Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Համ Սահմանադրությունն են փոխում, համ դրա «պահապաններին»

Համ Սահմանադրությունն են փոխում, համ դրա «պահապաններին»
17.01.2020 | 14:14

Եվ այսպես․ իշխանությունն իր համար կենսական նշանակություն ունենող հարց է ասպարեզ բերել։ Վարչապետի որոշմամբ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է ստեղծվում, որի կազմում կլինեն 15 հիմնական անդամ՝ արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, օմբուդսմենը, նաև դատավորների ընդհանուր ժողովը 1 թեկնածու պետք է ներկայացնի, 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ էլ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից: Հանձնաժողովի կազմում որպես լրացուցիչ անդամ, խորհրդակցական ձայնի իրավունքով, արդարադատության նախարարի ներկայացմամբ կարող են աշխատել նաև միջազգային երկու փորձագետներ:


Ինչու՞ է հերթական անգամ Սահմանադրությունը վերաձևվում, ո՞ր հոդվածներն են փոփոխության ենթարկվելու, Սերժ Սարգսյանի համար «կարված», բայց Փաշինյանին հասած կոստյումը փոփոխության կենթարկվի՞, թե՞ ոչ։ Առաջնային հարցը հենց սա է՝ այս իշխանությունը փոխելու՞ է կառավարման մոդելը, վերադարձ լինելու՞ է կիսանախագահական համակարգին։ Առայժմ այս հարցերն օդում են, քանի որ իշխանությունը չի հայտարարել, թե ինչ նպատակով է այս գործընթացը սկսել, ավելի ստույգ, ինչ փոփոխություններ է ցանկանում անել։


Բայց ակնհայտ է, որ Հայաստանի ամեն իշխանություն իր պարտքն է համարում մայր օրենքը փոխել, սեփական քիմքին հաճելի դրույթներ ներառել ու իշխանությունից հնարավորինս երկար կառչելու լծակներ ամարագրել դրանում։ Սահմանադրական բարեփոխումների մասին որոշումն էլ ավելի ուշագրավ է դառնում այսօր ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։ Մի կողմից մայր օրենքն են փոփոխության ենթարկում, մյուս կողմից դրա «պահպաններին» են փոխում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ