի հո­ղե­րի փու­լա­յին հան­ձն­ման Լի­սա­բո­նյան 1997-ի տար­բե­րա­կը, ո­րի ջա­տա­գով ժա­մա­նա­կին հան­դես էր ե­կել Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը, այդ ժա­մա­նակ ևս Բոլ­թո­նի օրհ­նան­քով, և ո­րը պատ­ճառ դար­ձավ հա­մազ­գա­յին ու­ժե­րի կող­մից նրան իշ­խա­նու­թյու­նից հե­ռաց­նե­լուն:
- Ա­լիևն այ­սօր ար­դեն մեր՝ պատ­մու­թյուն չու­նե­նա­լուց է խո­սում, իսկ Թուր­քիան ար­դեն գործ­նա­կան քայ­լե­րի է դի­մում, Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը հա­մար­ժե՞ք է ար­ձա­գան­քում այս վի­ճա­կին։
-Հրա­շա­լի հարց է։ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյան 30 տա­րում եր­բեք հա­յե­րի հետ այս­պես չեն խո­սել: Մեկ բան է, երբ Ար­ցա­խում պա­տե­րազմ է` դեռևս ան­հայտ ել­քով, և թու­լա­ցած Ռու­սաս­տա­նի, չե­չե­նա­կան ա­րյու­նոտ պա­տե­րազ­մի ֆո­նին Թան­սու Չիլ­լե­րը խոս­տա­նում է, որ Հա­յաս­տա­նը կդառ­նա ողջ մնա­ցած հա­յե­րիս գե­րեզ­մա­նը և ի պա­տաս­խան ստա­նում Ար­ցա­խում հաղ­թա­նա­կած հայ­կա­կան բա­նակ, նո­րան­կախ հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյուն և ՌԴ-ում վերջ տր­ված «Մու­սուլ­ման եղ­բայր­նե­րի» հրահ­րած պա­տե­րազմ։ Մեկ այլ բան է, երբ եր­կու պա­տե­րազ­մում հաղ­թած Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն­նե­րին` հզոր դաշ­նա­կից ՌԴ և ԻԻՀ առ­կա­յու­թյամբ, դի­մում է մի ոմն Գան­ջա­լիև կամ մի ոմն բռ­նա­պետ, օֆ­շոր­նե­րի ար­քա, նավ­թա-խա­վիա­րա­յին դի­վա­նա­գի­տու­թյան կա­շա­ռա­կեր գոր­ծիչ Ա­լիև, և ո­մանց վե­րե­լա­կա­յին խո­նար­հա­գույն դիրք բռ­նե­լու պատ­ճա­ռով չեն հն­չում ԱԳՆ-ից և ՊՆ-ից հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ո­րոնք պետք է հն­չեին՝ սոսկ պրո­տո­կո­լա­յին անհ­րա­ժեշ­տու­թյու­նից ել­նե­լով: Մեր պա­տաս­խան­նե­րը նախ ու­շա­ցած էին, ու­շա­ցա­ծից զատ` կցկ­տուր և ա­պա` այն­պի­սի բա­ռա­պա­շա­րով, «որն ըն­դու­նե­լի է Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դի, Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի և Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դի հա­մար»: Այս մի­տում­նա­վոր գեր­թե­րաց­ման ուղ­ղա­կի հետևանք է Ադր­բե­ջան-Թուր­քիա ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ան­նա­խա­դեպ հա­վե­լու­մը, «Արևմտյան Ադր­բե­ջա­նի» «վտա­րան­դի կա­ռա­վա­րու­թյան» հիմ­նադ­րա­մի բա­ցու­մը Թուր­քիա­յում, Էր­դո­ղա­նի և Ա­լիևի հն­չեց­րած թե­զե­րը, որ Իդ­լի­բը «ռազ­մին­կա» է Ար­ցախ-Նա­խիջևան-Հա­յաս­տա­նից ա­ռաջ, ա­ռաջ­նագ­ծի եր­կայն­քով մեկ ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի դիր­քե­րի ին­ժե­նե­րա-տեխ­նի­կա­կան ամ­րապն­դումն է և վեր­ջա­պես ար­դեն այս շա­բաթ Ադր­բե­ջա­նի «կիրթ, գրա­գետ, բաց, ան­կեղծ, կա­ռու­ցո­ղա­կան» «լե­գի­տիմ ա­ռաջ­նոր­դի», նրա պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի, նրա նշա­նա­կած «Ղա­րա­բա­ղի ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի ընտ­րյալ ներ­կա­յա­ցու­ցիչ» Գան­ջա­լիևի` պա­տե­րազ­մի ակն­հայտ սպառ­նա­լի­քով լցոն­ված հայ­տա­րա­րու­թյուն­ներն են:
Այս­տեղ կարևոր է նշել, որ, կապ­ված Իս­րա­յե­լի կող­մից պա­ղես­տի­նյան տա­րածք­նե­րի ա­նեք­սիա­յի գոր­ծըն­թաց­նե­րի հետ, տա­րա­ծաշր­ջա­նը գեր­լար­ված պայ­ման­նե­րում անց­նում է գեո­քա­ղա­քա­կան խա­ղի նո­րա­նոր ու բա­վա­կա­նին բարդ գոր­ծըն­թաց­նե­րով: Հու­լի­սի կե­սից սր­վե­լու են Ի­րա­նի դեմ մղ­վող գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, և վե­րը նշածս Իս­րա­յել-Թուր­քիա-Սաու­դա­կան Ա­րա­բիա ե­ռան­կյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հե­տա­մուտ են լի­նե­լու ի­րենց առջև դր­ված գեո­քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը, քա­նի որ սա ա­մե­նա­հար­մա­րա­վետ պա­տու­հանն է նման գոր­ծո­ղու­թյուն­ներ վա­րե­լու՝ թե՛ ի­րենց, թե՛ ԱՄՆ/ՆԱՏՕ-ի տե­սան­կյու­նից: Նախ­քան ՄԱԿ ԱԽ մշ­տա­կան ան­դամ­նե­րի սեպ­տեմ­բե­րյան հան­դի­պու­մը, նախ­քան ԱՄ­Ն-ում թեժ նա­խընտ­րա­կան հոկ­տեմ­բե­րի գա­լը, այս բո­լոր ու­ժե­րի ուղ­ղա­կի շա­հե­րից բխում է կար­գա­վո­րել Մեր­ձա­վոր Արևել­քի տա­րա­ծաշր­ջա­նա­յին խն­դիր­նե­րը սեղ­մա­գույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում: Այս իսկ պատ­ճա­ռով տա­րա­ծաշր­ջա­նում ներ­կա­յումս անհ­րա­ժեշտ է լսե­լի դարձ­նել սե­փա­կան դիր­քո­րո­շու­մը՝ հաշ­վի առ­նե­լով այս բո­լոր զար­գա­ցում­նե­րը։ Ա­ռա­վել քան կարևոր է որևէ սպառ­նա­լիք ա­նար­ձա­գանք չթող­նե­լը: Նման քա­ղա­քա­կա­նու­թյուն է վա­րում ներ­կա­յումս նաև Հու­նաս­տա­նը, ո­րը, Թուր­քիա­յի հետ լի­նե­լով ՆԱ­ՏՕ-ի ան­դամ, այ­նուա­մե­նայ­նիվ, ա­նար­ձա­գանք չի թող­նում և ոչ մի սպառ­նա­լիք, և ոչ մի սահ­մա­նա­յին խախ­տում: Դեռ ա­վե­լին, վա­րում է շատ ակ­տիվ դի­վա­նա­գի­տա­կան մանևրա­յին ռազ­մա­վա­րու­թյուն մերթ ներգ­րավ­վե­լով Լի­բիա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մի նոր կո­նյունկ­տու­րա­յում, մերթ Ե­գիպ­տո­սի, մերթ ՌԴ-ի, մերթ ԱՄՆ-ի և ԵՄ-ի` ստի­պե­լով, որ ի­րենց հա­ջորդ քայ­լե­րում նշ­ված բո­լոր «խա­ղա­ցող­նե­րը» հաշ­վի նս­տեն Հու­նաս­տա­նի դիր­քո­րոշ­ման հետ: Այդ­պես է պա­հան­ջում տա­րա­ծաշր­ջա­նա­յին գեո­քա­ղա­քա­կան ռեալ­պո­լի­տի­կը, և կար­ծում եմ, որ ներ­կա ժա­մա­նա­կաշր­ջա­նում ա­ռա­ջին ան­գամ հա­յոց պատ­մու­թյան մեջ մենք, հա­մա­պա­տաս­խան քա­ղա­քա­կան, ռազ­մա­կան, դի­վա­նա­գի­տա­կան ար­սե­նա­լով, ա­ռա­վել քան կա­րող ենք վա­րել ի­րա­պես մեր շա­հե­րից բխող և դի­վի­դենդ­ներ բե­րող ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն: Ներ­կա­յիս վար­չա­կազ­մի կող­մից ուղ­ղորդ­վող ակն­հայտ ա­նող­նա­շա­րու­թյու­նը միան­գա­մայն ա­նըն­դու­նե­լի է:
-Անդ­րա­դառ­նանք ներ­քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րին, այ­սօր ար­դեն ՍԴ-ում ճգ­նա­ժամ կա։ Չնա­յած ի­րա­վա­բան­նե­րը փաս­տում են, որ սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­ներն ա­ղա­ղա­կող խախ­տում­նե­րով են ե­ղել, իշ­խա­նու­թյունն ար­դեն ՍԴ-ի նա­խա­գա­հի ԺՊ-ին է շնոր­հա­վո­րում։ Ձեր դի­տարկ­մամբ, ին­չի՞ կհան­գեց­նեն այս զար­գա­ցում­նե­րը։
-Այս զար­գա­ցում­նե­րը կա­տար­վում են վե­րը նշածս գեո­քա­ղա­քա­կան վեկ­տո­րի կոպ­տա­գույն և մեր շա­հե­րին դեմ գնա­ցող փո­փո­խու­թյա­նը հա­մա­հունչ, նման փո­փո­խու­թյան նպա­տակ­նե­րին մեր ողջ նե­րուժն ա­պօ­րի­նա­բար ծա­ռա­յեց­նե­լուն: Մենք այս­պի­սով կանգ­նած ենք պե­տա­կա­նու­թյան կորս­տի շե­մին, քան­զի պե­տա­կա­նու­թյու­նը նույնն է, թե Սահ­մա­նադ­րու­թյան պահ­պա­նում, Սահ­մա­նադ­րու­թյան ո­գով ա­ռաջ­նորդ­վե­լու ան­բե­կա­նե­լիու­թյուն` ի շահ ի­րա­վա­կան պե­տու­թյան կա­ռուց­ման: Կրկ­նում եմ, սույն վար­չա­կազմն իշ­խա­նու­թյան է ե­կել ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան կար­գի խախտ­մամբ իշ­խա­նա­զավթ­ման մի­ջո­ցով` օգ­տա­գոր­ծե­լով արևմտյան վեկ­տո­րի գեո­քա­ղա­քա­կան հիբ­րի­դա­յին սպա­ռա­զի­նու­թյու­նը՝ ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն, ա­տե­լու­թյան և հայ­հո­յան­քի «մշա­կույ­թի» մի­տում­նա­վոր ներդ­րում այն­պես, որ հա­սա­րա­կու­թյու­նը գնա քաո­սի և ա­վե­րա­ծու­թյուն­նե­րի ճա­նա­պար­հով: Այդ­պի­սին է բո­լոր գու­նա­վոր «հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի» բնույ­թը: Ի­րա­վա­կան ա­ռու­մով ԵՄ կա­ռույց­նե­րը, մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղով­նե­րը կդա­տա­բա­նեն իշ­խա­նու­թյան այս քայ­լե­րը: ՀՀ ՍԴ դա­տա­վոր­նե­րը, բնա­կա­նա­բար, կհաս­նեն ՄԻԵԴ և կս­տա­նան ո­րո­շում­ներ, ո­րոնք ժա­մա­նա­կին «քա­շել» են ՈՒկ­րաի­նա­յի, Հուն­գա­րիա­յի և Լե­հաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի «ա­կանջ­նե­րը», իշ­խա­նու­թյուն­նե­րին կս­տի­պեն ուղ­ղել թույլ տված բո­լոր սխալ­նե­րը: Սա­կայն այս­տեղ էա­կան է ոչ թե այս ներ­քա­ղա­քա­կան, թվում է, թե ա­նի­մաստ քաշք­շու­կը, այլ այն, թե ինչ ենք մենք կորց­նե­լու այդ ողջ ըն­թաց­քում, մինչ իշ­խա­նու­թյան կող­մից կազ­մա­կերպ­ված Սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման վնաս­նե­րը կրած մեր դա­տա­վոր­նե­րը հե­տա­մուտ են լի­նե­լու ի­րենց ի­րա­վունք­նե­րի վե­րա­կան­գն­մա­նը: Թավ­շյա գեո­քա­ղա­քա­կան տես­լա­կա­նով բա­ցա­ռա­պես արևմտա­մետ վեկ­տո­րի գոր­ծիք դար­ձած նո­րա­կազմ ՍԴ-ն ի­րա­վա­սու­թյուն կս­տա­նա ճա­կա­տագ­րա­կան ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու.
ա) Ար­ցա­խի հիմ­նախ­նդ­րով,
բ) Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի կա­պակ­ցու­թյամբ,
գ) Հա­յոց պե­տու­թյան և Հայ ա­ռա­քե­լա­կան սուրբ ե­կե­ղե­ցու ան­քակ­տե­լիու­թյան կա­պակ­ցու­թյամբ,
դ) ՌԴ և ՀՀ անվ­տան­գու­թյան, պաշտ­պա­նու­թյան և այլ հա­մա­ձայ­նագ­րե­րի կա­պակ­ցու­թյամբ:
Այլ կերպ ա­սած, թա­վի­շի հոգ­սը չէ Սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման ճա­նա­պար­հով` հար­մա­րա­վետ ժա­մա­նա­կա­յին պա­տու­հան շա­հել, հատ­կա­պես նշածս հու­լի­սյան թե­ժա­ցումն ի նկա­տի ու­նե­նա­լով: Նրանց գեր­խն­դիրն է Արևմուտ­քի առջև ու­նե­ցած «պատ­քե­րը» մա­րել` թվածս 4 կե­տե­րով։ Պարտքեր, ո­րոնք էա­կա­նո­րեն մեր պե­տա­կա­նու­թյան հիմ­նա­սյու­ներն են: Քա­նի մենք ի­րա­վա­կա­նու­թյան ջա­տա­գով արևմտյան ինս­տի­տուտ­նե­րի դռ­նե­րը ջար­դե­լիս կլի­նենք, առ­կա ժա­մա­նա­կա­հատ­վածն ա­ռա­վել քան բա­վա­րար է, այդ հիմ­նա­սյու­նե­րից նույն Արևմուտ­քին մեզ զր­կե­լու հա­մար` ի շահ է­ներ­գա­տար­նե­րի բազ­մա­զա­նու­թյան ա­պա­հով­ման ի­րենց կա­րի­քի, ՆԱ­ՏՕ-ի շր­ջա­նակ­նե­րում Թուր­քիա­յի հետ «ան­գլ­խա­ցա­վանք» հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, Ի­րա­նի հար­ցի լուծ­ման (լի­նի պա­տե­րազ­մի, թե գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյան մի­ջո­ցով) և ի վեր­ջո, մե­տաք­սի Ճա­նա­պար­հից ՌԴ-ին և Չի­նաս­տա­նին գե­րա­կա­յող ազ­դե­ցու­թյան գոր­ծոն­նե­րից զր­կե­լու:
-Ար­դեն մե­կու­կես տա­րի հան­րա­յին ու­շադ­րու­թյու­նը ՍԴ-ի շուրջ կենտ­րո­նաց­րած իշ­խա­նու­թյու­նը ոչ միայն մո­ռա­ցել է տն­տե­սու­թյու­նը, այլև ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում գույ­քա­հարկն է բարձ­րաց­նում, էլ չենք խո­սում հա­զար ու մի խոս­տում­նե­րի մա­սին։ Ի՞նչ փոխ­վեց եր­կու տա­րում մարդ­կանց կյան­քում։
-Հետևե­լով կո­րո­նա­վի­րու­սի դի­մա­կայ­մանն ուղղ­ված այս ա­պի­կար իշ­խա­նու­թյան նախ հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյա­նը, և ա­պա` ան­ճար ու անն­պա­տակ գոր­ծո­ղու­թյուն­նե­րին (ե­թե՛ կա­րե­լի է «գոր­ծո­ղու­թյուն» ան­վա­նել վար­չա­պե­տի լայ­վա­տա­րափն ու դի­մակ դնե­լու, ձեռ­քեր լվա­լու վե­րա­բե­րյալ ա­նի­մաստ ճա­ռե­րը), ակն­հայտ է դառ­նում, որ պարգևավ­ճար­նե­րով, մաք­սա­նեն­գու­թյամբ և «ոչ ան­հայտ ան­ձանց» առն­վազն տա­րօ­րի­նակ ֆոն­դե­րը ռեյ­դե­րա­կան ճա­նա­պար­հով գու­մար­ներ լցո­նե­լով զբաղ­ված ի­րենց­քայ­լա­կան­նե­րը եր­բեք չեն ու­նե­ցել ՀՀ քա­ղա­քա­ցու, նրա ռազ­մա­կան և ա­ռող­ջա­պա­հա­կան գե­րա­կա շահի տես­լա­կա­նը որ­պես ի­րենց քայ­լե­րի կենտ­րո­նա­քար: Ժո­ղո­վուր­դը լոկ այն մի­ջոցն էր, ո­րին բունտն ա­պա­տե­ղե­կատ­վու­թյամբ բարձ­րաց­րած մար­գի­նալ ու­ժը հե­ծավ և ե­կավ իշ­խա­նու­թյան` ի­րա­կա­նաց­նե­լու այն, ին­չին ձոն­ված էին այլևս «ոչ ան­հայտ անձ» հան­դի­սա­ցող տեր և տի­կի­նի 20 տա­րի շա­րու­նակ գր­ված հոդ­ված­նե­րը: Գույ­քա­հար­կը, տու­գանք­նե­րը, կա­պի­տա­լի հետ խո­սե­լու ա­ռու­մով մի­միայն սա­բո­տա­ժի լեզ­վին տի­րա­պե­տե­լը, ա­րա­գա­չա­փե­րը, գնա­ճը, է­լեկտ­րա­կա­նու­թյան, գա­զի, ջրի, շու­տով նաև ցո­րե­նի գնա­ճը մեր հայ­րե­նա­կից­նե­րի հա­մար, ցա­վոք, նա­խա­պատ­րաս­տում են 90-ա­կան­նե­րի մի նոր մու­թու­ցուրտ ա­լիք: Մի­միայն կո­րո­նա­վի­րու­սի ճի­րան­նե­րում այս աս­տի­ճա­նի ա­պի­կար ձևով մեր հայ­րե­նա­կից­նե­րին ա­նօգ­նա­կան թող­նե­լու ա­ռու­մով ար­դեն, սույն վար­չա­կազմն ան­կաս­կած շու­տով են­թարկ­վե­լու է պա­տաս­խա­նատ­վու­թյան: Խո­սե­լը մարդ­կանց կյան­քի ո­րա­կի փո­փո­խու­թյան մա­սին նման պայ­ման­նե­րում նույ­նա­կան է նրանց ծաղ­րի են­թար­կե­լու հետ, ին­չը չեմ պատ­րաստ­վում ա­նե­լու:
-Այ­սօր ընդ­դի­մա­դիր դաշ­տում ան­հաս­կա­նա­լի վի­ճակ է։ Մի կող­մից հայ­տա­րար­վում է, թե օր ա­ռաջ Փա­շի­նյա­նը պի­տի հե­ռա­նա, մյուս կող­մից էլ լայն կոն­սո­լի­դա­ցիա չկա։ Ի՞նչ զար­գա­ցում­ներ կա­րե­լի է սպա­սել։
-Ես տես­նում եմ կոն­սո­լի­դա­ցիա­յի նշան­ներ: Շատ ող­ջու­նե­լի է ԲՀԿ-ՀՅԴ-«Հայ­րե­նիք» հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, ող­ջու­նե­լի են Մի­քա­յել Մի­նա­սյա­նի բա­ցա­հայ­տում­նե­րը, ո­րոնք շու­տով ի­րենց ի­րա­վա­կան հետևանք­նե­րով կար­տա­հայտ­վեն, ող­ջու­նե­լի է «Մեկ Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան նա­խա­ձեռ­նու­թյունն ընդ­դեմ կո­րո­նա­վի­րու­սի դի­մա­կայ­ման գոր­ծըն­թա­ցը տա­պա­լած այս վար­չա­կազ­մի, ող­ջու­նե­լի են Սերժ Սարգ­սյա­նի և Ռո­բերտ Քո­չա­րյա­նի (ի դեպ, այս փաս­տի կա­պակ­ցու­թյամբ ադր­բե­ջա­նա­կան մամ­լո ան­հան­գս­տու­թյու­նը ևս ող­ջու­նե­լի է), նաև Ռո­բերտ Քո­չա­րյա­նի և Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի միջև հան­դի­պում­նե­րը, ող­ջու­նե­լի են «Վեր­նա­տան» նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը: Այս բո­լորն ին­դի­կա­տոր­ներ են այն հան­գա­ման­քի, որ ընդ­դի­մա­դիր դաշ­տը, ար­դյու­նա­վե­տո­րեն գոր­ծե­լով թավ­շյա բռ­նա­պե­տու­թյան ի­րա­վա­կան «բեսպ­րե­դե­լի» պայ­ման­նե­րում, այ­նուա­մե­նայ­նիվ կոն­սո­լի­դաց­վում է այն­պես, ինչ­պես ա­կա­նա­տես ենք ե­ղել Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի հրա­ժա­րա­կա­նին նա­խոր­դած ժա­մա­նա­կաշր­ջա­նում: Ինձ թվում է, շատ շու­տով մենք կտես­նենք հա­մա­պա­տաս­խան զար­գա­ցում­ներ:
-Ձեր կար­ծի­քով, այս ի­րա­վի­ճա­կից ո՞րն է ել­քը, ի՞նչ սցե­նար­ներ եք տես­նում։
-Միակ ել­քը կլի­նի Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը, ինչ­պես ժա­մա­նա­կին ե­ղավ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի­նը: Եվ այս ա­ռու­մով, ա­մենևին էլ կարևոր չէ, ցան­կա­ցա՞վ նա հրա­ժա­րա­կան տալ, թե՞ ոչ: Նրա ցան­կու­թյուն­նե­րը, առ­հա­սա­րակ, խնդ­րո ա­ռար­կա չեն: Մի­միայն դր­ված է նրա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ի­րա­վա­կա­նու­թյան և մեր ազ­գա­յին շա­հե­րին ծա­ռա­յե­լու խն­դի­րը:

Այս եր­կու կե­տե­րով էլ ակն­հայտ են մեր կո­րուստ­նե­րը, և այդ կո­րուստ­ներն էլ կնա­խան­շեն իր` որ­պես վար­չա­պե­տի, ճա­կա­տա­գի­րը. հրա­ժա­րա­կան, պա­տաս­խա­նատ­վու­թյուն, բանտ:

Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 11794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ