Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Փաշինյանը չունի այն խոհեմությունը, որը ժամանակին Սերժ Սարգսյանը դրսևորեց ու հրաժարական տվեց»

«Փաշինյանը չունի այն խոհեմությունը, որը ժամանակին Սերժ Սարգսյանը դրսևորեց ու հրաժարական տվեց»
26.12.2020 | 18:22

Մեր զրուցակիցն է ՀԺԱՄ վարչության նախագահ Վահրամ ՄԿՐՏՉՅԱՆԸ։


-Իրավիճակը պատային է, ընդդիմության ակցիաներն արդյունք չեն տալիս, Փաշինյանը դրանց հակադրում է իր օրակարգը, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացում։ Ընդդիմադիր ուժերը պե՞տք է արձագանքեն խորհրդակցությունների անցկացնելու նրա առաջարկին։
-Միանշանակ պետք է այդ խորհրդակցություններին չգնալ, մերժել այն։ Ով բանակցային սենյակ մտավ ու այդ դավաճանի հետ խոսեց, միանշանակ ֆեյք է, որովհետև այդ մարդը լեգիտիմացնելու է պատերազմի պարտությունը, 5000 զոհ ունենալը, ու բոլոր այն արատավոր երևույթները, որոնք եղան և պատերազմի ընթացքում, և դրանից առաջ։ Ընդդիմությունը պիտի շարունակի պայքարել։ Հրաժարականի ուշացումը, ըստ էության, կախված է տարբեր հանգամանքներից։ Սակայն ակնհայտ է, չէ՞, որ 100 հազարավոր մարդիկ դեմ են, որ Փաշինյանը մնա։
-Մինչդեռ Փաշինյանը հակառակ կարծիքին է, նա հրապարակում քիչ մարդկանց թիվը պատճառաբանում է այն հանգամանքով, որ ընդդիմության պահանջին սատարողները քիչ են։
-Բայց այդ ստախոսի հայտարարություններին ո՞վ է հավատում։ Ընդդիմադիրները, հասարակության մեծամասնությունը նրա խոսքին անլուրջ են վերաբերվում։ Եթե այդքան «դուխով» է, թող հրաժարական տա, անցումային կառավարությունն արդար ընտրություններ կապահովի, թող գա ու վերարտադրվի, դառնա էլի վարչապետ։ Բայց նա վարչապետի աթոռը պահում է միայն այն բանի համար, որ վարչական ռեսուրսը պահի ու ընտրությունը կեղծի։ Նա 10 տոկոս ձայն էլ չի կարող հավաքել։ Ավելին, Նիկոլը պատասխանատվությունից չի էլ կարող խուսափել, դատվելու է՝ որպես ազգին կործանման տանող սուբյեկտ։
-Ինչպե՞ս պետք է ընդդիմությունը հասնի հրաժարականին, օրինական ճանապարհով չի ստացվում, հնարավո՞ր է առավել կոշտ քայլեր իրականացվեն։
-Կոշտ քայլերի իմաստ չկա։ Նախավերջին հանրահավաքում շուրջ 40 հազար մարդ էր հավաքվել հրապարակում, հիմնականում երևանցիներ, բայց մի քանի անգամ շատ ընդդիմադիր մարդիկ կան նաև մարզերում, որոնք եղանակային պայմաններից ելնելով, չեն կարողացել մասնակցել։ Եթե նույնիսկ հրաժարականն ուշանա, ընդդիմությունը կկարողանա 100 հազարների հրապարակ դուրս բերել։ Հիշենք՝ Սյունիքի իրադարձությունները։ Մարդիկ ոտքի ելան ու ասացին․ «Դու մեր վարչապետը չես»։ Կոլեկտիվներ են նրա հրաժարականը պահանջում, 200-ից ավելի համայնքներ։ Իհարկե, մի քիչ դանդաղ է ընթանում այս գործընթացը, բայց հաստատ հաջողելու ենք։
-Իսկ մենք այդ ժամանակն ունե՞նք։ Ամեն օր մի բան զիջում ենք, մի փորձանք է գալիս մեր երկրի գլխին։
-Եթե քաղաքական գործիչ չլինեի, այլ շարքային քաղաքացի, մի հարմար բան կվերցնեի ու մեկի գլուխը կջարդեի։ Քանի որ քաղաքական գործիչ եմ, իսկ իշխանության հեռացման համար կա միայն սահմանադրական ճանապարհ, ուրիշ ձև չեմ կարող պայքարել։
-Բայց հիշենք, թե ինչպես Փաշինյանն իշխանության եկավ՝ արհամարհելով օրենք, Սահմանադրություն։ Ինչու՞ իր մեթոդներով իր դեմ չպայքարել։
-Նա իշխանության եկավ շանտաժով, տեռորով։ Այն մարդիկ, որոնք քվեարկեցին նրա օգտին, տուրք տվեցին տեռորին ու շանտաժին։ Այս իրավիճակի համար այդ մարդիկ նույնքան մեղավոր են, որքան Նիկոլը։ Եթե ժողովրդական ընդվզում լինի, իմքայլականները կանցնեն ժողովրդի կողմը, կքվեարկեն այն մարդու օգտին, ում ժողովուրդը կպարտադրի։
-Ինչպես ՀՀԿ-ն ժամանակին ընտրեց Փաշինյանի՞ն։
-ՀՀԿ-ն չցանկացավ երկիրը ցնցումների տանել։
-Բայց այսօր մեր դիմաց այլ մարդ է, ու նա չի խորշում ցնցումներից, առճակատումից։
-Փաշինյանը չունի այն խոհեմությունը, որը ժամանակին Սերժ Սարգսյանը դրսևորեց ու հրաժարական տվեց, որպեսզի առանց բախումների գործընթացներն ընթանան։ Այս մարդն այրան ծարավ է։


Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 24529

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ