Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հա­ջորդ իշ­խա­նու­թ­յու­նը պետք է սկ­սի «մի­նու­սից» պե­տու­թ­յուն կա­ռու­ցել»

«Հա­ջորդ իշ­խա­նու­թ­յու­նը պետք է սկ­սի «մի­նու­սից» պե­տու­թ­յուն կա­ռու­ցել»
03.12.2020 | 23:52

Չնա­յած ընդ­դի­մու­թյունն ար­դեն ու­նի միաս­նա­կան թեկ­նա­ծու, բայց Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի պատ­րաստ­վում հե­ռա­նա­լու։ Ըստ քաղ­տեխ­նո­լոգ ԱՐ­ՄԵՆ ԲԱ­ԴԱ­ԼՅԱ­ՆԻ, ե­թե ընդ­դի­մու­թյու­նը չկա­րո­ղա­ցավ Փա­շի­նյա­նին հե­ռաց­նե­լու հարցն ան­գամ լու­ծել, ինչ­պե՞ս է պատ­րաստ­վում Ադր­բե­ջա­նի ու Թուր­քիա­յի հետ կռիվ տա­լու, այ­սօր մեր առջև ծա­ռա­ցած բար­դա­գույն խն­դիր­նե­րը լու­ծե­լու։ Քաղ­տեխ­նո­լո­գը կար­ծում է, որ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րը ստի­պում են մեզ օր ա­ռաջ ա­զատ­վել այս իշ­խա­նու­թյու­նից և առն­վազն ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րի հա­մար լուրջ ռազ­մա­վա­րու­թյուն մշա­կել ու լծ­վել եր­կի­րը ոտ­քի հա­նե­լու գոր­ծին։

-Ար­դեն ընդ­դի­մու­թյան թեկ­նա­ծուի ա­նու­նը հայտ­նի է, բայց Փա­շի­նյա­նը նա­խա­րար­նե­րի է նշա­նա­կում ու ա­մուր կառ­չած է իր ա­թո­ռին։ Ինչ­պե՞ս եք տես­նում վար­չա­պե­տի հե­ռա­ցու­մը։
-Փա­շի­նյա­նը փոր­ձե­լու է հնա­րա­վո­րինս եր­կար մնալ իր պաշ­տո­նում, քա­նի դեռ ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը, հա­սա­րա­կու­թյու­նը չեն պար­տադ­րել նրան հե­ռա­նալ։ Ե­թե նա հե­ռա­նա­լու նպա­տակ ու­նե­նար, շատ ա­վե­լի շուտ դա ար­դեն ա­րած կլի­ներ։ Չմո­ռա­նանք, որ այս­տեղ մեծ դե­րա­կա­տա­րում ու­նի նաև Ռու­սաս­տա­նը։ Ա­թո­ռին կառ­չած այն­քա՜ն մար­դիկ են մեկ վայր­կյա­նում հե­ռաց­վել պաշ­տո­նից։ Պետք չէ պար­զա­պես հար­ցին զգաց­մուն­քայ­նու­թյամբ մո­տե­նալ ու ա­սել՝ ե­թե նա­խա­րար է նշա­նա­կում, ու­րեմն ա­մուր նս­տած է իր տե­ղում։ Իսկ թե ինչ տար­բե­րա­կով կհե­ռա­նա Փա­շի­նյա­նը, կախ­ված է նրա­նից, թե որ տար­բե­րա­կը հա­ջող կաշ­խա­տի։
-Սահ­մա­նադ­րու­թյու­նը եր­կու հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում՝ վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կան և վար­չա­պե­տին ԱԺ-ում ան­վս­տա­հու­թյուն հայտ­նե­լու գոր­ծըն­թաց։ Փա­շի­նյանն ինք­նա­կամ հրա­ժա­րա­կան չի տա­լիս, ան­վս­տա­հու­թյուն հայտ­նե­լու ընդ­դի­մու­թյան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րին իմ­քայ­լա­կան­նե­րը չեն միա­նում, ի­րենք ևս այդ քայլն ինք­նու­րույն չեն ձեռ­նար­կում։ Ո՞րն է եր­րորդ տար­բե­րա­կը։
-Ու­րեմն ընդ­դի­մու­թյունն այն­պես պի­տի աշ­խա­տի, որ ԱԺ-ն ան­վս­տա­հու­թյուն հայտ­նի։ Երկ­րում այն­պի­սի ի­րա­վի­ճակ պի­տի ստեղ­ծել, իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի վրա այն­պի­սի բա­րո­յա­քա­ղա­քա­կան ճն­շում­ներ գոր­ծադ­րել, որ նրանք գնան վար­չա­պե­տին ան­վս­տա­հու­թյուն հայտ­նե­լու ճա­նա­պար­հով։ Ընդ­դի­մա­դիր­նե­րը պի­տի ցույց տան, որ մր­ցու­նակ են, օ­դից ըն­կած իշ­խա­նու­թյու­նը վերց­նելն ա­պա­ցու­ցում է քո ոչ մր­ցու­նակ լի­նե­լը։ Ե­թե մի վար­չա­պե­տի չեն կա­րո­ղա­նում պաշ­տո­նից հա­նել, ինչ­պես են պատ­րաստ­վում Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի դեմ պայ­քա­րե­լու, ո­րոնք շատ ա­վե­լի ա­մուր են, քան գոր­ծող վար­չա­խում­բը։ Ինչ վե­րա­բերում է ընդ­դի­մու­թյան թեկ­նա­ծուին, ընդ­դի­մա­դիր­նե­րը նպա­տա­կա­հար­մար են գտել այն­պի­սի թեկ­նա­ծու ընտ­րել, ո­րը վեր­ջին 25 տար­վա ըն­թաց­քում քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը կող­քից է դի­տել, բայց փո­ղո­ցից չի ե­կել, քա­ղա­քա­կան հա­րուստ կեն­սագ­րու­թյուն ու­նի։ Նա բա­վա­կա­նին հա­սուն թեկ­նա­ծու է։ Ա­վե­լին, նրա ներ­կա­յաց­րած կու­սակ­ցու­թյու­նը որևէ քա­ղա­քա­կան կշիռ չու­նի և մարդ-կու­սակ­ցու­թյուն է։
-Մարդ-կու­սակ­ցու­թյունն այս պա­հին խան­գա­րո՞ղ, թե՞ օգ­նող հան­գա­մանք է։
-Խան­գա­րող հան­գա­մանք չէ։ Դա փաստ է, և այդ թեկ­նա­ծուն չի հեն­վե­լու իր կու­սակ­ցա­կան կադ­րե­րի վրա, ո­րով­հետև այդ­պի­սի մար­դիկ, ըստ էու­թյան, չկան։ Բնա­կա­նա­բար, նա հեն­վե­լու է 17 կու­սակ­ցու­թյուն­նե­րի կադ­րա­յին նե­րու­ժի և դրա­նից դուրս գտն­վող ար­հես­տա­վարժ, բայց ոչ կու­սակ­ցա­կան ան­հատ­նե­րի վրա։ Իսկ այս հան­գա­ման­քը դրա­կան է։
-Մի բան է հաս­նել Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նին, մեկ այլ բան, թե նրա­նից հե­տո եր­կիրն ինչ­պես պի­տի դուրս բե­րել ծայ­րա­հեղ ծանր վի­ճա­կից։ Դուք ինչ­պե՞ս եք տես­նում այս ճա­նա­պար­հը, երբ այ­սօր ար­դեն ա­ռանց մեզ մեր երկ­րի սահ­ման­ներն են գծում, տն­տե­սու­թյուն չու­նենք, անվ­տան­գու­թյու­նը ե­րե­րուն է։
-Ա­հա­վոր, սար­սա­փե­լի դժ­վար ըն­թացք է լի­նե­լու։ Երբ 1990-93-ին դի­տար­կում էի քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը, այս­պի­սի ծանր, բարդ խն­դիր­նե­րի ա­ռաջ կանգ­նած չէինք։ Ե­ղել էր երկ­րա­շարժ, շր­ջա­փա­կում, մեծ ար­տա­գաղթ, բայց այս­պի­սի ա­հա­վոր վի­ճակ չէր։ Հի­մա ա­ռա­վել ծանր է վի­ճա­կը, ո­րով­հետև ի թիվս այլ գոր­ծոն­նե­րի, ջախ­ջա­խիչ պար­տու­թյուն ենք կրել։ Սա­կայն չպետք է մտա­ծել, որ սա խա­րան է։ Թե­կուզ ժա­մա­նա­կա­վոր իշ­խա­նու­թյու­նը պի­տի ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րի պե­տու­թյան զար­գաց­ման վեկ­տո­րը ներ­կա­յաց­նի, տա տես­լա­կան, ա­ռանց ո­րի պե­տու­թյու­նը չի զար­գա­նա։ Ին­չու՞ է այ­սօր կարևոր այս վար­չա­պե­տի օր ա­ռաջ հե­ռա­ցու­մը, ո­րով­հետև նա երկ­րի զար­գաց­ման պատ­կե­րա­ցում չու­նի։ Փա­շի­նյա­նը կար­ծում է, որ վար­չա­պե­տի գործն ըն­դա­մե­նը ո­րո­շում­ներ ստո­րագ­րելն է, Քա­ղա­քա­ցու օ­րը նշե­լը և Մաշ­տո­ցի պո­ղո­տա­յի վրա խո­րո­ված ու­տե­լը։ Դրա հա­մար էլ այ­սօր այս­պի­սի հետևանք­նե­րի ա­ռաջ ենք կանգ­նած։ Այս վար­չա­պե­տը խո­չըն­դոտ է երկ­րի զար­գաց­ման հա­մար։ Դեռ չենք խո­սում այն հան­գա­ման­քի մա­սին, որ այ­սօր աշ­խա­հա­քա­ղա­քա­կան բարդ ի­րա­վի­ճակ է։ Բայ­դե­նը հաղ­թեց ԱՄՆ-ում, շու­տով նա կս­տանձ­նի իշ­խա­նու­թյու­նը, և Ռու­սաս­տան-ԱՄՆ հա­կա­մար­տու­թյան նոր փուլ կսկս­վի։ Այս նա­խա­գահն ա­վե­լի խիստ է տրա­մադր­ված Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ։ Նոր փուլ է սկս­վում ԵՄ-ԱՄՆ, ԱՄՆ-Մեր­ձա­վոր Արևելք հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Իսկ Մեր­ձա­վոր Արևել­քում 4 հիմ­նա­կան խա­ղա­ցող­նե­րը մի­մյանց միջև խն­դիր­ներ ու­նեն։ Չի­նաս­տա­նը բուռն գոր­ծըն­թաց­նե­րի մեջ է։ Այ­սինքն՝ աշ­խար­հում բա­վա­կա­նին ա­րագ զար­գա­ցում­ներ են ըն­թա­նում, ա­մեն ինչ ա­րագ փոխ­վում է, ոչ մե­կը չգի­տի, թե այս ա­մենն ուր կտա­նի։ Պի­տի հս­տակ հաս­կա­նալ, թե Հա­յաս­տանն այս գոր­ծըն­թաց­նե­րում որ­տեղ պի­տի լի­նի, որ ոտ­նա­տակ չար­վի, ում հետ ինչ հա­րա­բե­րու­թյուն­ներ պի­տի կա­ռու­ցի, ու­մից ինչ տն­տե­սա­կան ներդ­րում­ներ կկա­րո­ղա­նա բե­րել, ինչ­պի­սի ա­պա­գա պի­տի ու­նե­նա, որ դաշ­նակ­ցի հետ ակ­տիվ աշ­խա­տի։ Բազ­մա­թիվ խն­դիր­ներ կան, ցան­կը շատ եր­կար է։ Քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան այս հոր­ձա­նու­տում Հա­յաս­տա­նը պի­տի կա­րո­ղա­նա չխոր­տակ­վել։ Իսկ այ­սօր Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյան գլ­խին մար­դիկ են, որ այս ա­մե­նի մա­սին ան­գամ պատ­կե­րա­ցում չու­նեն։ Այ­սօր անվ­տան­գու­թյան քար­տու­ղար ընդ­հան­րա­պես գո­յու­թյուն չու­նի։ Նշե­ցիք, որ ա­ռանց մեզ սահ­ման­ներ են գծում։ Ա­յո։ Իսկ ու՞ր է մեր տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման նա­խա­րա­րը, ին­չու՞ չի երևում նրա աշ­խա­տան­քը։ ՈՒ՞ր է այն հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղո­վը, ո­րը սահ­ման­նե­րի հար­ցով է զբաղ­վե­լու։ Ին­չի՞ հի­ման վրա են սահ­ման­նե­րը գծում։ Ար­խի­վա­յին փաս­տաթղ­թե­րի՞։ Ի՞նչն են հիմք ըն­դու­նում։ Բազ­մա­թիվ հար­ցեր կան, բայց չկա իշ­խա­նու­թյուն։ Միայն Փա­շի­նյանն է, որ մտա­ծում է միայն իր ա­մա­ռա­նո­ցից գո­ղա­ցած օ­ծա­նե­լի­քի մա­սին։ Չկան նա­խա­րա­րու­թյուն­ներ, հա­յե­ցա­կար­գեր, որ այս հոր­ձա­նու­տում հս­տակ ու­ղե­նիշ­ներ սահ­մա­նեն։ Հենց դրա հա­մար է պետք նոր մո­տե­ցում­նե­րով նոր իշ­խա­նու­թյուն, որ ե­ղած խն­դիր­նե­րին լու­ծում­ներ նա­խան­շի և փոր­ձի ա­ռա­ջըն­թաց ա­պա­հո­վել։ Հա­կա­ռակ պա­րա­գա­յում ու­նե­նա­լու ենք մեծ տեմ­պե­րով ար­տա­գաղթ ու գա­հա­վի­ժող պե­տու­թյուն։
Այ­սօր ար­դեն որ­պես փաստ պետք է ար­ձա­նագ­րենք, որ, ի դեմս Ար­ցա­խի, ու­նենք երկ­րորդ Աբ­խա­զիա, որ­տեղ ռու­սե­րենն ար­դեն երկ­րորդ լե­զու է, շու­տով օ­դա­նա­վա­կա­յա­նը կաշ­խա­տի, ին­չը նշա­նա­կում է Ար­ցախն ամ­բող­ջո­վին անց­նում է ռու­սա­կան հս­կո­ղու­թյան տակ, Հա­յաս­տա­նը զրո­յա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նի Ար­ցա­խի վրա։ Դրա լա­վա­գույն օ­րի­նակն անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նոր քար­տու­ղա­րի ընտ­րու­թյունն է, այ­սինքն, Ռու­սաս­տանն ամ­բող­ջո­վին իր հս­կո­ղու­թյան տակ է վերց­նում Ար­ցա­խը։
-Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նին ԱԽ քար­տու­ղար նշա­նա­կե­լը ռու­սա­կան կող­մի ցան­կու­թյա՞մբ է ե­ղել։
-Կա­րող եմ ա­սել, որ նրան առն­վազն դեմ չեն ե­ղել, ո­րով­հետև Ար­ցա­խում շատ ու­ժեղ է ար­դեն կրեմ­լյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, և նրանք են ո­րո­շում, թե նա­հան­գա­յին ինչ իշ­խա­նու­թյուն պի­տի ձևա­վոր­վի այն­տեղ։ Այն­պես, ինչ­պես Աբ­խա­զիա­յում և Հա­րա­վա­յին Օ­սե­թիա­յում են ո­րո­շում, թե ով պի­տի լի­նի իշ­խա­նու­թյուն։ Ան­գամ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին Հա­յաս­տանն Ար­ցա­խի վրա ա­վե­լի շատ ազ­դե­ցու­թյուն է ու­նե­ցել, քան այ­սօր է։ Ա­վե­լին, Հա­յաս­տանն ինքն է այ­սօր վե­րած­վել Կա­լի­նինգ­րա­դի մար­զի։ Սա որ­պես փաստ եմ ար­ձա­նագ­րում։ Հա­յաս­տանն այ­սօր գրե­թե 99 տո­կո­սով են­թարկ­վում է Ռու­սաս­տա­նին։ Սա նշա­նա­կում է, որ Հա­յաս­տա­նի կոմպ­լե­մեն­տար քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հատ­կա­պես այս իշ­խա­նու­թյան օ­րոք այլևս աշ­խա­տող չէ, քա­նի որ վեր­ջին­ներս նա­յում են, թե Պու­տինն ինչ պի­տի ա­սի ի­րենց մա­սին, որ դրա­նով ու­րա­խա­նան։ Իսկ սա այն իշ­խա­նու­թյունն է, ո­րը 2,5 տա­րի ա­ռաջ ա­սում էր, թե Ռու­սաս­տա­նը պի­տի մեր հե­ղա­փո­խա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րին հար­մար­վի։ Հի­մա Փա­շի­նյա­նը հար­մար­վեց ՌԴ նա­խա­գա­հին ու հպար­տա­նում է, որ օ­րը եր­կու ան­գամ նրա հետ խո­սում է։ Ծանր ի­րա­վի­ճա­կում ենք, ու հա­ջորդ իշ­խա­նու­թյուն­նե­րը շատ մեծ գործ ու­նեն ա­նե­լու։ Պետք է սկ­սեն «մի­նու­սից» պե­տու­թյուն կա­ռու­ցել։ Մի վի­ճակ է, որն ան­գամ երկ­րա­շար­ժից և ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մից հե­տո չկար։ Այն ժա­մա­նակ պե­տու­թյու­նը սկ­սե­ցին «պլյու­սից» կա­ռու­ցել։
-Նա­խօ­րեին ՀԱՊԿ նիս­տի ժա­մա­նակ Պու­տի­նի հայ­տա­րա­րու­թյունն իշ­խա­նա­կան շր­ջա­նակ­նե­րը ոգևո­րու­թյամբ ըն­դու­նե­ցին, երևա­կա­յու­թյունն ան­գամ հա­սավ այն աս­տի­ճա­նի, որ ո­մանք հայ­տա­րա­րե­ցին, թե Ռու­սաս­տանն այս իշ­խա­նու­թյա­նը մնա­լու ե­րաշ­խա­վո­րու­թյուն է տվել։ Կա­րե­լի՞ է նման եզ­րա­հան­գում ա­նել ՌԴ ղե­կա­վա­րի խոս­քից։
-Բնա­կա­նա­բար՝ ոչ։ Դա իշ­խող քա­ղա­քա­կան ու­ժի մա­նի­պու­լյա­ցիան է։ Ով հաս­կա­նում է քա­ղա­քա­կա­նու­թյու­նից, առն­վազն գի­տի, որ նման հան­դի­պում­նե­րում այլ բան չի աս­վում։ Պու­տի­նը հո չէ՞ր ա­սե­լու՝ քայլ ա­րա, մեր­ժիր Նի­կո­լին, կամ Նի­կո­լը դա­վա­ճան է։ Բայց միա­ժա­մա­նակ տե­սեք, թե Ար­ցա­խում ում են ԱԽ քար­տու­ղար նշա­նա­կում։ Մի մար­դու, ո­րը մշ­տա­պես սուր քն­նա­դա­տել է Նի­կոլ Փա­շի­նյա­նին։ Կա հրա­պա­րա­կա­յին դի­վա­նա­գի­տու­թյուն, ո­րը մի բան է, և կա ան­դր­կու­լի­սյան դի­վա­նա­գի­տու­թյուն, ո­րը լրիվ այլ բան է։ Պա­տե­րազ­մի ա­վար­տից 30 օր է ան­ցել, տե­սե՞լ եք, որ ռու­սաս­տա­նաբ­նակ որևէ հայ գոր­ծա­րար Հա­յաս­տա­նում ներ­դր­ման մա­սին խո­սի, 2,5 տար­վա ըն­թաց­քում էլ չէին ա­սում, ո­րով­հետև Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը միշտ էլ չեն ըն­դու­նել Փա­շի­նյա­նին, դրա հա­մար այն­տե­ղից ներդ­րում­ներ ա­նելն ար­գել­ված է ե­ղել։
-Ի դեպ, Պու­տի­նը նաև այլ բան է ա­սել, որ «գու­նա­վոր» հե­ղա­փո­խու­թյուն­նե­րը «լավ» ու «ազ­նիվ» մտադ­րու­թյուն­նե­րով եր­կի­րը դժոխք են տա­նում։ Սա պա­տա­հա­կա՞ն էր հենց այս նիս­տին ու այս ղե­կա­վար­նե­րի ա­ռաջ ա­սե­լը։
-Պու­տի­նը եր­բեք պա­տա­հա­կան ոչ մի բան չի ա­սում։ Նա հս­տա­կո­րեն նշեց, թե տե­սա՞ք ինչ բե­րե­ցիք ձեր գլ­խին, զրկ­վե­ցիք 9 հա­զար քմ տա­րած­քից։
-Այս օ­րե­րին ընդ­դի­մա­դիր­նե­րը պն­դում են, թե Փա­շի­նյա­նը ոչ միայն հրա­ժա­րա­կան պի­տի տա, այլև կանգ­նի դա­տա­րա­նի ա­ռաջ։ Այս հե­ռան­կարն ի­րա­տե­սա­կա՞ն է։
-Ընդ­դի­մա­դիր­նե­րը թող դեռ իշ­խա­նա­փո­խու­թյուն ա­նեն, հե­տո կտես­նենք, թե ով պի­տի դատ­վի։
-ՈՒ­շագ­րավ է, որ չնա­յած 17 կու­սակ­ցու­թյուն է այս փաս­տաթղ­թի դեմ խո­սել, վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կան պա­հան­ջել, բայց հիմ­նա­կան շո­գե­քար­շը ՀՅԴ-ն է, նրա ե­րի­տա­սար­դա­կան թևն է ակ­տիվ ակ­ցիա­ներ, բո­ղո­քի ցույ­ցեր ա­նում, ու՞ր են մյուս­նե­րը։
-Այդ 17 կու­սակ­ցու­թյուն­նե­րի զգա­լի մա­սը մարդ-կու­սակ­ցու­թյուն­ներ են, ո­րոնք, որ­պես քա­ղա­քա­կան միա­վոր, գո­յու­թյուն չու­նեն։ Այդ լի­դեր­նե­րը նաև սե­փա­կան ան­ձի հան­դեպ ու­նեն խիստ նեղ պատ­կե­րա­ցում­ներ, նրանց հա­վակ­նու­թյուն­նե­րը թույլ չեն տա­լիս լու­ծա­րել մի քա­նի հո­գուց բաղ­կա­ցած կու­սակ­ցու­թյուն­նե­րը և միա­վոր­վել այլ ու­ժե­րի հետ՝ ըստ գա­ղա­փա­րա­քա­ղա­քա­կան ուղղ­վա­ծու­թյան։ Դրա հա­մար խիստ վե­րա­պա­հու­մով պի­տի ա­սել 17 կու­սակ­ցու­թյուն։ Ծան­րակ­շիռ է այդ ու­ժե­րից ԲՀԿ-ն, ո­րի ըն­դա­մե­նը մի քա­նի լի­դե­րի ենք տես­նում, և ՀՅԴ-ն։ ՀՀԿ-ից էլ մի քա­նի դեմ­քեր են ակ­տիվ քն­նա­դա­տում, բայց զանգ­վա­ծա­յին բո­ղո­քի ցույ­ցեր չեն ա­նում։ ՀՅԴ-ի մեծ ակ­տի­վու­թյու­նը բնա­կան է, ո­րով­հետև հար­վա­ծել են իր ա­մե­նա­նուրբ լա­րին, քա­ղա­քա­կան ուղ­ղու­թյա­նը՝ հայ­կա­կա­նու­թյա­նը։ Դրա հա­մար է հենց ՀՅԴ-ն ա­ռա­ջին ջու­թա­կի դե­րը ստանձ­նել։
-Կու­սակ­ցու­թյուն­նե­րի, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան դաշ­տի ող­բեր­գու­թյու­նը չէ՞, որ կա­պի­տու­լյա­ցիա ստո­րագ­րած ղե­կա­վա­րը մեկ ա­միս է իշ­խա­նու­թյան է, իսկ մեր երկ­րում չի գտն­վում այ­լընտ­րանք։ Տևա­կան փնտր­տու­քից հե­տո ընդ­դի­մու­թյու­նը հա­զիվ է կա­րո­ղա­նում մեկ դեմ­քի ա­ռա­ջար­կել որ­պես Փա­շի­նյա­նին փո­խա­րի­նո­ղի։
-Դա հա­սա­րա­կու­թյան ող­բեր­գու­թյունն է, ո­րով­հետև 30 տա­րի շա­րու­նակ իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­սա­րա­կու­թյա­նը պե­տու­թյան կա­ռա­վար­ման գոր­ծից զր­կել են։ Դրա հիմ­քը դր­վեց 1995-ին, ա­ռա­ջին նա­խա­գա­հի կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին, երբ ընտ­րա­կեղ­ծի­քի­նե­րի մի­ջո­ցով ձևա­վոր­վեց ԱԺ-ն, ո­րը չէր ներ­կա­յաց­նում հա­սա­րա­կու­թյա­նը։ Դա ա­պա­ցուց­վեց ըն­դա­մե­նը 3 տա­րի հե­տո, երբ մի գի­շե­րում իշ­խող քա­ղա­քա­կան ու­ժի կե­սը՝ 70 պատ­գա­մա­վոր, դուրս ե­կավ «Հան­րա­պե­տու­թյուն» խմ­բակ­ցու­թյու­նից և ան­դա­մագր­վեց «Երկ­րա­պահ» պատ­գա­մա­վո­րա­կան խմ­բին։ Ող­բեր­գու­թյու­նը շա­րու­նակ­վեց 1996-ին, երբ հան­րաք­վեի ար­դյունք­նե­րը կեղծ­վե­ցին, նույն թվին նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը ևս նույն բախ­տին ար­ժա­նա­ցան։ Չեմ կա­րող ա­սել Վազ­գեն Մա­նու­կյա­նը հաղ­թել էր, թե ոչ, բայց հաս­տա­տա­պես Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը չէր ըն­տր­վել։ Սա հան­գեց­րեց 1998-ի պա­լա­տա­կան հե­ղաշ­րջ­մա­նը։ Հե­տո է­լի ընտ­րու­թյուն­ներ կեղծ­վե­ցին, այդ ա­մե­նը հան­գեց­րեց նաև 2008-ի Մար­տի 1-ին։ Ընտ­րու­թյուն­նե­րի կեղ­ծու­մը շա­րու­նակ­վեց, ու այդ ա­մե­նը մեզ հասց­րեց 2018-ի հան­գր­վա­նին, երբ ե­ղավ պայ­մա­նա­վոր­ված իշ­խա­նա­հանձ­նում։ Այս տա­րի­նե­րի կեղ­ծիք­նե­րը հան­գեց­րին մի տխուր ի­րո­ղու­թյան, որ փո­ղո­ցից ե­րի­տա­սարդ­ներ ե­կան իշ­խա­նու­թյան, ո­րոնք բա­ցար­ձա­կա­պես ոչն­չից տե­ղյակ չէին, ար­դյուն­քում ու­նե­ցանք Ար­ցա­խի կո­րուստ և Հա­յաս­տա­նի ջախ­ջա­խում։ 30 տա­րում իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­սա­րա­կու­թյա­նը այ­լընտ­րան­քից զր­կե­ցին. երբ ընտ­րու­թյուն­նե­րը կեղծ­վում են, հա­սա­րա­կու­թյունն այ­լընտ­րանք ձևա­վո­րե­լու այլ մե­խա­նիզմ չի ու­նե­նում։ Ե­թե 1996-ի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րը չկեղ­ծեին, երկ­րում այ­լընտ­րանք կս­տեղծ­վեր, և հա­սա­րա­կու­թյու­նը կսո­վո­րեր դրան։ Այս ըն­թաց­քում 1 մի­լիո­նից ա­վե­լի քա­ղա­քա­ցի եր­կի­րը լքեց, ո­րը թու­լաց­րեց մեր հա­սա­րա­կու­թյան նե­րու­ժը։ Երբ թո­շա­կա­ռու­նե­րին, հաշ­ման­դամ­նե­րին, ե­րե­խա­նե­րին հա­նում ես, տես­նում ես, թե ով­քեր են մնա­ցել, դժ­վար է պատ­կե­րաց­նել, որ նրանք կա­րող են այ­լընտ­րանք ստեղ­ծել։ Ա­ղա­վաղ­ված քա­ղա­քա­կան մտ­քով այ­լընտ­րանք չեն ձևա­վո­րում։ Դրա հա­մար էլ այ­սօր ընդ­դի­մու­թյան թեկ­նա­ծու է ըն­տր­վում Վազ­գեն Մա­նու­կյա­նը, այ­սինքն, մենք վե­րա­դառ­նում ենք կր­կին 25 տա­րի ա­ռաջ­վա թեկ­նա­ծուին, հետ ենք գնում 1996 թիվ ու նո­րից պի­տի 25 տա­րի ապ­րենք։ Բայց նաև այս հա­սա­րա­կու­թյունն է հան­դուր­ժել այս ա­մե­նը, ո­րով­հետև ընտ­րու­թյուն­նե­րը մի մարդ կամ մի քա­ղա­քա­կան ուժ չի կեղ­ծում, այլ ինս­տի­տուտ­ներ, հա­զա­րա­վոր մար­դիկ էին փող բա­ժա­նում։ Օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը միշտ էլ նպաս­տել են, որ ազ­գի տա­կան­քը ջրի ե­րես բարձ­րա­նա։ 30 տա­րի այդ տա­կան­քին հա­նե­ցինք վերև ու ե­կանք հա­սանք այս օր­վան։
-Ա­սա­ցիք, թե 2018-ին պայ­մա­նա­վոր­ված իշ­խա­նա­հանձ­նում է ե­ղել, ի՞նչ նկա­տի ու­նեք։
-2018-ին ոչ մի հե­ղա­փո­խու­թյուն էլ տե­ղի չի ու­նե­ցել։ Եր­րորդ նա­խա­գա­հին ա­սել են, որ ինքն իր կու­սակ­ցու­թյան հետ պի­տի հե­ռա­նա։
-Ո՞վ է ա­սել, դր­սի՞ց։
-Ա­յո, Արևմուտքն ա­սել է, որ ոչ միայն Սերժ Սարգ­սյա­նը, նրա ողջ թի­մը պի­տի հե­ռա­նա, որ հան­կարծ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նը կամ այլ ուժ ի­րեն­ցից չգա։ Սա պետք էր ա­նել քա­ղա­քա­ցիա­կան անհ­նա­զան­դու­թյան մի­ջո­ցով, ին­չը կազ­մա­կերպ­ված, նա­խօ­րոք մշակ­ված ի­րա­կա­նաց­րին։ Երբ այ­սօր դի­տար­կում ես գոր­ծըն­թաց­նե­րը, նկա­տում ես, որ եր­րորդ նա­խա­գա­հը ոչ մի խն­դիր չու­նե­ցավ այս ըն­թաց­քում Փա­շի­նյա­նի հետ։ Ան­գամ աղ­մուկ հա­նած «Գոն­սա­լե­սի գոր­ծը» շատ հեշտ ու հան­գիստ փակ­վեց, գնաց։ Նրա մեր­ձա­վոր շր­ջա­պա­տից ոչ մե­կը որևէ խն­դիր չու­նի այս իշ­խա­նու­թյան հետ։ ՀՀԿ-ի ո­րոշ գոր­ծիչ­ներ քն­նա­դա­տում են Փա­շի­նյա­նին, բայց նրանք շատ պա­սիվ են։ Ան­դր­կու­լի­սյան գոր­ծըն­թաց­ներ են ե­ղել, ո­րոնք, կար­ծում եմ, մինչև այ­սօր շա­րու­նակ­վում են։


Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 11265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ