«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Էկո­նոմ­նա­խը ձևա­վո­րում է թա­լա­նի 3-րդ փու­լը և դար­ձ­յալ գյու­ղա­ցու հաշ­վին

Էկո­նոմ­նա­խը ձևա­վո­րում է թա­լա­նի 3-րդ փու­լը և դար­ձ­յալ գյու­ղա­ցու հաշ­վին
18.09.2020 | 01:13

Իսկ ա­ռա­ջին փու­լը ա­րոտ­նե­րի բա­րե­լավ­ման 60 մլն դո­լա­րա­նոց վար­կա­յին ծրա­գիրն էր, երկ­րոր­դը «խե­լա­ցի է­կո­գո­մերն» են` 3,2 մլրդ դրամ բյու­ջե­տա­յին ֆի­նան­սա­վոր­մամբ, եր­րոր­դը, գու­շա­կեք ինք­ներդ, դար­ձյալ ա­րոտ­ներն են… ֆի­նան­սա­վոր­ման չա­փը և աղ­բյուր­նե­րը ա­ռայժմ հս­տա­կեց­ված չեն:

«Ի­րա­տե­սը» իմ «Բա­րե­գոր­ծա­կան թա­լան» ( 2019 թ., թիվ 43) հոդ­վա­ծով կան­խա­տե­սել էր, որ «է­կո­գո­մեր» ծրա­գի­րը մի­ջան­կյալ, խա­բու­սիկ օ­ղակ է թաքց­նե­լու, կոծ­կե­լու ա­րոտ­նե­րի բա­րե­լավ­ման 60 մլն դո­լա­րա­նոց ծրագ­րի թա­լա­նը. «…մենք գյու­ղա­ցուն կհ­րա­պու­րենք գրե­թե կես գին ա­նաս­նա­շեն­քեր նվի­րե­լով, ծու­ղա­կը կգ­ցենք ա­նա­սուն գնե­լու հա­մար վարկ տրա­մադ­րե­լով, ու նա էլ կուլ տա­լով խայ­ծը, ստիպ­ված կլի­նի «նվա­ճել» մեր «բա­րե­լա­ված» ա­րոտ­նե­րը ա­նաս­նա­կեր գտ­նե­լու հույ­սով, այ­լա­պես կհայ­տն­վի դա­տա­րա­նում վար­կը չմա­րե­լու հա­մար, ին­չը տե­ղի ու­նե­ցավ նա­խորդ ծրագ­րի ա­վար­տին…»։

Բայց դե գյու­ղա­ցուն կա­րե­լի է խա­բել մի ան­գամ, եր­կու ան­գամ, երևի հա­վերժ խա­բել չի ստաց­վում: ՈՒ խնդ­րեմ. մի տա­րի էլ չան­ցած է­կո­նոմ­նա­խը ստիպ­ված վե­րա­դառ­նում է տրա­մա­բա­նա­կան սկզ­բին` «…տա­վա­րի կաթն ու մի­սը նրա ստա­մոք­սում են (վՈՍՏվպՓ ՊՏՔպս), հետևա­բար պետք է լց­նել այդ ստա­մոք­սը, ստեղ­ծել ա­նաս­նա­կե­րի կա­յուն բա­զա», ու նա­խա­րա­րու­թյու­նը սկ­սում է մշա­կել ա­րոտ­նե­րի բա­րե­լավ­ման նոր ծրա­գիր. չէ՞ որ նա­խա­րա­րի շուր­թե­րով խոս­տաց­վել է զրո­յաց­նել ո­լոր­տի 1500-տո­կո­սա­նոց ան­կու­մը:

Իսկ ին­չո՞վ ա­վարտ­վեց նախ­կին ծրա­գի­րը, ու՞մ գր­պան­նե­րում հայ­տն­վեց 60 մլն դո­լա­րը, ի՞նչ ե­րաշ­խիք, որ նոր ծրա­գիրն էլ չի ու­նե­նա նա­խոր­դի ճա­կա­տա­գի­րը, և, վեր­ջա­պես, կա՞ ար­դյոք այ­լընտ­րանք:

Ար­դեն հաս­տատ գի­տենք, որ մեր եր­կի­րը ան­ցած 30 տա­րի­նե­րին գտն­վել է հա­մա­կարգ­ված թա­լա­նի ճի­րան­նե­րում. թե բյու­ջեն, թե վար­կե­րը, թե դրա­մաշ­նորհ­նե­րը չեն ծա­ռա­յել ի­րենց բուն նպա­տակ­նե­րին, հայ­տն­վել են վար­չա­կազ­մի գր­պան­նե­րում: Մո­տա­վո­րա­պես 10 մլրդ դո­լար:

Ինչ­պե՞ս, ի՞նչ ճա­նա­պարհ­նե­րով, ի՞նչ մե­խա­նիզմ­նե­րով: Ա­ռանց այս հար­ցե­րի պա­տաս­խան­ներն ու­նե­նա­լու, միայն հետևանք­նե­րի դեմ պայ­քա­րե­լով, մենք ոչ միայն չենք կա­րող ա­ռաջ շարժ­վել, այլև մշ­տա­պես ա­կա­նա­տես կլի­նենք թա­լա­նի նոր դրսևո­րում­նե­րի, հե­ղա­փո­խա­կան և ոչ այն­քան, չի­նով­նիկ­նե­րի կող­մից… Ո­րով­հետև այդ­պի­սին է մարդ­կանց մեծ մա­սի էու­թյու­նը: Եվ դա փաս­տում է մարդ­կու­թյան դա­րե­րի ու նո­րօ­րյա պատ­մու­թյու­նը:

Սա, ի­հար­կե չի նշա­նա­կում, որ պայ­քարն ա­նի­մաստ է. սա­կայն թա­լա­նը նվա­զա­գույ­նի, իսկ նրա դեմ պայ­քա­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը ա­ռա­վե­լա­գույ­նի հասց­նե­լու հա­մար, պետք է գտ­նել վե­րը նշ­ված հար­ցադ­րում­նե­րի ի­րա­տե­սա­կան պա­տաս­խան­նե­րը ու դրան­ցով փոր­ձել կան­խել թա­լա­նի մի­տու­մը հենց սկզ­բից, ինչ­պես ա­սում են՝ «հրե­շը խեղ­դել դեռ չծն­ված, սաղմ­նա­յին վի­ճա­կում», ին­չը կփոր­ձեմ հնա­րա­վո­րինս պար­զա­բա­նել «Ա­րոտ­նե­րի…» ծրագ­րի հռ­չա­կած նպա­տակ­նե­րի և փաս­տա­ցի ար­դյունք­նե­րի հա­մադր­մամբ, նաև այ­լընտ­րան­քի փնտր­տու­քով:

Այդ ծրա­գի­րը շր­ջա­նա­ռու­թյան մեջ է դր­վել 2011-ից 10 տար­վա ժամ­կե­տով, Հա­մաշ­խար­հա­յին բան­կի 60 մլն դո­լար վար­կա­յին ֆի­նան­սա­վոր­մամբ:

Հռ­չակ­ված նպա­տակ­ներն են. տա­րե­կան սպաս­վող հա­վե­լյալ ար­դյունք` շուրջ 30 մլն դո­լար, 159 հազ. հեկ­տար բա­րե­լավ­ված ա­րոտ` բեր­քատ­վու­թյան 30 տո­կոս ա­ճով, մշա­կել անմ­շակ վա­րե­լա­հո­ղե­րը` շուրջ 2 ան­գամ ա­վե­լաց­նե­լով մսու­րա­յին շր­ջա­նի հա­մար կու­տակ­վող կե­րի քա­նա­կը, դրա­նով իսկ կան­խե­լով վաղ գար­նա­նա­յին և ուշ աշ­նա­նա­յին ա­րա­ծե­ցում­նե­րը, գյու­ղա­մերձ ա­րոտ­նե­րում դեգ­րա­դա­ցիոն երևույթ­նե­րը, ա­ջակ­ցել սա­կա­վա­թիվ ա­նա­սուն­ներ ու­նե­ցող մոտ 48 հա­զար ըն­տա­նիք­նե­րին շու­կա­յում մր­ցու­նակ լի­նե­լու գոր­ծում, վե­րա­նո­րո­գել դաշ­տա­յին ճա­նա­պարհ­նե­րը, ջրար­բիաց­նել մոտ 240 հա հե­ռագ­նա ա­րոտ­ներ` բարձ­րաց­նե­լով ա­նաս­նա­պա­հա­կան մթերք­նե­րի ար­տադ­րու­թյու­նը շուրջ 20 տո­կո­սով, ընդ­գր­կել շուրջ 66 հա­զար ըն­տա­նիք` յու­րա­քան­չյու­րի ե­կա­մու­տը տա­րե­կան ա­վե­լաց­նե­լով շուրջ 460 դո­լա­րով:

Թվում է՝ վատ ծրա­գիր չէ: Իսկ ար­դյունք­ներն այս­պի­սին են. երկ­րի գլ­խա­վոր տն­տե­սա­գե­տը, գյու­ղատն­տե­սու­թյան ո­լորտն էլ ղե­կա­վա­րող է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րը բարձ­րա­ձայ­նում է, որ գյուղմ­թեր­քի ար­տադ­րու­թյան հիմ­նա­կան ցու­ցա­նիշ­նե­րով մենք հետ ենք եվ­րո­պա­կան մի­ջին եր­կր­նե­րից մո­տա­վո­րա­պես 1500 տո­կո­սով, վի­ճա­կագ­րու­թյան տվյալ­նե­րով ա­րոտ­նե­րի բեր­քատ­վու­թյու­նը նոր­մա­տի­վից ցածր է 2-3 ան­գամ, նրանց տա­րած­քը կր­ճատ­վել է 60 հա­զար հեկ­տա­րով, խիստ ըն­կել է խո­տի ո­րա­կը. նրա­նում գե­րիշ­խում են չուտ­վող, թու­նա­վոր բույ­սե­րը, չմ­շակ­վող վա­րե­լա­հո­ղե­րը ընդ­հա­նու­րի գրե­թե կեսն են, մինչև 3 գլուխ տա­վար ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րը, ո­րոնք ծրագ­րի սկզ­բում ընդ­հա­նու­րի 80 տո­կոսն էին, այժմ գրե­թե 90-ն են, որ 460 հա­վե­լյալ դո­լար ստա­նա­լու փո­խա­րեն, սո­վա­մա­հու­թյու­նից փր­կե­լու հա­մար, նա­խա­րար Բա­թո­յա­նը «Փա­րոս»-ի ա­վե­լի քան 30 000 ա­նաս­նա­պահ շա­հա­ռու ըն­տա­նիք­նե­րի բյու­ջեից տա­րե­կան հատ­կաց­նում է 1000 դո­լար նպաստ, որ կո­վե­րի կաթ­նատ­վու­թյու­նը 2200 լիտ­րից ար­դեն 30 տա­րի է ինչ մի լիտ­րով էլ չի ա­վե­լա­նում, որ ա­նաս­նա­պա­հը լքում է ո­լոր­տը` ո­րով­հետև չկա շա­հույթ, և այլն, և այլն…

Այ­սինքն, 10 տար­վա ըն­թաց­քում ո­լոր­տին հատ­կաց­ված 60 մլն դո­լա­րը դրա­կա­նի փո­խա­րեն բա­ցա­սա­կան ար­դյունք է տվել:

Պարզ է, որ վար­կա­յին գու­մա­րը տեղ չի հա­սել, ու այդ ի­րո­ղու­թյու­նը` թա­լա­նի տես­քով, օ­րեն­քի ուժ է ստա­ցել կա­ռա­վա­րու­թյան կող­մից կազմ­ված, Ազ­գա­յին ժո­ղո­վի հաս­տա­տած ծրագ­րով: Այս­պես՝ 60 մլն դո­լար վար­կա­յին բյու­ջեի 69,5 տո­կո­սը` 41,7 մլն դո­լար, ծրա­գի­րը կազ­մող­նե­րը նա­խա­տե­սել են «.. ա­նաս­նա­պա­հու­թյան և ա­րո­տա­վայ­րե­րի…» կա­ռա­վար­ման հա­մար: Իսկ ի՞նչն են կա­ռա­վա­րել այդ «կա­ռա­վա­րիչ­նե­րը», երբ տա­վարն ու ա­րո­տը ու­նեն ի­րենց տե­րե­րը, երբ ի­րենց ու­սում­նա­տենչ զա­վակ­նե­րը օգտ­վե­լով հա­մա­ցան­ցի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից, ու­նակ են ցան­կա­ցած պա­հի ծա­նո­թա­նա­լու աշ­խար­հի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին և դրանք ներդ­նե­լու տն­տե­սու­թյու­նում, երբ ա­րո­տի ա­մե­նա­լավ մաս­նա­գե­տը հո­վիվն է, ո­րը բո­լո­րից լավ գի­տի, թե երբ և ուր պետք է տա­նի նա­խի­րը, որ տա­վա­րը կուշտ վե­րա­դառ­նա գոմ, ա­րոտն էլ քիչ տու­ժի և ո­րը վար­ձատր­վում է ա­նաս­նա­տի­րոջ կող­մից:

ՈՒ­րեմն, ու՞մ է բա­ժին հա­սել այդ 60 մլն դո­լա­րը, և ո՞վ պետք է պա­տաս­խան տա ա­նաս­նա­պա­հու­թյան այ­սօր­վա խայ­տա­ռակ վի­ճա­կի հա­մար, ին­չի պատ­ճա­ռով դա­տարկ­վում են բա­նա­կի թի­կուն­քի գյու­ղե­րը, ծնե­լու­թյունն ըն­կել է գրե­թե 2 ան­գամ, ու մեր երկ­րի գեր­խե­լոք կա­ռա­վա­րիչ­նե­րը ո­րո­շում են ժո­ղովր­դագ­րա­կան այս ա­ղե­տը կան­խել... «մարդ ներ­մու­ծե­լով»:

Կա նաև նա­խա­րա­րու­թյուն­նե­րի, կա­ռա­վա­րու­թյան պա­տաս­խա­նը. «Մենք ստեղ­ծել ենք կոո­պե­րա­տիվ­ներ, հե­ռագ­նա ա­րոտ­նե­րում տա­վա­րին ջուր ենք հասց­րել, գյու­ղա­ցուն է­ժան գնով տվել ենք տեխ­նի­կա և այլն և այլն»: Բայց այդ ա­մե­նի գու­մա­րա­յին ար­դյուն­քը զրո­յից ան­սահ­մա­նո­րեն ցածր, նա­խա­րար Տիգ­րան Խա­չատ­րյա­նի փաս­տագ­րած, հե­տըն­թա­ցի մի­նուս 1500 տո­կոսն է: ՈՒ­րեմն, ծրագ­րի պա­րոն կա­ռա­վա­րիչ­ներ, ո­րոն­ցից շա­տերդ այ­սօր­վա կա­ռա­վա­րու­թյու­նում եք, տա­պալ­վել եք… ՈՒ կոո­պե­րա­տիվ­ներն էլ ստեղ­ծե­ցիք ոչ թե գյու­ղա­ցու, այլ թա­լա­նի «խն­դիր­նե­րը» լու­ծե­լու հա­մար:

Մի ա­ռան­ձին զա­վեշտ է հե­ռագ­նա ա­րոտ­նե­րում տա­վա­րին խմե­լու ջուր հասց­նե­լու խնդ­րի լու­ծու­մը… Հայ­տա­րար­վում է մր­ցույթ, բայց ոչ թե տվյալ ի­րադ­րու­թյու­նում ա­վե­լի է­ժան, հու­սա­լի տար­բե­րակ գտ­նե­լու, այլ ար­դեն հաս­տատ­ված տեխ­նի­կա­կան լու­ծու­մը այս­պես կոչ­ված «ա­վե­լի է­ժան գնով» ի­րաց­նե­լու, այն դեպ­քում, երբ այդ լու­ծու­մը բնակ­լի­մա­յա­կան, տեխ­նի­կա­կան ա­ռու­մով մեր­ժե­լի է և բազ­մա­կի թանկ:

Ան­հաս­կա­նա­լի է նաև շու­կա­յա­կան պայ­ման­նե­րում կոո­պե­րա­տիվ­նե­րին է­ժան գնով տեխ­նի­կա տրա­մադ­րե­լը: Այ­սօր այդ տեխ­նի­կան հիմ­նա­կա­նում սպա­սար­կում է խո­շոր հո­ղա­տե­րե­րին, մե­ծա­հա­րուստ­նե­րին: Սա ևս թա­լա­նի մի ձև է:

Այս ա­մե­նին ա­ռա­վել ման­րա­մասն «Ի­րա­տեսն» անդ­րա­դար­ձել է բազ­միցս, այդ թվում` նաև հետ­հե­ղա­փո­խա­կան շր­ջա­նում: Անդ­րա­դար­ձել եմ նաև պատ­կան մար­մին­նե­րին ու­ղարկ­ված իմ դի­մում­նե­րով, ա­սու­լիս­նե­րով, նա­խա­րար­նե­րի հետ հան­դի­պե­լով:

Ցա­վոք, ընդ­հա­նուր պատ­կե­րը ճն­շող է. ան­տար­բե­րու­թյուն, դի­լե­տան­տու­թյուն, ան­պա­տաս­խա­նատ­վու­թյուն:

Այս ընդ­հա­նուր պատ­կե­րը ոչն­չով չի փոխ­վի, ե­թե փոր­ձեմ անդ­րա­դառ­նալ 3,2 մլրդ դրա­մա­նոց «խե­լա­ցի է­կո­գո­մեր»-ի ծրագ­րին, ո­րը նույն­պես ձա­խող­վում է, ո­րով­հետև նպա­տակ չու­նի լու­ծե­լու ո­լոր­տի խն­դիր­նե­րը և կոչ­ված է մեր բյու­ջեի փո­ղե­րով ի­րաց­նե­լու ար­տերկ­րի, մեզ ոչ բա­րե­կամ մի հայտ­նի երկ­րի, ար­տադ­րան­քը: Ստաց­վում է, որ մենք մեր քա­ղա­քա­ցուն աշ­խա­տանք չենք տա­լիս ու գնում ենք թշ­նա­մի երկ­րի ար­տադ­րան­քը:

Ե­թե փոր­ձենք ընդ­հան­րաց­նել, ա­պա պի­տի փաս­տենք, որ ո­լոր­տի բա­րե­լավ­ման ուղ­ղու­թյամբ վեր­ջին 30 տա­րում կա­ռա­վա­րու­թյան ձեռ­նար­կած գրե­թե բո­լոր ծրագ­րե­րը ձա­խող­վել են, հատ­կաց­ված ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներն էլ` փո­շիաց­վել, թա­լան­վել:

Հետևա­բար պետք է ըն­դու­նենք, որ տն­տե­սու­թյան կա­ռա­վար­ման հա­մա­կարգն անհ­րա­ժեշտ է փո­խել: ՈՒ այդ փո­փո­խու­թյան հիմ­քում պի­տի լի­նի սե­փա­կա­նա­տեր-տն­տե­սա­վա­րո­ղը, որն ինքն ի­րե­նից չի գո­ղա­նա, չի թա­լա­նի, սի­րու­հուն չի նշա­նա­կի բարձր վար­ձատր­վող, նշա­նա­կա­լի պարգևավ­ճա­րով աշ­խա­տան­քի, և կյան­քի գնով կպայ­քա­րի իր տն­տե­սու­թյան ա­ռա­ջըն­թա­ցի հա­մար, ինչն էլ կա­պա­հո­վի երկ­րի ընդ­հա­նուր ա­ռա­ջըն­թա­ցը:

Ինչ­պես դա ա­նե՞լ…

Հա­մայ­նա­վա­րա­կա­նի վեր­ջին տա­րի­նե­րին կենտ­րո­նա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը շր­ջա­նա­ռու­թյան մեջ դրեց «Գի­տա­տեխ­նի­կա­կան, տն­տե­սա­գի­տա­կան ժա­մա­նա­կա­վոր խմ­բեր» ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րը, ո­րի էու­թյունն այս է՝ քիչ թե շատ կա­յա­ցած տն­տե­սա­վա­րող-սե­փա­կա­նա­տե­րը, հա­մայն­քի գի­տու­թյամբ, հան­րու­թյա­նը տե­ղյակ է պա­հում նոր ար­տադ­րու­թյուն (պայ­մա­նա­կա­նո­րեն ըն­դու­նենք նոր ֆեր­մա) ստեղ­ծե­լու, ե­ղա­ծը վե­րա­զի­նե­լու կամ ընդ­լայ­նե­լու մա­սին ու խնդ­րում է ներ­կա­յաց­նել հա­մա­պա­տաս­խան ա­ռա­ջար­կու­թյուն­ներ:

Ա­ռա­ջար­կու­թյան բնույ­թից կախ­ված հան­րա­պե­տու­թյու­նում, կա­մա­վո­րու­թյան սկզ­բուն­քով, ձևա­վոր­վում են նշ­ված խմ­բե­րը, ո­րոնք, ա­ռա­վե­լա­գույն շա­հույ­թի ակն­կա­լի­քով, հեն­վե­լով հա­մայն­քի բնակ­լի­մա­յա­կան, ար­տադ­րա­կան ռե­սուրս­նե­րի, հայ­րե­նա­կան և ար­տերկ­րի գի­տա­տեխ­նի­կա­կան ա­ռա­ջըն­թա­ցի վրա, մշա­կում են խնդ­րի լուծ­ման տեխ­նի­կա­կան ա­ռա­ջադ­րան­քի տար­բե­րակ­նե­րը և այն ներ­կա­յաց­նում հա­մայն­քի հանձ­նա­ժո­ղո­վին:

Հաղ­թող խմ­բի հետ սե­փա­կա­նա­տե­րը կն­քում է պայ­մա­նա­գիր` խնդ­րի ըն­դուն­ված լուծ­ման նա­խագ­ծի տեխ­նի­կա­կան ա­ռա­ջադ­րան­քը կազ­մե­լու հա­մար: Այս խմ­բի աշ­խա­տա­վար­ձի հար­ցը լուծ­վում է ա­ռա­ջար­կու­թյան ներդ­րու­մից ստաց­ված փաս­տա­ցի շա­հույ­թի պայ­մա­նա­վոր­ված մաս­նա­չա­փով: Ֆեր­մա­յի տեխ­նո­լո­գիա­կան մա­սը նա­խագծ­վում է` հաշ­վի առ­նե­լով մինչև 3 գլուխ տա­վար ու­նե­ցող­նե­րի (ո­րոնք ընդ­հա­նու­րի մոտ 85 տո­կոսն են) ռե­սուրս­նե­րի, հիմ­նա­կա­նում գո­մաղ­բի, վե­րամ­շա­կու­մից նոր ապ­րանք­նե­րի ստաց­ման, և դրա­նով քիչ ե­կա­մուտ ու­նե­ցող ա­նաս­նա­պահ­նե­րի այդ խմ­բի շա­հույ­թի ա­վե­լա­ցու­մը:

Այս­պի­սով, հա­մայքն ու­նե­նում է բարձր շա­հու­թա­բե­րու­թյամբ օժտ­ված ա­նաս­նա­պա­հա­կան ֆեր­մա, ո­րի ծա­ռա­յու­թյուն­նե­րից կա­րող են օգտ­վել մյուս ա­նաս­նա­պահ­նե­րը, ոչ միայն ի­րենց ռե­սուրս­նե­րը ապ­րան­քի վե­րա­ծե­լով, այլև փո­խօգ­նու­թյան հի­մունք­նե­րով ի­րենց մի եր­կու գլուխ տա­վա­րը նո­րաց­ված գո­մում պա­հե­լով, ա­նաս­նա­պա­հու­թյան վար­ման նոր տեխ­նո­լո­գիա­նե­րին, մե­քե­նա­սար­քա­վո­րում­նե­րին ծա­նո­թա­նա­լով, ա­պա­գա­յի ի­րենց սե­փա­կան ֆեր­ման մտո­վին նա­խագ­ծե­լով:

Այս ա­մե­նի հա­մար անհ­րա­ժեշտ ֆի­նանս­նե­րը կա­րե­լի է հայ­թայ­թել մեր եր­կի ներ­սում։ Տն­տե­սա­գետ Թա­թուլ Մա­նա­սե­րյա­նը կար­ծում է, որ «… գու­մար­նե­րը, ո­րոնք կան ՀՀ-ում և բան­կա­յին ա­վանդ­նե­րի տես­քով, և մարդ­կանց տնե­րում, գրե­թե հա­վա­սար են ար­տա­քին պարտ­քի մե­ծու­թյա­նը»: Իսկ դա մի­լիար­դա­վոր դո­լար­նե­րի գու­մար է, և այն տն­տե­սու­թյան զար­գաց­մանն ուղ­ղե­լով` մենք ի­րոք ան­կախ կլի­նենք, թա­լանն էլ պրակ­տի­կո­րեն կզ­րո­յաց­վի: Օ­դում կախ­ված լու­րե­րի հա­մա­ձայն, ար­տերկ­րի վար­կա­յին գու­մար­նե­րի մի ահ­ռե­լի բա­ժին հենց ար­տերկ­րում էլ մնում է, տեղ հա­սա­ծի միայն չն­չին մասն է օգ­տա­գործ­վում ըստ նպա­տա­կի: ՈՒ ներ­սի և դր­սի չի­նով­նիկ­նե­րի փո­խա­դարձ հա­մա­ձայ­նու­թյամբ կազ­մա­կերպ­վում է վար­կա­յին գու­մար­նե­րի թա­լա­նը: Ի՞նչ օ­գուտ մեզ այդ վար­կե­րից, երբ ա­մեն մե­կիս վզին, այդ թվում` մեր ե­րե­խա­նե­րի, թոռ­նե­րի, ծոռ­նե­րի, մեր ա­նու­նով վերց­ված հա­զա­րա­վոր դո­լար­նե­րի վար­կա­յին պարտքն է:

Ա­վե­լի ճիշտ չի՞ լի­նի, ե­թե մենք, այս ա­մե­նը գի­տակ­ցե­լով, ան­ցած 30 տար­վա ի­րո­ղու­թյուն­նե­րը հաշ­վի առ­նե­լով, ա­վե­լի ձգենք մեր գո­տի­նե­րը, գլուխ­ներս սեղ­մենք մեր ա­փե­րի մեջ, մտա­ծենք, գտ­նենք լու­ծում­նե­րը ու սե­փա­կան մի­ջոց­նե­րով, մենք մեզ երկ­րի տե­րը զգա­լով հաղ­թա­հա­րենք տն­տե­սու­թյան հե­տըն­թա­ցի 1500-տո­կո­սա­նոց ա­մո­թա­լի ցու­ցա­նի­շը: Մեր փո­խա­րեն ոչ ոք դա չի ա­նի:

Խն­դի­րը այս կերպ լու­ծե­լը կօգ­նի ստեղ­ծե­լու բա­րո­յա­կան, քա­ղա­քա­ցիա­կան մեծ ար­ժեք­նե­րով օժտ­ված, պա­տաս­խա­նա­տու հա­սա­րա­կու­թյուն, ու մենք կսկ­սենք հա­վա­տալ մեկս մյու­սին, մեր ան­մի­ջա­կան հարևա­նին, հա­մայն­քի բնակ­չին ու հա­մա­տեղ տեր կկանգ­նենք մեր ի­րա­վունք­նե­րին, մեր հա­մայն­քին, մեր երկ­րին:

Ստյո­պա ԽՈ­ՅԵ­ՑՅԱՆ

Դիտվել է՝ 19311

Մեկնաբանություններ