Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ՈՒ հե­ռու է մինչև Մար­դը իր ճամ­փան»

«ՈՒ հե­ռու է մինչև Մար­դը իր ճամ­փան»
26.11.2020 | 22:59

Երբ երկ­րի ղե­կա­վարն իր ծնն­դա­վայր Իջևա­նում ըն­դա­մե­նը բո­ղո­քի մի ակ­ցիա զս­պե­լու հա­մար հայ­տա­րա­րում է. «Ես ու­զում եմ տես­նել ա­րյան գե­տեր, սատ­կաց­րեք բո­լո­րին», երբ ա­ռատ ա­րյուն խժ­ռե­լու վամ­պի­րա­յին հա­կու­մը բա­վա­րա­րե­լու նպա­տա­կով Ար­ցա­խում ա­րյան ծով է սար­քում ու է­լի չի հա­գե­նում, երբ 5000 ըն­տիր ե­րի­տա­սարդ­ներ է սպա­նում, 10 հա­զա­րից ա­վե­լի ջա­հել­նե­րի խե­ղում ու հաշ­ման­դամ դարձ­նում, երբ 200-ից ա­վե­լի գե­րի­նե­րի հենց այս պա­հին խոշ­տան­գում, նվաս­տաց­նում, ծաղ­րում է թշ­նա­մին ու որ­պես «ա­վար» պատ­րաստ­վում ցու­ցադ­րե­լու Բաք­վում՝ ի­րենց հաղ­թա­նա­կի շքեր­թի կա­պակ­ցու­թյամբ, իսկ վար­չա­պետ կոչ­վա­ծը մա­տը մա­տին չի տա­լիս, ի՞նչ եք կար­ծում, նրա վրա շա՞տ մեծ ազ­դե­ցու­թյուն կթող­նի այն փաս­տը, որ այ­սօր կա­ռա­վա­րու­թյան շեն­քի դի­մաց նրա հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջով մար­դիկ հա­ցա­դուլ են ա­նում։


Նշենք, որ ի տար­բե­րու­թյուն բո­ղո­քի մյուս ձևե­րի, հա­ցա­դու­լը միակն է, ո­րի ժա­մա­նակ Փա­շի­նյա­նը չի կա­րող ի­րա­վա­պահ հա­մա­կար­գի, այդ թվում չի­նա­կան տար­բե­րան­շան­նե­րով նին­ձյա­նե­րի մի­ջո­ցով «աս­ֆալ­տին փռել», ոս­տի­կա­նա­կան բա­ժին տա­նել հա­ցա­դուլ ա­նող­նե­րին։ Նրանց դեմ ոչ մի «զենք» վար­չա­պե­տի ա­թո­ռը զբա­ղեց­րած մար­դը չի կա­րող կի­րա­ռել, բայց և հս­տակ է՝ նրան ընդ­հան­րա­պես չի հու­զի, ե­թե ան­գամ ողջ ազ­գը հա­ցա­դու­լի նս­տի, հյուծ­վի ու մա­հա­նա։
Այս օ­րե­րին Փա­շի­նյա­նի միակ խն­դիրն ըմ­բոս­տա­ցող­նե­րին հնա­րա­վոր ու անհ­նար մի­ջոց­նե­րով չե­զո­քաց­նելն է, այ­սինքն լիո­վին ամ­լաց­նել հա­սա­րա­կու­թյա­նը, որ­պես­զի ոչ ոք չս­պառ­նա իր իշ­խա­նու­թյա­նը։
Ա­ռա­ջի­կա վեց ա­միս­նե­րի հա­մար էլ ներ­կա­յաց­վող «ճա­նա­պար­հա­յին քար­տե­զի» ողջ ի­մաստն այն է, որ ժա­մա­նակ ու­նե­նա զս­պե­լու ցույ­ցե­րը և շա­րու­նա­կի ո­չինչ չա­նել, բայց մնալ ա­թո­ռին կառ­չած։


Հա­նուն ճշ­մար­տու­թյան ա­սենք՝ այ­սօր Հա­յաս­տա­նում միակ օ­ղա­կը, որն օր­նի­բուն «աշ­խա­տում» է, ի­րա­վա­պահ հա­մա­կարգն է, բայց միայն մեկ ուղ­ղու­թյամբ. հե­տապն­դել ընդ­դի­մա­դիր­նե­րին, ձեր­բա­կա­լել, խու­զար­կել նրանց բնա­կա­րան­նե­րը, ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին ևս ներ­քա­շել այդ ա­մե­նի մեջ, այդ­պի­սով ա­ռա­վել մեծ ճն­շում գոր­ծադ­րել նրանց վրա։ ՈՒ լու­ծել «ա­մե­նա­կարևոր» հար­ցը՝ ման­դա­տից զր­կել Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին, ո­րով­հետև նա հե­րիք չէ մե­ղա­վոր է Շու­շին սկու­տե­ղի վրա Ա­լիևին հանձ­նե­լու հա­մար, դեռ ա­վե­լին, պատ­գա­մա­վո­րի ման­դատ ու­նե­նա­լով, մա­հա­ցու մեղք ու­նի երկ­րի առ­կա ող­բեր­գա­կան վի­ճա­կի, ազ­գի ող­նա­շա­րը ջար­դե­լու, ամ­բողջ աշ­խար­հում հա­յի ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը ոտ­նա­տակ տա­լու, կռ­վող հայ զին­վո­րին որ­պես դա­սա­լիք մա­տու­ցե­լու և այլ մա­հա­ցու մեղ­քե­րի մեջ։


Եվ այս­պես, Փա­շի­նյա­նը չի պատ­րաստ­վում հե­ռա­նա­լու և ան­գամ... ՏԱՍՍ-ին տված իր հար­ցազ­րույ­ցում «հիմ­նա­վո­րում» է» վար­չա­պե­տա­կան ա­թո­ռին իր սոս­նձ­վե­լը . «Հա­սա­րա­կու­թյու­նը հա­մա­ձայն է, որ երբ ստո­րագր­վեց փաս­տա­թուղ­թը, որևէ այ­լընտ­րանք չկար», Ա­սել է՝ հայ հան­րու­թյու­նը գի­տեր, որ այս ի­րա­վի­ճա­կում Ար­ցա­խը ծա­խե­լուց բա­ցի ու­րիշ այ­լընտ­րանք չկար։ Չգի­տեմ, թե վար­չա­պե­տի ա­թոռն ու­զուր­պաց­րա­ծի «մա­տու­ցած» հա­սա­րա­կու­թյունն ինչ բա­ղադ­րու­թյուն ու­նի, բայց հս­տակ է մի բան. նրա հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջում է Հա­յաս­տա­նի ի­րա­կան է­լի­տան, այ­սինքն ազ­գի սե­րուց­քը, գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րը։ ԵՊՀ գի­տա­կան խոր­հուր­դը, ԳԱԱ-ի նա­խա­գա­հու­թյու­նը հայ­տա­րա­րու­թյամբ են հան­դես ե­կել և պա­հան­ջել Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը։ Ե­թե ազ­գի մտա­ծող հատ­վա­ծը դեմ է այս վար­չա­պե­տին, ու­րեմն ա­ռա­վել ծան­րակ­շիռ էլ ո՞վ կա­րող է լի­նել։ Հա­վա­նա­բար Փա­շի­նյա­նը սպա­սում է «Ջո­նի բր­ջո­նիի» հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջին։ Ի դեպ, սփյուռ­քի 2 տաս­նյակ կա­ռույց­նե­րը ևս պա­հան­ջում են նրա հրա­ժա­րա­կա­նը, բայց այս ան­գամ էլ նրա հա­մար վճ­ռո­րոշ է միայն Գլեն­դե­լի Քի­սո­յի, Կա­րա­բի­նա­յի ու տրանս­գեն­դեր Մե­լի անձ­նա­կան խնդ­րան­քը։


Երևի հենց ա­մե­նայն հա­յոց գե­րա­գույն դա­վա­ճա­նի առն­չու­թյամբ է մար­գա­րեա­ցել Հովհ. Թու­մա­նյա­նը, երբ գրել է «Բե­րանն ար­նոտ Մար­դա­կե­րը էն ան­բան» հայտ­նի քա­ռյակն ու դեռևս 102 տա­րի ա­ռաջ նո­յեմ­բե­րյան այս օ­րե­րին ար­ձա­նագ­րել մե­րօ­րյա ըն­կա­ծի ճա­կա­տի գի­րը. «ՈՒ հե­ռու է մինչև Մար­դը իր ճամ­փան»:


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 7693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ