«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 
  • Երկրում իշխանությունը բաժանելու սկզբունքը խախտված է

    Երկրում իշխանությունը բաժանելու սկզբունքը խախտված է

    10.01.2014| 16:19
    Առաջիկայում Թուրքիայում կսկսվի մեկ այլ կոռուպցիոն սկանդալ՝ հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, հայտնում է CNNTurk-ը։ Նա հիշեցրել է, որ իր կուսակցությունը վաղուց էր հայտարարել, թե Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգի տակ է։ «Երկրում իշխանությունը բաժանելու սկզբունքը խախտված է։ Ես վստահ եմ, որ առաջիկա օրերին մենք կառավարության կողմից իրականացված այլ կոռուպցիոն խախտումների ականատես կլինենք»,-ասել է Քըլըչդարօղլուն։
  • Բանակցություններում տեխնիկական խնդիրներ են

    Բանակցություններում տեխնիկական խնդիրներ են

    10.01.2014| 16:18
    Ժնևում հանդիպելու են ԱՄՆ-ի, Եվրամիության և Իրանի պաշտոնյաները՝ նոյեմբերին պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը քննարկելու համար։
  • Ֆիդել Կաստրոն Հավանայում

    Ֆիդել Կաստրոն Հավանայում

    10.01.2014| 16:16
    Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն վերջին 9 ամիսների ընթացքում առաջին անգամ հայտնվել է հասարակությանը՝ մասնակցելով Հավանայում մշակութային կենտրոնի բացմանը։
  • 2014-ն Ադրբեջանի համար հայտարարված է արդյունաբերության տարի

    2014-ն Ադրբեջանի համար հայտարարված է արդյունաբերության տարի

    10.01.2014| 16:08
    Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հունվարի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ կայացել է նախարարների խորհրդի նիստը՝ նվիրված 2013թ. սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին ու 2014թ. խնդիրներին: Նիստի ընթացքում Ալիևը 2014 թվականը հայտարարել է արդյունաբերության տարի:
  • ԱՄՆ-ում վաղվանից սառնամանիքները կնահանջեն

    ԱՄՆ-ում վաղվանից սառնամանիքները կնահանջեն

    10.01.2014| 14:00
    ԱՄՆ-ի տարածքում այս շաբաթվա ընթացքում անբնական սառնամանիքի և ձյան հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի: Մարդկանց մեծ մասը մահացել է ցրտահարվելուց, ոմանք էլ ճանապարհատրանսպորտային դժբախտ պատահարների զոհ են դարձել:
  • Ֆրանսիացի ազգայնականների առաջնորդը կոչ է արել լուծարել ԵՄ-ն

    Ֆրանսիացի ազգայնականների առաջնորդը կոչ է արել լուծարել ԵՄ-ն

    10.01.2014| 13:58
    Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջակողմյան կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը խոստացել է իր ուժերի ներածին չափով անել ամեն ինչ, որպեսզի հասնի ԵՄ-ի փլուզմանը։ «Ի՞նչ կարելի է անել, որպեսզի ԵՄ լինի ավելի լավը: Պետք է խորտակել այն: Անձամբ ես միայն մի բան եմ ակնկալում այս եվրոպական միավորումից` պայթյուն»,- ասել է նա ֆրանսիացի լրագրողներին:
  • Սոչին կվերահսկեն նաև ամերիկացիները

    Սոչին կվերահսկեն նաև ամերիկացիները

    10.01.2014| 11:46
    ԱՄՆ-ի Հետախուզության դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմին հայտարարել է, որ ՀԴԲ-ն պատրաստ է աջակցել ռուս կոլեգաներին`օլիմպիական խաղերի անվտանգության վերահսկողությունը ապահովելու հարցում` ողջ պատասխանատվությունը, սակայն, թողնելով ռուսական կողմի վրա: ՀԴԲ-ի երկու տասնյակ աշխատակիցներ կտեղակայվեն Մոսկվայում, ևս 10-ը կուղևորվեն Սոչի:
  • Ադրբեջանը ԵԱՀԿ ԽՎ-ում կբարձրացնի ԼՂՀ-ում սիրիահայերի բնակեցման հարցը

    Ադրբեջանը ԵԱՀԿ ԽՎ-ում կբարձրացնի ԼՂՀ-ում սիրիահայերի բնակեցման հարցը

    10.01.2014| 10:27
    Երևում է՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի խորհրդարանում վերջերս ներկայացված օրինագիծը, որը ճանաչում և Միացյալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն, խիստ անհանգստացրել է Ադրբեջանին։ Այդ երկրի Միլի մեջլիսի փոխխոսնակ, ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում կքննարկվի հայերի կողմից ԱՄՆ-ում սկսված արշավը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես անկախ պետություն:
  • Պուտինը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը

    Պուտինը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը

    09.01.2014| 22:18
    Բրիտանական «The Financial Times» պարբերականը հետաքրքիր վերլուծություն է ներկայացրել Եվրասիական միության ստեղծման և Պուտինի նկրտումների մասին: «Եվրասիական միության տեսքով, որը ձևակերպվել է որպես համախոհ պետությունների «ընտանեկան բիզնես», Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերաստեղծել Խորհրդային Միությունը և վերականգնել «սառը պատերազմը»,- նման դիտարկում է արել հոդվածագիրը` հավելելով, որ ՌԴ ղեկավարը հավանաբար ցանկանում է պատմության մեջ մնալ որպես Խորհրդային Միությունը վերականգնող անձ: Հոդվածագրի պնդմամբ, Մոսկվան ցանկանում է ստեղծել վերազգային քաղաքական համակարգ, ինչը կարող է հանգեցնել պետությունների անկախության որոշակի կորստի:
  • Գործազուրկ ոստիկաններով զբաղվում է Եվրամիությունը

    Գործազուրկ ոստիկաններով զբաղվում է Եվրամիությունը

    09.01.2014| 20:06
    Եվրոպական միությունն անհանգստացած է Թուրքիայում ոստիկաններին աշխատանքից հեռացնելու փաստով և պահանջում է հետաքննել կոռուպցիոն խախտումների վերաբերյալ բոլոր դիմումները, այդ թվում՝ իշխանությունների կողմից՝ նշել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիա Բային։
''''/1555016399">Ռազմավարական գործընկերություն
Ռազմավարական գործընկերություն