ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ սոցիալական ցանցում սպառնացող ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել: Tert.am-ի հարցին, թե գրառում կատարող անձն այս պահին համարվո՞ւմ է ոստիկանության ծառայող, և ի՞նչ է արվել այդ կապակցությամբ, Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը պատասխանել է. «Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ այդ առթիվ ծառայողական քննություն է նշանակվել»:
Վազգեն Սիմոնյանը անդրադառնալով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր այցելած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ գրել էր՝ «Հաջորդը քեզ են խփելու»: