Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Երկ­րի ա­պա­գան իր ներ­քին ռե­սուրս­նե­րի հաշ­վին կա­ռու­ցե­լու ու­նա­կու­թ­յունն է ցան­կա­ցած պե­տու­թ­յուն դարձ­նում ու­ժեղ, ու Հա­յաս­տա­նը բա­ցա­ռու­թ­յուն չէ»

«Երկ­րի ա­պա­գան իր ներ­քին ռե­սուրս­նե­րի հաշ­վին կա­ռու­ցե­լու ու­նա­կու­թ­յունն է ցան­կա­ցած պե­տու­թ­յուն  դարձ­նում ու­ժեղ, ու Հա­յաս­տա­նը բա­ցա­ռու­թ­յուն չէ»
04.02.2020 | 00:59
ՄԵՆՔ ՇՐ­ՋԱ­ԿԱ ՄԻ­ՋԱ­ՎԱՅ­ՐԻ ՊԱՀ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՆԱ­ԽԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՈՒՄ ԵՆՔ
Հար­գե­լի ըն­թեր­ցող, նա­խորդ հա­մա­րի «Մենք ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նում ենք» հոդ­վա­ծից տե­ղե­կա­ցաք, որ «Ջր­հե­ղեղ­նե­րը, տա­րած­քա­յին հր­դեհ­նե­րը, սո­ղանք­նե­րը, հո­ղա­տար­ման երևույթ­նե­րը կան­խե­լու մեր» «գյու­ղատն­տե­սու­թյան մե­քե­նա­յաց­ման ԳՀԻ»), մշա­կած տեխ­նո­լո­գիան, մե­քե­նան պի­լո­տա­յին որևէ ծրագ­րով նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ ներդ­նե­լու մա­սին» դի­մում-խնդ­րան­քին գործ­նա­կա­նում լու­ծում չտր­վեց: Նա­խա­րա­րու­թյան գլ­խա­վոր քար­տու­ղար Վա­հագն Օ­հա­նյա­նը պաշ­տո­նա­պես պա­տաս­խա­նում է (կա­տա­րող՝ Էդ­գար Մի­սա­կյան, հեռ. 012-317-976), որ ի­րենք էլ են մաս­նակ­ցել խնդ­րի վե­րա­բե­րյալ պրո­ֆի­լա­յին 5 նա­խա­րա­րու­թյուն­նե­րի հա­մա­տեղ, Հան­րա­յին խոր­հր­դի հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղով­նե­րի, քն­նար­կում­նե­րին, հա­վա­նու­թյուն տվել ա­ռա­ջար­կու­թյան պի­լո­տա­յին փոր­ձարկ­մա­նը, հի­մա էլ՝ այդ քն­նար­կու­մից 2 տա­րի անց, պն­դում են «…որ գի­տա­տեխ­նի­կա­կան նո­րույ­թի ներդ­րու­մը նպա­տա­կա­հար­մար է, քա­նի որ այն կբե­րի գար­նա­նա­յին ձն­հալ­քի ժա­մա­նակ ձևա­վոր­վող հա­լոց­քա­յին ջրե­րի կու­տակ­մա­նը հո­ղա­շեր­տում, միա­ժա­մա­նակ հե­ղե­ղավ­տանգ գո­տի­նե­րում հե­ղե­ղում­նե­րի ռիս­կի նվա­զեց­մա­նը»: Այս ի­րո­ղու­թյունն ըն­դու­նե­լով, ԱԻՆ-ը փաս­տում է, որ ա­ռա­ջարկ­վող տեխ­նո­լո­գիա­յի կի­րառ­մամբ հնա­րա­վոր է մե­զա­նից Թուր­քիա, Ադր­բե­ջան, Վրաս­տան փախ­չող 6 մլրդ խմ ջու­րը պահ տալ մեր հո­ղե­րին, մե­ծաց­նել հո­ղի խո­նա­վու­թյու­նը, լու­ծել ո­ռոգ­ման ջրի խն­դի­րը, ին­չը նշա­նա­կում է նաև կա­սեց­նել Սևա­նից ջրա­ռը: Այ­սինքն սրանք հենց այն խն­դիր­ներն են, ո­րոնք գրե­թե ա­մեն տա­րի ըմ­բոս­տու­թյան են մղում գյու­ղա­ցի­նե­րին` ո­ռոգ­ման ջու­րը չի բա­վա­կա­նաց­նում, և հա­սա­րա­կու­թյա­նը, հատ­կա­պես բնա­պահ­պան­նե­րին, ո­րով­հետև դա­տարկ­վում է Սևա­նը: ՈՒ կա­ռա­վա­րու­թյու­նը՝ իր պրո­ֆի­լա­յին 5 նա­խա­րա­րու­թյուն­նե­րով, չի կա­րո­ղա­նում գտ­նել 2 մլն ա­ռա­ջարկ­վող տեխ­նո­լո­գիան և մե­քե­նան պի­լո­տա­յին որևէ ծրագ­րով ներդ­նե­լու հա­մա՞ր… Ինչևէ, ԱԻՆ-ը 2019-ին էլ չկա­րո­ղա­ցավ լու­ծել խն­դի­րը` փող չու­նեն, ով էլ ու­նի, չի տա­լիս:
ՈՒ ես, ստիպ­ված, փող ակն­կա­լե­լու հույ­սով (2 մլն դրամ) շա­րու­նա­կում եմ իմ դե­գե­րում­նե­րը պատ­կան կա­ռույց­նե­րի մի­ջան­ցք­նե­րով ու հայ­տն­վում եմ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նում. ա­սում են՝ այս­տեղ դրա­մաշ­նորհ­նե­րը նկա­տե­լի են: Նա­խա­րար պա­րոն Է­րիկ Գրի­գո­րյա­նին ուղղ­ված 17.04.2019 թ. դի­մումս մեջ­բե­րեմ ամ­բող­ջու­թյամբ.
Հար­գե­լի պա­րոն նա­խա­րար
8 մլրդ խմ մա­կերևու­թա­յին ջու­րը Հա­յաս­տա­նին մաք­սի­մալ ծա­ռա­յեց­նե­լու, հո­ղա­տար­ման երևույթ­նե­րը կան­խե­լու, գո­մաղ­բի և թռչ­նաղ­բի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նը շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա չե­զո­քաց­նե­լու մեր մշա­կած տեխ­նո­լո­գիա­նե­րը, մե­քե­նա­նե­րը պի­լո­տա­յին որևէ ծրագ­րով, նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ ներդ­նե­լու մա­սին:
Նշ­ված տեխ­նո­լո­գիա­նե­րը և մե­քե­նա­սար­քա­վո­րում­նե­րը դրա­կան ար­դյուն­քով փոր­ձարկ­վել են ար­տադ­րա­կան պայ­ման­նե­րում: Մեր տեխ­նո­լո­գիա­յի և մե­քե­նա­յի մի­ջո­ցով (որն ու­նի ՀՀ գյու­տի ար­տո­նա­գիր) 8 մլրդ խմ ջու­րը Հա­յաս­տա­նին մաք­սի­մալ ծա­ռա­յեց­նե­լու խնդ­րի լու­ծու­մը տր­վել է դեռևս 15. 01. 2018 թ. Ձեր ներ­կա­յա­ցուց­չի մաս­նակ­ցու­թյամբ կա­յա­ցած գյու­ղատն­տե­սու­թյան, տարած­քա­յին կա­ռա­վար­ման, ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի, բնա­կան պա­շար­նե­րի նա­խա­րա­րու­թյուն­նե­րի հա­մա­տեղ ո­րոշ­մամբ (առ­դիր 1):
Թռչ­նաղ­բի (գո­մաղ­բի) մշակ­ման մեր ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի բնա­պահ­պա­նա­կան ա­ռա­վե­լու­թյուն­նե­րի մա­սին ու­նենք ՄԱԶԾ կլի­մա­յի փո­փո­խու­թյան ծրագ­րե­րի հա­մա­կար­գո­ղի նա­մա­կը (առ­դիր 2):
Առ­կա են մի քա­նի նա­խա­րար­նե­րի պա­տաս­խան­նե­րը վար­չա­պե­տին, ա­ռա­ջարկ­վող տեխ­նո­լո­գիա­յի բարձր շա­հու­թա­բե­րու­թյան (31,2 տո­կոս) և 20-30 տո­կոս բեր­քի ա­ճի մա­սին: Վեր­ջինս, տա­րի­նե­րի գի­տաար­տադ­րա­կան դաշ­տա­յին փոր­ձե­րով, հաս­տա­տում է նաև ագ­րոէ­կո­լոգ, դոկ­տոր-պրո­ֆե­սոր Սլա­վիկ Հա­րու­թյու­նյա­նը (հեռ. 093-275361)։
Խնդ­րում եմ, ո­լոր­տի ղե­կա­վա­րի հո­գա­ծու­թյամբ, առ­դիր տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն քն­նար­կել խն­դի­րը և տալ լու­ծում:
Առ­դիր. 1, 2 ինչ­պես նաև «Ի­րա­տես» պար­բե­րա­կա­նի 3 հոդ­ված-բա­ցատ­րագ­րե­րը` թիվ 25, 2019 թ., թիվ 51, 2018 թ., թիվ 72, 2017 թ.:
Նա­մա­կիս հետ­քե­րով, 02.05.2019 թ. հան­դի­պում եմ նա­խա­րա­րու­թյան շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան վար­չու­թյան ՇՄԱԳ և ջրա­յին ռե­սուրս­նե­րի պահ­պա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան բաժ­նի պետ Լի­լիթ Աբ­րա­հա­մյա­նի հետ (հեռ. 011-818527): Շնոր­հա­կալ եմ. ման­րա­մասն ծա­նո­թա­ցել են ու­ղար­կածս նյու­թե­րին, պատ­րաստ են ա­ջակ­ցե­լու և ա­ջակ­ցում են, զո­հա­բե­րե­լով նույ­նիսկ ընդ­միջ­ման ժա­մը` կազ­մում և ինձ են հանձ­նում նա­խա­րա­րու­թյուն ներ­կա­յաց­վե­լիք «Ծրագ­րա­յին հայ­տի կա­ռուց­ված­քը» և նա­խա­րա­րին ուղղ­վե­լիք դի­մու­մի ձևը:
06. 05. 2019 թ., նա­խա­րա­րու­թյան գլ­խա­վոր քար­տու­ղար Վ. Ջի­լա­վյա­նի ստո­րագ­րու­թյամբ, ստա­նում եմ նա­խա­րա­րին ուղղ­ված ա­ռա­ջին դի­մու­միս պա­տաս­խա­նը.
Ի պա­տաս­խան Ձեր 2019 թ. ապ­րի­լի 17-ի համ. 33335 գրու­թյան հայտ­նում եմ, որ բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը ող­ջու­նում է Ձեր կող­մից ներ­կա­յաց­ված ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը` կարևո­րե­լով դրանց բնա­պահ­պա­նա­կան ուղղ­վա­ծու­թյու­նը: Ներ­կա­յաց­ված ա­ռա­ջարկ­նե­րը բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից հա­մա­կարգ­վող ծրագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում որևէ պի­լո­տա­յին ծրագ­րով ի­րա­կա­նաց­նե­լու հար­ցը քն­նար­կե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է ա­ռա­ջարկ­նե­րը ներ­կա­յաց­նել ծրագ­րի տես­քով (կա­տա­րող` ՇՄՊՔ վար­չու­թյուն, Լ. Ա­լի­խա­նյան, 011-818-527):
Պա­տաս­խա­նը հու­սադ­րող է. նույն օրն էլ 12-է­ջա­նոց ծրա­գի­րը պա­հանջ­ված ձևա­չա­փով ու­ղար­կում եմ նա­խա­րա­րին ու ար­դեն մա­յի­սի 24-ին հրա­վիր­վում եմ մաս­նակ­ցե­լու նա­խա­րա­րի ա­ռա­ջին տե­ղա­կալ Ի. Ղափ­լա­նյա­նի մոտ ծրագ­րի քն­նար­կում­նե­րին: Բա­ցի նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կից­նե­րից, քն­նար­կում­նե­րին մաս­նակ­ցում են նաև գյուղ­նա­խա­րա­րու­թյան բու­սա­բու­ծու­թյան վար­չու­թյան, հո­ղե­րի օգ­տա­գործ­ման և մե­լիո­րա­ցիա­յի վար­չու­թյան պե­տե­րը, Հան­րա­յին խոր­հր­դի բնա­պահ­պա­նա­կան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հը, ջրա­յին կո­մի­տեի ներ­կա­յա­ցու­ցի­չը: Քն­նարկ­ման ար­դյունք­նե­րի ար­ձա­նագ­րու­թյան հա­մա­ձայն` «Ի. Ղափ­լա­նյա­նը ամ­փո­փե­լով փաս­տեց, որ առ­կա են ծրագ­րի վե­րա­բե­րյալ գյու­ղատն­տես­ու­թյան նա­խա­րա­րու­թյան, Հան­րա­յին խոր­հր­դի հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղո­վի դրա­կան եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րը և սար­քա­վոր­ման հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի վկա­յա­կա­նը: Բա­ցա­կա­յում է միայն ֆի­նան­սա­վո­րու­մը: Ո­րոշ­վեց` նա­խա­րա­րու­թյու­նը կփոր­ձի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ձեռք բե­րել ներդ­րու­մա­յին ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նող ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ, ո­րի մա­սին Ս. Խո­յե­ցյա­նը լրա­ցու­ցիչ կտե­ղե­կաց­վի»:
Ցա­վոք, հե­տա­գա 8 ա­միս­նե­րը ցույց տվե­ցին, որ սա էլ հեր­թա­կան փու­չիկ­նե­րի օ­րա­կար­գից է. Խո­յե­ցյա­նը ոչ մի լրա­ցու­ցիչ տե­ղե­կու­թյուն էլ չս­տա­ցավ: Ա­վե­լին. փոխ­նա­խա­րա­րի հա­վաստ­մամբ՝ ին­քը ագ­րո­հա­մալ­սա­րա­նի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի նա­խա­գահն է, և ա­մեն ինչ...
Ինձ «հաս­կաց­նում են», որ դրա­մաշ­նորհ­նե­րը տնօ­րի­նում է նա­խա­րա­րը, և միայն նրա մի­ջո­ցով կա­րե­լի է հար­ցը լու­ծել: Ես պատ­րաստ­վում եմ նոր գրո­հի, այս ան­գամ թի­րա­խը նա­խա­րարն է` հար­գար­ժան Է­րիկ Գրի­գո­րյա­նը. պետք է ան­ձամբ հան­դի­պել նրան:
26.07.2019 թ. նա­խա­րա­րի ըն­դու­նա­րա­նում եմ` զին­ված իր տե­ղա­կալ Ի. Ղափ­լա­նյա­նին հան­ձն­ված և պրակ­տի­կո­րեն լու­ծում չս­տա­ցած ծրագ­րա­յին հայ­տով, 1 էջ հա­մա­ռո­տագ­րու­մով, որն ու­զում եմ ան­պայ­ման, իմ ներ­կա­յու­թյամբ նա­խա­րա­րն ըն­թեր­ցի: Նա­խա­րա­րի ըն­դու­նե­լու­թյան ձևից հա­ճե­լի պա­հեր եմ ապ­րում` նա լայն, ջերմ ժպի­տով մո­տե­նում է ինձ, հե­տաքր­քր­վում ա­ռող­ջա­կան վի­ճա­կով, և հրա­վի­րում է զրույ­ցի: Նա­խա­րա­րի ժա­մա­նա­կը խնա­յե­լու մի­տու­մով, խնդ­րում եմ ի­րեն կար­դալ մե­կէ­ջա­նոց հա­մա­ռո­տա­գի­րը, ո­րը ներ­կա­յաց­նում եմ ամ­բող­ջու­թյամբ.
ՀՀ ՇՐ­ՋԱ­ԿԱ ՄԻ­ՋԱ­ՎԱՅ­ՐԻ ՆԱ­ԽԱ­ՐԱՐ ՊԱ­ՐՈՆ Է­ՐԻԿ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԻՆ
ԴԻ­ՄՈՒՄ
Ձեր քն­նարկ­մանն եմ ներ­կա­յաց­նում ինս­տի­տու­տում մշակ­ված «Մա­կերևու­թա­յին ջրա­յին ռե­սուրս­նե­րը Հա­յաս­տա­նին մաք­սի­մալ ծա­ռա­յեց­նե­լուն, գո­մաղ­բի և թռչ­նաղ­բի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նը շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա չե­զո­քաց­նե­լուն ուղղ­ված տեխ­նո­լո­գիա­նե­րի, մե­քե­նա­սար­քա­վո­րում­նե­րի պի­լո­տա­յին ներ­դր­ման» ԾՐԱ­ԳԻ­ՐԸ:
Հար­գե­լի պա­րոն նա­խա­րար
Մեր կող­մից կա­տար­ված փոր­ձա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը հա­մո­զում են, որ ծրագ­րի ներ­դր­մամբ հան­րա­պե­տու­թյու­նից ար­տեր­կիր փախ­չող 6 մլրդ խմ ջու­րը մաք­սի­մալ կծա­ռա­յեց­վի մեր կա­րիք­նե­րին. կբարձ­րա­նա հո­ղի խո­նա­վու­թյու­նը, նվա­զա­գույ­նի կհասց­վի վեր­ջի­նիս կո­րուս­տը գո­լոր­շա­ցու­մից և քա­մու ազ­դե­ցու­թյու­նից, ին­չը ջրամ­բար­նե­րում հաս­նում է մինչև 40 տո­կո­սի և ա­վե­լա­նա­լու մի­տում ու­նի կլի­մա­յի փո­փո­խու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված, կկա­սեց­վի ե­րաշ­տի ազ­դե­ցու­թյու­նը, կլուծ­վի ո­ռոգ­ման ջրի խն­դի­րը: Կկանխ­վեն ջր­հե­ղեղ­նե­րը, տա­րած­քա­յին հր­դեհ­նե­րը, սո­ղանք­նե­րը, հո­ղա­տար­ման երևույթ­նե­րը, կվե­րա­գոր­ծարկ­վեն խմե­լու ջրի ստոր­գետ­նյա լեռ­նա­յին աղ­բյուր­նե­րը, ա­նա­պա­տաց­ված ա­րոտ­նե­րը, մի քա­նի ան­գամ կբարձ­րա­նա դրանց բեր­քատ­վու­թյու­նը: Տեխ­նո­լո­գիան և մե­քե­նան, ո­րոնք փոր­ձարկ­վել են Լոռ­վա ա­րոտ­նե­րում, չվ­նա­սե­լով խո­տա­ծած­կույ­թը` մի ան­ցու­մով փխ­րեց­նում են բույ­սի ար­մա­տա­յին հո­ղա­զանգ­վա­ծը, այն պա­րար­տաց­նում, կա­տա­րում են­թա­ցանքս: Հաշ­վարկ­նե­րի հա­մա­ձայն, տեխ­նո­լո­գիա­յի ներդ­րու­մից եր­կի­րը միայն խո­տի բեր­քի ա­ճից տա­րե­կան կու­նե­նա մո­տա­վո­րա­պես 100 մլն դո­լա­րի մա­քուր օ­գուտ: Մե­քե­նա­յի ար­ժե­քի հետ­գն­ման ժամ­կե­տը 6 ամ­սից մինչև մեկ տա­րի է:
Մյուս ա­ռա­ջար­կու­թյան ար­տադ­րա­կան փոր­ձարկ­մամբ վա­րա­կա­զերծ­վել են թռչ­նաղ­բը, գո­մաղ­բը. դրան­ցից և հան­րա­պե­տու­թյու­նում առ­կա, հո­ղի հատ­կու­թյուն­նե­րը բա­րե­լա­վող հան­քա­յին նյու­թե­րից` ցեո­լիտ, բեն­տո­նիտ, կա­լիա­կան տուֆ, մո­խիր և այլն, պատ­րաստ­վել և ներ­քին շու­կա­յում ի­րաց­վել է մո­տա­վո­րա­պես 5 տ օր­գա­նա­կան և օր­գա­նա­հան­քա­յին, գրա­նու­լաց­ված պա­րար­տա­նյութ: Ագ­րոէ­կո­լոգ, դոկ­տոր-պրո­ֆե­սոր Վյա­չես­լավ Հա­րու­թյու­նյա­նի (հեռ. 093-275361) եր­կա­րատև դաշ­տա­յին փոր­ձե­րի հա­վաստ­մամբ, այդ պա­րար­տա­նյու­թե­րի օգ­տա­գործ­մամբ կանխ­վում են ոչ միայն հո­ղի, ջրա­յին ա­վա­զան­նե­րի վա­րա­կը,նրանց աղ­տո­տու­մը ա­զո­տով, ֆոս­ֆո­րով և այլն, այլև բարձ­րա­նում է բեր­քատ­վու­թյու­նը 20-25 տո­կո­սով: Այս, ինչ­պես նաև գրա­նու­լաց­ման շա­հու­թա­բե­րու­թյան 31,2 տո­կոս փաս­տե­րը ար­ձա­նագր­վել են նաև պե­տա­կան փոր­ձարկ­մամբ և առ­կա են նաև վար­չա­պե­տին ու­ղարկ­ված նա­խա­րար­նե­րի նա­մակ­նե­րում:
Առ­դիր. Ծրա­գի­րը 14 էջ:
Նա­խա­րա­րը կար­դում է նշ­ված դի­մու­միս ա­ռա­ջին կե­սը, իս­կույն կապ­վում է է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րի գյուղ. հար­ցե­րով տե­ղա­կալ Ար­տակ Քա­մա­լյա­նի հետ` խնդ­րում որ ինքն էլ լսի ինձ, հանձ­նա­րա­րում իր օգ­նա­կա­նին հետևե­լու կա­տար­ման ըն­թաց­քին , հա­վաս­տիաց­նում , որ Քա­մա­լյա­նը ինձ ան­պայ­ման կըն­դու­նի: Քա­մա­լյա­նից զանգ չկա, նա­մա­կով դի­մում եմ ի­րեն ըն­դու­նե­լու­թյան խնդ­րան­քով, հան­դի­պում չի կա­յա­նում:
Դրա փո­խա­րեն խոս­տում­նա­լից սկիզբ ու­ներ Է­րիկ Գրի­գո­րյա­նի տե­ղա­կալ Վար­դան Մե­լի­քյա­նի հետ հան­դի­պու­մը. հաս­կա­ցա, որ նա ծա­նո­թա­ցել է ծրագ­րին. պատ­րաստ են ա­ջակ­ցե­լու, այդ թվում նաև ֆի­նան­սա­վոր­ման հար­ցե­րում, ու խնդ­րում է մտա­ծել նաև ա­ռա­ջարկ­վող մե­քե­նա­յով ծա­ռատն­կում կա­տա­րե­լու մա­սին` այդ­պի­սի աշ­խա­տանք­նե­րի կա­տար­ման մեծ պատ­վեր ու­նեն: Իս­կույն կապ­վում եմ գոր­ծըն­կեր­նե­րիս հետ, հա­մոզ­վում, որ դա հնաա­վոր է, ու այդ մա­սին տե­ղյակ պա­հում նա­խա­րա­րի տե­ղա­կա­լին: Պա­րոն Մե­լի­քյա­նի հե­տա­գա քայ­լե­րv ինձ ուղ­ղա­կի ապ­շեց­նում են օ­պե­րա­տի­վու­թյան թա­փով. ինձ զան­գում են ՄԱԿ-ի Երևա­նյան գրա­սե­նյա­կից (Հով­հան­նես Ղա­զա­րյան, հեռ. 091-200-281), ա­սում, որ պատ­րաստ են ֆի­նան­սա­վո­րե­լու մե­քե­նա­յի ներ­դր­ման պի­լո­տա­յին տար­բե­րա­կը ա­րոտ ու­նե­ցող որևէ հա­մայն­քում, ան­տառ­տն­տե­սու­թյան պե­տա­կան կո­մի­տեն սպա­սում է ի­րենց ղե­կա­վա­րի վե­րա­դար­ձին, որ­պես­զի հա­մա­տեղ քն­նար­կենք ծա­ռատ­նկ­ման մե­քե­նա­յաց­ման խն­դի­րը:
Բայց… Ախ այդ բայ­ցե­րը, որ այդ­պես էլ չեն ան­հայ­տա­նում մեր բա­ռա­պա­շա­րից… Աս­տի­ճա­նա­բար հա­մոզ­վում եմ, որ խու­սա­փում են ինձ հետ խո­սե­լուց… Եվ թե­պետ կա­տա­րել եմ ի­րենց բո­լոր հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րը, գտել եմ այդ աշ­խա­տանք­նե­րը հս­կե­լու հանձ­նա­ռու­թյու­նը ի­րա­գոր­ծող հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­ն. դա հայտ­նի «Շենն» է, հա­վա­քել եմ բո­լոր անհ­րա­ժեշտ փաս­տաթղ­թե­րը, միևնույն է, նա­խա­րա­րի տե­ղա­կա­լի քար­տու­ղա­րու­հուն` Ան­նա­յին, ուղղ­ված զան­գերս վեր­ջա­նում են նույն պա­տաս­խա­նով` ձեզ կզան­գեն, ա­սել կու­զի, որ ոչ մեկն էլ չի զան­գի: Գրե­թե նույն տո­նայ­նու­թյամբ ա­վարտ­վում են նաև ՄԱԿ-ի գրա­սե­նյա­կի հետ իմ հե­ռա­խո­սա­զան­գե­րը:
Մտա­ծում եմ, ու՞մ էր պետք այս աt­բողջ տրա­գի­կո­մե­դիան. ա­միս­նե­րով իմ գնալ-գա­լը, նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կից­նե­րին օ­րե­րով ինչ-որ ա­նի­մաստ գրագ­րու­թյուն­նե­րի վրա խա­ղաց­նե­լը, խնդ­րի կարևո­րու­թյան ըն­կալ­ման ցու­ցադ­րու­մը, ըն­դու­նե­լու­թյան ջերմ ժպիտ­ներն ու ձեռք­սեղ­մում­նե­րը… Մտա­ծում եմ, ու աչ­քիս ա­ռաջ հառ­նում են ա­նա­պա­տա­ցած գյու­ղա­մերձ ու հե­ռագ­նա ա­րոտ­նե­րը, ո­ռոգ­ման ջրի հա­մար գրե­թե ա­մեն տա­րի կրկն­վող գյու­ղա­ցիա­կան հու­զում­ներ, Սևա­նի գու­նա­զար­դու­մը` մեր ին­տե­լի­գեն­ցիա­յի հու­զա­խառն ե­լույթ­նե­րով, շր­ջա­կա մի­ջա­վայ­րի, հատ­կա­պես ջրա­վա­զան­նե­րի աղ­տո­տու­մը գո­մաղ­բի, թռչ­նաղ­բի վա­րա­կա­կիր թա­փուկ­նե­րով, պար­բե­րա­բար կրկն­վող ե­րաշ­տը, ո­րը կլի­մա­յի փո­փո­խու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված ա­վե­լի ող­բեր­գա­կան է դառ­նա­լու: Իսկ գրե­թե ա­մեն տա­րի կրկն­վող տա­րած­քա­յին հր­դեհ­նե՞­րը, սո­ղանք­նե՞­րը, հո­ղա­տար­ման երևույթ­նե՞­րը, խմե­լու ջրի ստոր­գետ­նյա լեռ­նա­յին աղ­բյուր­նե­րի փակ­վե՞­լը… ՈՒ ա­մե­նա­կարևո­րը` գյու­ղա­ցին, ո­րը չկա­րո­ղա­նա­լով տա­նել այս ա­մե­նը, լքում է իր բնօր­րա­նը, նոս­րաց­նում բա­նա­կի թի­կուն­քը, ու այդ­տեղ, այդ թի­կուն­քում, մեր յայ­լա­նե­րում, ինչ­պես հու­շում են հա­մայ­նա­վա­րա­կան տա­րի­նե­րը, սո­ղա­ցող ռե­ժի­մով ի­րենց նա­խիր­ներն էին «տե­ղա­կա­յում» հարևան երկ­րի ա­զեր­նե­րը… ՍԹԱՓ­ՎԵԼ Է ՊԵՏՔ:
Ստյո­պա ԽՈ­ՅԵ­ՑՅԱՆ
Դիտվել է՝ 4013

Մեկնաբանություններ