Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փոր­ձա­քար Փա­շի­ն­յա­նի հա­մար

Փոր­ձա­քար Փա­շի­ն­յա­նի հա­մար
06.03.2020 | 01:17
Չնա­յած Ար­ցա­խում նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րը բա­վա­կան շատ են, բայց նրանց մեջ հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րի հան­դեպ ընդ­գծ­ված քն­նա­դա­տա­կան վե­րա­բեր­մուն­քով ա­ռանձ­նա­նում է Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը։ Նա­խօ­րեին քա­րո­զար­շա­վի ըն­թաց­քում Բա­լա­սա­նյա­նը հայ­տա­րա­րեց «Մար­տի 31-ին ո­րոշ­վե­լու է Ար­ցա­խի լի­նել-չլի­նե­լու հար­ցը: Ե­թե ՀՀ քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյու­նը հե­ղա­փո­խու­թյու­նը տե­ղա­փո­խի Ար­ցախ, բո­լորս պարտ­ված ենք: Դա Բա­լա­սա­նյա­նի խն­դի­րը չէ, այլ Ար­ցա­խի խն­դիրն է»:
Ընդ­հան­րա­պես ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րը Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան հա­մար փոր­ձա­քար են լի­նե­լու, քվեար­կու­թյու­նը ցույց կտա, թե ինչ­պես են ար­ցախ­ցի­նե­րը գնա­հա­տում Հա­յաս­տա­նի նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի դիր­քո­րո­շումն ի­րենց հան­դեպ։ Այ­սինքն, այս ընտ­րու­թյուն­նե­րը յուրա­հա­տուկ թեստ են՝ հա­կա­մար­տու­թյան ուղ­ղու­թյամբ Փա­շի­նյա­նի որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ։ Սա կար­ծես կոնկ­րետ մի հար­ցով հեր­թա­կան հան­րաք­վեն է, պար­զա­պես ոչ ուղ­ղա­կի։ Թեկ­նա­ծու­նե­րին նա­խընտ­րու­թյուն տա­լով, ար­ցախ­ցին նաև իր դրա­կան կամ բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մունքն է հայտ­նում այդ քա­ղա­քա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ։ Ե­թե Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նին ձայն տվող­նե­րը մե­ծա­մաս­նու­թյուն կազ­մեն, նշա­նա­կում է Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը` հա­կա­մար­տու­թյան և ընդ­հան­րա­պես Ար­ցա­խի հար­ցում, ա­նըն­դու­նե­լի է նրանց հա­մար։ Ե­թե ան­գամ չն­չին տար­բե­րու­թյամբ այլ թեկ­նա­ծու ըն­տր­վի, է­լի Նի­կոլ Փա­շի­նյա­նը մտա­ծե­լու բան ու­նի։ Թեկ­նա­ծու­նե­րից Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նին ենք ըն­դգ­ծում, քա­նի որ հենց նա է հրա­պա­րա­կավ կոշտ ար­տա­հայտ­վում Նի­կոլ Փա­շի­նյա­նի հան­դեպ։
Այ­նուա­մե­նայ­նիվ, մի պահ պատ­կե­րաց­նենք, որ Ար­ցա­խում նա­խա­գահ է ըն­տր­վել Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը, ինչ­պի­սի՞ն են լի­նե­լու եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Մի կող­մից Բա­լա­սա­նյա­նը Ար­ցա­խի լի­նել-չլի­նե­լու հարցն է այ­սօր նժա­րին դնում՝ ակն­հայտ ակ­նարկ­նե­րով, մյուս կող­մից էլ Փա­շի­նյանն է դա­վա­դիր­ներ ու դա­վա­ճան­ներ փնտ­րում նաև Ար­ցա­խում։ Ան­գամ դժ­վար է պատ­կե­րաց­նել, թե ինչ հնա­րա­վոր լար­վա­ծու­թյուն կա­րող է ստեղծ­վել Հա­յաս­տան-Ար­ցախ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, ե­թե ար­ցախ­ցի­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի հետ հա­մա­ձայն լի­նի ու նրան վս­տա­հու­թյան քվե տա։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ