«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Նի­կոլ, իսկ դու ար­դա­րաց­վե՞լ ես, մաքր­վե՞լ ես քո քրեա­կան ան­ց­յա­լից

Նի­կոլ, իսկ դու ար­դա­րաց­վե՞լ ես, մաքր­վե՞լ ես քո քրեա­կան ան­ց­յա­լից
25.09.2020 | 00:00

Ա­ռայժմ պարզ չէ, թե վերջ­նա­կա­նա­պես ինչ­պի­սին կլի­նի քա­ղա­քա­կան ա­շու­նը, ո­րով­հետև մինչ աշ­նան ա­վար­տը դեռ եր­կու ա­միս կա, բայց, վս­տա­հո­րեն կա­րե­լի է ա­սել՝ աշ­նան ա­ռա­ջին ա­մի­սը իսկ և իսկ պարգև է հայ գյու­ղա­ցու հա­մար: Սեպ­տեմ­բե­րյան արևը նույ­նիսկ ա­վե­լի տաք էր, քան ամ­ռա­նը: Դաշ­տե­րում ա­ռա­տո­րեն ա­ճած խա­ղո­ղի ող­կույզ­նե­րի հա­տիկ­նե­րը քաղց­րա­նում են և հույս են ներ­շն­չում գյու­ղա­ցուն, որ այս տար­վա միակ հա­ջող բեր­քը գո­նե փոքր -ինչ ե­կա­մուտ կա­պա­հո­վի նրան, թե չէ մթե­րող­նե­րը ա­մեն պա­տեհ ա­ռի­թով մատ­նան­շում են խա­ղո­ղի շա­քա­րայ­նու­թյան պա­կա­սը և …. գին գցում, ընդ­հուպ մեկ կի­լոգ­րա­մը 100 դրամ: Ա­սենք, սա նոր երևույթ չէ: Երբ տա­րի­ներ ա­ռաջ դար­ձյալ խա­ղո­ղի ա­ռատ բերք էր, մթե­րող­նե­րը, ան­շուշտ, կա­ռա­վա­րու­թյան ան­տար­բեր հա­յաց­քի ներ­քո հա­սան նրան, որ խա­ղո­ղը սկ­սե­ցին մթե­րել մեկ կի­լոգ­րա­մը 40 դրա­մով: Դե այ­սօր նոր Հա­յաս­տան է, հա­րյուր դրա­մը 40 դրա­մի նկատ­մամբ եր­կու­սու­կես ան­գամ շատ է: Պո­ղոս­նե­րը կա­րող են ու­րա­խա­նալ, որ այդ կուլ­տու­րա­յի մշակ­ման գծով ի­րենց ե­կա­մուտ­նե­րը 2.5 ան­գամ շա­տա­ցել են: Ան­շուշտ, կարևոր չէ, որ մնա­ցած բնա­գա­վառ­նե­րում կյան­քը ան­հա­մե­մատ թան­կա­ցել է: Իսկ կյան­քը թան­կա­ցել է նաև քա­ղա­քա­կան բնա­գա­վա­ռում: «Բարձ­րա­ցել» է նաև քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի փո­խա­դարձ ի­րար նշա­վա­կե­լու, օգ­տա­գործ­վող բա­ռամ­թեր­քի նի­շը: Ան­գամ կա­րե­լի է ա­սել, ի­րար նկատ­մամբ ա­վե­լի թունդ տեր­մին­ներ են օգ­տա­գոր­ծում, քան…. «էլ գող փի­սո», «էլ քա­չալ շունն» էր: Նման հար­ցե­րի լու­սա­բան­ման հա­մար անհ­րա­ժեշտ է ա­նա­չառ և բա­րե­խիղճ մո­տե­ցում:


Իմ­քայ­լա­կան­նե­րի պա­րագ­լուխ Նի­կո­լը վս­տահ էր, որ չկա իր թի­մին մր­ցա­կից որևէ քա­ղա­քա­կան ուժ, որ կա­րող է հա­վակ­նել կա­ռա­վա­րու­թյուն կազ­մե­լուն: ՀՅԴ-ն հայտ­նի ու­ժե­րի հետ նա­խա­պատ­րաստ­վում է հոկ­տեմ­բե­րյան հան­րա­հա­վա­քին, ՀՀԿ-ից Շար­մա­զա­նո­վը, Ա­շո­տյա­նը, Միհ­րան Հա­կո­բյանն են «կրա­կում» ֆեյս­բու­քում ու լրատ­վա­մի­ջոց­նե­րում։ Ճիշտ է, կու­սակ­ցու­թյան լի­դե­րը մա­մու­լի ա­սու­լիս տվեց, ա­սաց, ինչ պետք էր, բայց նրա խոսքն ա­վե­լի շատ քա­ղա­քա­կան դաշ­տից վերջ­նա­կա­նա­պես հե­ռա­ցո­ղի տպա­վո­րու­թյուն թո­ղեց: Ազ­գա­յին ժո­ղո­վում ի­րեն որ­պես ընդ­դի­մու­թյուն է փոր­ձում մա­տու­ցել ԼՀԿ-ն, բայց ոչ նրա լի­դե­րը, ոչ էլ այդ կու­սակ­ցու­թյու­նը չու­նեն մեր օ­րե­րի քա­ղա­քա­կան գործ­չին բնո­րոշ եր­կու ո­րակ­նե­րը` շան­տաժ ճիշտ տե­ղին ու ժա­մա­նա­կին և խոր փի­լի­սո­փա­յա­կան գա­ղա­փար­ներ:


Ռո­բերտ Քո­չա­րյա­նը դեռևս ուժ չէ, նրա­նից թերևս շատ ժա­մա­նակ կպա­հանջ­վի մաքր­վե­լու բամ­բա­սան­քի ար­դյուն­քում իր վրա նետ­ված ա­հա­վոր կեղ­տից: Վա­նե­ցյա­նը քա­ղա­քա­կան լուրջ դեմք դառ­նա­լու ճա­նա­պար­հին է: Միակ ու­ժը, որն ու­նի անհ­րա­ժեշտ նյու­թա­կան և քա­ղա­քա­կան կա­պի­տալ, որ կա­րող է ձեռ­նոց նե­տել Նի­կո­լի «լու­սա­վոր» մտ­քե­րին, ԲՀԿ-ն է: Հա­նուն ճշ­մար­տու­թյան նշեմ, որ նրա լի­դե­րին` որ­պես ան­հա­տի, պա­կա­սում են քա­ղա­քա­կան գործ­չին հա­տուկ հռե­տո­րա­կան ար­վես­տը և խո­րը գա­ղա­փա­րա­կան պատ­րաստ­վա­ծու­թյու­նը: նա ժո­ղովր­դի ո­րո­շա­կի շեր­տե­րի մեջ հե­ղի­նա­կու­թյուն է վա­յե­լում շնոր­հիվ իր բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րե­րի: Բայց նա այ­սօր­վա իր հե­ղի­նա­կու­թյա­նը հա­սել է մա­քա­ռու­մով, տա­րի­ներ շա­րու­նակ փոր­ձե­լով իր վրա­յից մաք­րել ե­րի­տա­սարդ տա­րի­նե­րին ան­փու­թո­րեն մս­խած պա­տիվն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը: Այն ժա­մա­նակ նրան հա­սու չի ե­ղել ժո­ղովր­դա­կան հայտ­նի խոս­քը՝ պա­տիվդ պա­հիր ե­րի­տա­սարդ տա­րի­նե­րից:


Այ­սօր, երկ­րի վար­չա­պե­տը զգա­լով, որ պաշ­տո­նից իր հնա­րա­վոր հե­ռա­ցու­մը կա­րող է բխել ԲՀԿ լի­դե­րից, սկ­սել է ան­բա­րո բո­լոր ձևե­րով պայ­քա­րել Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի դեմ, մի բան, որ հա­ջող է ստաց­վել Նի­կոլ Փա­շի­նյա­նի` որ­պես մար­դու, ան­հա­տի, քա­ղա­քա­կան գործ­չի կյան­քում: Նա դեռ էն գլ­խից է նշա­վա­կել Ծա­ռու­կյա­նին: Այ­սօր չեմ կա­րող ա­սել Ծա­ռու­կյա­նը Նի­կո­լին, որ­պես ոչ լիար­ժեք սն­ված մար­դու, երբևէ մուծ­վե՞լ է, թե՞ ոչ, այ­սինքն` ժա­մա­նա­կին տե­ղիք տվե՞լ է նրա շան­տաժ­նե­րին, թե՞ ոչ: Ան­շուշտ, հար­ցը խր­թին է, և հար­ցիս պա­տաս­խա­նը գի­տեն միայն ի­րենք՝ եր­կու­սը:


Այ­սօր Նի­կո­լին պաշ­տո­նից հե­ռաց­նել ձգ­տող քա­ղա­քա­կան բո­լոր ու­ժե­րը հս­կա օվ­կիա­նո­սում մանր չերևա­ցող կղ­զյակ­ներ են, ո­րոնք մի օ­րով դուրս են գա­լիս ջրի ե­րես և հա­ջորդ օ­րը չեն երևում բարձ­րա­ցող ջրի քա­նա­կի տակ: Միակ, այս կամ այն ի­մաս­տով, կա­րող ու­ժը մնում է Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը, ո­րը տի­րա­պե­տում է ահ­ռե­լի կա­պի­տա­լի, ինչն անհ­րա­ժեշտ է քա­ղա­քա­կան պայ­քա­րի հա­մար։ Բա­ցի այդ, խոր­հր­դա­նա­կան երկ­րորդ ուժն է և տա­րի­նե­րի ըն­թաց­քում կու­տակ­ված կա­պի­տա­լի հաշ­վին ու­նի նաև քա­ղա­քա­կան կա­պի­տալ: Նրա քա­ղա­քա­կան կա­պի­տա­լը կա­րող է պրոգ­րե­սիվ ձևով ա­ճել զգա­լի թիվ կազ­մող պո­ղոս­նե­րի հաշ­վին, ո­րոնք նի­կո­լյան եր­կու­սու­կես տա­րի­նե­րի կա­ռա­վա­րու­մից բա­ցար­ձակ որևէ ար­դյունք չեն տե­սել: Ճիշտ է, պո­ղոս­նե­րի մոտ գե­րակշ­ռում է ոչ թե գի­տակ­ցա­կան, այլ զգա­յա­կան ճա­նա­չո­ղու­թյու­նը. նա «տես­նում» է Նի­կո­լի կա­տա­րած «աշ­խա­տանք­նե­րը»։ Նկա­տի ու­նեմ ո՛չ ոչ թե աս­ֆալ­տին փռե­լը, այլ աս­ֆալտ ա­նե­լը: Բայց ձմ­ռա­նը սառն աս­ֆալ­տը ոչ պո­ղոս­նե­րի փո­րը կկշ­տաց­նի և ո՛չ էլ նրանց ըն­տա­նիք­նե­րին կկե­րակ­րի:


Մի խոս­քով Փա­շի­նյա­նի դեմ կանգ­նած է Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը: Փա­շի­նյան-Ծա­ռու­կյան մե­նա­մար­տը, ի­հար­կե, չի հի­շեց­նում բիբ­լիա­կան հայտ­նի պատ­մու­թյու­նը՝ Դա­վիթն ընդ­դեմ Գո­ղիա­թի: Այ­նուա­մե­նայ­նիվ, սա սո­վո­րա­կան մե­նա­մարտ չէ. կող­մե­րից յու­րա­քան­չյու­րի թի­կուն­քին կանգ­նած են քա­ղա­քա­կան խմ­բեր ոչ միայն ներ­պե­տա­կան, այլև ար­տա­քին գոր­ծոն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված: Սա մե­նա­մարտ է, ո­րը ո­րո­շե­լու է Հա­յաս­տան երկ­րի ար­տա­քին կողմ­նո­րո­շու­մը: Ի­հար­կե, Նի­կո­լը գլո­բալ մասշ­տա­բի քա­ղա­քա­կան գոր­ծիչ չէ և ոչ էլ քա­ղա­քա­կան ֆե­նո­մեն: Նույ­նը կա­րե­լի է փոքր-ինչ ա­վե­լի կամ պա­կաս ի­մաս­տով ար­տա­հայտ­վել Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի հաս­ցեին:
Ծա­ռու­կյա­նի պար­տու­թյան դեպ­քում Նի­կո­լը ոչ թե փայ­լուն հաղ­թա­նակ է տո­նե­լու, այլ փոք­րիկ մի ընդ­հար­ման ա­վարտն է փոր­ձե­լու ար­ձա­նագ­րել, ո­րը խաչ կքա­շի Ծա­ռու­կյա­նի ու­նեց­ված­քի վրա և սթա­փեց­նող ցն­ցուղ կլի­նի այլ ու­ժե­րի հա­մար և գո­նե ժա­մա­նա­կա­վո­րա­պես նրանց հե­ռու կպա­հի՝ «Նի­կոլ, հե­ռա­ցի՛ր» բարձ­րա­ձայ­նու­մից:


Իսկ Նի­կո­լի պար­տու­թյան դեպ­քում, ոչ միայն Նի­կո­լի, այլև նրա քա­ղա­քա­կան թի­մի տա­պա­նա­քա­րը կքա­շեն: Այս ա­մե­նը լավ է գի­տակ­ցում Նի­կո­լը և իր էու­թյա­նը հա­վա­տա­րիմ, ի­մա՝ «նպա­տակն ար­դա­րաց­նում է մի­ջոց­նե­րը» սկզ­բուն­քով, գոր­ծում է Ծա­ռու­կյա­նի դեմ՝ խտ­րա­կա­նու­թյուն չդ­նե­լով մի­ջոց­նե­րի միջև:
Ճիշտ է, որ­պես քա­ղա­քա­կան գոր­ծիչ, Ծա­ռու­կյա­նը խո­ցե­լի է, բայց ոչ ան­չափ խո­ցե­լի: Ե­րե­սուն տար­վա մեր քա­ղա­քա­կան կյան­քում չկան ոչ խո­ցե­լի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ: Նրանք բո­լորն էլ այս կամ այն չա­փով խո­ցե­լի են և այդ է պատ­ճա­ռը, որ շա­տե­րը կքել են Նի­կո­լի ռեալ պատ­վեր­նե­րով հա­րուց­ված քրեա­կան բե­ռան տակ: Նի­կո­լը տես­նե­լով, որ ան­կախ Հա­յաս­տա­նի ծա­ռու­կյա­նա­կան գոր­ծու­նեու­թյան մեջ ակն­հայտ կրի­մի­նալ տե­ղեր չկան (ես կա­սեի՝ ոչ թե չկան, այլ­պար­զա­պես նի­կո­լա­կան շր­ջա­նի ի­րա­վա­պահ­նե­րը ան­չափ հե­ռու են պրո­ֆե­սիո­նալ ո­րակ­նե­րից) ձեռ­քը վերց­րեց իր շան­տա­ժի չուն­գու­րը և …. բա թե, ժո­ղո­վուրդ, գի­տեք` 1979 թվա­կա­նին Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը ե­կե­ղե­ցու բա­կում ոչ միայն ան­բա­րո ա­րարք­ներ է կա­տա­րել ռուս տու­րիստ­նե­րի հետ, այլև` նրանց թա­լա­նել է: Եվ Նի­կո­լը մեջ է բե­րում Ծա­ռու­կյան ամ­բաս­տա­նյա­լի քրեա­կան գոր­ծով կա­յաց­րած դա­տա­րա­նի դա­տավ­ճի­ռը: Ա­շուշտ, Նի­լոը դա ա­նում է ի­րեն հա­տուկ ձևով և ո­ճով, մո­ռա­նա­լով, որ տո­ղե­րիս հե­ղի­նա­կը Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի այդ ա­րար­քի մա­սին բազ­միցս է գրել: Բայց այն պա­հից, երբ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը ան­կախ Հա­յաս­տա­նի դա­տա­րա­նի դա­տավճ­ռով ար­դա­րաց­վել է, ես այլևս լռել եմ այդ մա­սին: Ես Նի­կոլ չեմ և հար­գում եմ օ­րեն­քը: Ես Նի­կոլ չեմ, այլ ի­րա­վա­բան և հար­գում եմ օ­րենք­նե­րը: Նի­կո­լի հա­մար օ­րենքն իր շահն է: Բայց այս­տեղ թույլ եմ տա­լիս Նի­կոլ շան­տա­ժիս­տին հարց­նել.
-Դու հար­գու՞մ ես դա­տա­րա­նի վճի­ռը, թե՞ ոչ:
Ե­թե ա­յո, ա­պա բա­րո­յա­կան ո՞ր ի­րա­վուն­քով ես շա­րու­նա­կում ստո­րա­բար մե­ղադ­րել մե­կին, ո­րը նախ­կի­նում ան­հիմն դա­տա­պարտ­վել է և հե­տա­գա­յում ար­դա­րաց­վել: Նի­կոլ, Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը քեզ` որ­պես ստոր շան­տա­ժիս­տի, կա­րող է դա­տի տալ, որ ար­դա­րաց­վե­լուց հե­տո մե­ղադ­րում ես նրան: Տո­ղե­րի ա­րան­քում հարց­նեմ՝ Նի­կոլ, իսկ դու ար­դա­րաց­վե՞լ ես, մաքր­վե՞լ ես քո քրեա­կան ան­ցյա­լից: Թե՞ դու քեզ ար­դա­րաց­րել ես՝ ան­վա­նե­լով քաղ­բան­տար­կյալ: Նույ­նիսկ այս պա­րա­գա­յում անհ­րա­ժեշտ է ցույց տալ ար­դա­րաց­ման դա­տավ­ճի­ռը: Քո ար­դա­րաց­ման ար­գու­մեն­տը Ծա­ռու­կյա­նի դեպ­քում կա­րող է լի­նել այն, որ ան­կախ Հա­յաս­տա­նի դա­տա­րա­նի կա­յաց­րած դա­տավ­ճի­ռը ան­հիմն է: Հա­մա­ձայն եմ, Նի­կոլ, բայց այդ բո­լո­րը օ­րի­նա­կան ճա­նա­պար­հով:


Նի­կոլ, չգի­տե՞ս` ով է ար­դա­րաց­րել Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին: Հետս­քր­քիր «բան» պատ­մեմ այդ կա­պակ­ցու­թյամբ և այդ հե­տաքր­քիր «բա­նը» ոչ թե որ­պես սուր սայր, օգ­տա­գոր­ծեմ քո դեմ, այլ պար­զա­պես նշե­լու հա­մար, որ քո շան­տա­ժիստ էու­թյան հա­մար որևէ ճշ­մար­տու­թյուն հա­սու չէ, դու մի­ջոց­նե­րի միջև խտ­րա­կա­նու­թյուն չես դնում նպա­տա­կիդ հաս­նե­լու հա­մար, եր­բեմն մո­ռա­նա­լով, որ քո իսկ օգ­տա­գոր­ծած ստոր ձևե­րը կա­րող են գոր­ծել քո իսկ դեմ:
Նի­կոլ, գի­տե՞ս ով է ար­դա­րաց­րել Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին: Բայց ա­վե­լի լավ է մի փոքր պատ­մու­թյուն:


Երբ դա­տա­վոր Մհեր Խա­չատ­րյա­նը (իմ եր­բեմ­նի դա­սա­խո­սը, ո­րի ոչ գի­տե­լիք­նե­րի վրա եմ կաս­կա­ծել և ոչ էլ տե­րե­րին դուր գա­լու ան­հա­գուրդ բնազդ­նե­րի), հայտ­նի քրեա­կան գոր­ծով դա­տավ­ճիռ կա­յաց­րեց և ար­դա­րաց­վեց Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը, իմ կո­լե­գա Վար­դան Մար­տի­րո­սյա­նը, ո­րը ժա­մա­նա­կին որ­պես ՀԿԳ (հատ­կա­պես կարևոր գոր­ծե­րով) քն­նիչ քն­նել էր գոր­ծը և ու­ղար­կել դա­տա­րան, զան­գա­հա­րեց Մհեր Խա­չատ­րյա­նին, թե.
-Ա՛յ…, էն չոր­սին (բռ­նա­բա­րու­թյու­նը կա­տա­րել էին հինգ հո­գով-Ս. Հ.) ին­չու՞ չար­դա­րաց­րիր: Ի՞նչ է, այդ օ­լի­գարխն ըն­դա­մե­նը… էր բռ­նե՞լ։
Մհեր Խա­չատ­րյա­նը ո­չինչ չպա­տաս­խա­նե­լով ան­ջա­տեց հե­ռա­խո­սը:
Նի­կոլ, գի­տե՞ս ով է Մհեր Խա­չատ­րյա­նը. գա­վառ­ցի Գվի­դո­նի տղան, ո­րը ժա­մա­նա­կին ՀՀ քա­ղա­քա­ցու ի­րա­վունք տվեց Ռո­բերտ Քո­չա­րյա­նին: Երբ ես հարց­րի .
-Ըն­կեր Խա­չատ­րյան, այդ ո՞նց հա­ջո­ղաց­րիր Քո­չա­րյա­նին դարձ­րիր ՀՀ քա­ղա­քա­ցի։
Նա ժպ­տա­լով, ան­գամ հպար­տո­րեն ա­սաց.
-Իմ ձե­ռը չի՞, ոնց նպա­տա­կա­հար­մար էր, այն­պես էլ ա­րե­ցի։
Նի­կոլ, հի­մա մի հե­տաքր­քիր հարց տամ քեզ, Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին Մհեր Խա­չատ­րյա­նը ին­չու՞ ար­դա­րաց­րեց: Վա­խե­ցավ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի հուժ­կու բա­զուկ­նե­րի՞ց: Հա­զիվ թե: Բա ին­չու՞, ու՞մ հրա­մա­նը կա­տա­րեց: Եվ այս­տեղ տե­ղին է հարց­նել, ին­չու՞ Մհեր Խա­չատ­րյանն իր կա­տա­րած ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մար չգ­նա­հատ­վեց ըստ ար­ժան­վույն և մնաց ըն­դամ­նեը դա­տա­րա­նի ան­դա­մի կար­գա­վի­ճա­կում:


Նի­կոլ, գի­տե՞ս ով է Մհեր Գվի­դո­նի Խա­չատ­րյա­նը: Գի­տեմ, որ գի­տես, բայց ա­սեմ, որ մար­դիկ քեզ է՛լ ա­վե­լի լավ ճա­նա­չեն, որ դու սի­րում ես թեր­թել ճշ­մար­տու­թյան է­ջե­րը, իսկ մութ տո­ղերն օգ­տա­գոր­ծել ա­նազ­նիվ նպա­տակ­նե­րի հա­մար: Մհեր Խա­չատ­րյա­նը այ­սօր քեզ հլու հնա­զանդ ծա­ռա­յող Սա­սուն Խա­չատ­րյա­նի պա­պան է: Տես­նու՞մ ես, Նի­կո՛լ, ստո­րու­թյան գծե­րը ժա­ռան­գա­կան են անց­նում սերն­դից սե­րունդ: Մհեր պա­պան եր­բեք ազն­վո­րեն չի ծա­ռա­յել պե­տու­թյա­նը և ար­դյու­քում ու­նենք այն, որ դու կա­րո­ղա­ցար գալ իշ­խա­նու­թյան: Եվ այ­սօր քո իշ­խա­նու­թյան ար­դյուն­քում ու­նենք այն, որ հայ­րե­նի­քին, ար­դա­րու­թյա­նը դա­վա­ճա­նած մար­դու ժա­ռան­գը շա­րու­նա­կում է հոր գոր­ծը: Մհեր Խա­չատ­րյա­նը դա­վա­ճա­նել է հայ­րե­նի­քին՝ ոչ ՀՀ քա­ղա­քա­ցուն, քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րից ել­նե­լով, շնոր­հե­լով ՀՀ քա­ղա­քա­ցու­թյուն։ Դա­վա­ճա­նել է և ար­դա­րա­դա­տու­թյա­նը…


Սոկ­րատ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

Հ. Գ.1 Պա­րոն Փա­շի­նյան, հրա­հան­գիր Սա­սուն Խա­չատ­րյա­նին հոր` Մհեր Խա­չատ­րյա­նի նկատ­մամբ հա­րու­ցել եր­կու քրեա­կան գոր­ծեր: Ճիշտ է, գոր­ծե­րը դա­տա­րան չեն գնա, բայց դրա­նով շան­տա­ժի մեջ կպա­հես որ­դի Խա­չատ­րյա­նին քեզ հե­տայ­սու ևս ծա­ռա­յե­լու հա­մար:


Հ. Գ.2 Նի­կոլ, քա­նի դեռ չեն հա­րուց­վել քրեա­կան գոր­ծեր և Մհեր Խա­չատ­րյա­նը չի ամ­բաս­տան­վել ակն­հայտ կեղծ դա­տավ­ճիռ կա­յաց­նե­լու հա­մար, հայ­տա­րա­րում եմ, Գա­գիկ Կո­լյա­յի Ծա­ռու­կյա­նը չու­նի դատ­վա­ծու­թյուն: Խոր­հուրդ եմ տա­լիս քեզ` որ­պես վար­չա­պե­տի, այս կամ այն հար­ցը քն­նարկ­ման ա­ռար­կա դարձ­նե­լիս, յոթ չա­փիր, նոր մեկ կտ­րիր: Ախր դու վար­չա­պետ ես, ոչ թե փո­ղո­ցի ռազ­բորշ­չիկ:


Հ.Գ. 3 Հա­վա­տա­ցած եմ` Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին կվերց­նեն կա­լան­քի: Լավ եմ ճա­նա­չում Մնա­ցա­կան Մար­տի­րո­սյա­նին: Պրո­ֆե­սիո­նալ է: Ծա­ռա­յել է նախ­կին­նե­րին և …բարձ­րա­ցել է: Հի­մա էլ քեզ պի­տի ծա­ռա­յի, որ մնա: Տես­նու՞մ ես, Նի­կոլ, ոչ մե­կը չի ցան­կա­նում կտ­րել ա­նար­դար գոր­ծե­լաո­ճի շղ­թան: Կյան­քը շա­րու­նակ­վում է իր ստոր դրսևո­րում­նե­րով:


Հ.Գ.4 Պո­լի­դո­րին է ա­սել` նա ճա­նա­չեց դա­տը, դե­պար­տա­մեն­տը և նա հարս­տա­ցավ: Հե­տա­գա դա­րերն ա­պա­ցու­ցել են, որ հարս­տա­նա­լը էա­կան, բայց ոչ բա­վա­րար պայ­ման է: Ի­մաս­տու­նի խոս­քե­րը փո­խել եմ, դարձ­նե­լով ա­վե­լի ար­դիա­կան՝ նա ճա­նա­չեց իր դա­տը, իր դե­պար­տա­մեն­տը և եր­կար մնաց ա­թո­ռին ու շա­րու­նա­կում է հարս­տա­նալ:

Դիտվել է՝ 47057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ