Արցախի անկախությունը ճանաչելու եզրակացությունից հասկացա այն, ինչ գրված է՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան հարցի, թե ինչ հասկացավ Արցախը ճանաչելու մասին նախագծի կառավարության եզրակացությունից, որը բազմաթիվ թյուրըմբռնումների տեղիք տվեց:
Որքան էլ իշխանական շրջանակներն ապրիլյան պատերազմական իրադարձություններից հետո չեն փորձում ծագած հասարակական լրջագույն հուզումներին վերահսկելի ընթացք հաղորդել` վերադարձնելով երկրի ներքաղաքական և հասարակական կյանքը մինչպատերազմյան ստանդարտներին, այնուհանդերձ, պատերազմի գործոնի ազդեցությունը շարունակում է զգացվել:
Օրվա գլխավոր լուրը, եթե չասենք` սենսացիան, ԱԳՆ-ի դրական կարծիքն է Ղարաբաղի անկախությունը ճանաչելու օրինագծին: Սա այն կետն է, որից այն կողմ «կամ» չկա: Բոլոր դեպքերում, հասկանանք` ինչ է կատարվում:
Թևակոխեցինք մայիս՝ մեր հաղթանակների ամիս: Մեր բախտն է այդպիսին, շատ բաներ մեզ հենց մայիսին է հաջողվում: Սկսած 1918-ից, եթե խոսելու լինենք նորագույն պատմության ժամանակների մասին:
ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը։
«Տվյալ պահին կառավարության եզրակացությունն այն էր, որ Արցախի ճանաչումը պայմանավորված է բանակցությունների արդյունքով երկու հայկական պետությունների միջև՝ հաշվի առնելով ապագա զարգացումները՝ այդ թվում՝ արտաքին գործոնները: Սա է եզրակացությունը»:
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիտից հետո լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ 1994 թվականի Բիշքեկի պայմանագրով Ադրբեջանը բանակցել է Արցախի հետ:
Մինչ սառեցված են կամ խայտառակ դանդաղ տեմպերով են իրականացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության առանցքային նախագծերը (Մեղրիի ՀԷԿ, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծ, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու համապատասխան հատվածներ և այլն), Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում՝ կյանքի կոչելով համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր...