Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գագիկ Ծառուկյան. Ձեր հեղափոխության վերջը եկել է

Գագիկ Ծառուկյան. Ձեր հեղափոխության վերջը եկել է
16.06.2020 | 15:55

ԱԺ նիստում ելույթ ունեցավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նա հայտարարեց՝ տրաքած վիճակ է տնտեսությունում։ «Խելքի եկեք, ես ասում եմ՝ երեք ամիս հետո սով ա լինելու։ Դրա տակից չեք կարա դուրս գաք, խելքի եկեք։ Էսօր ոչ մեկը փող չի տալիս ձեզ, քաղաքական կայունություն չկա, չի վստահում։ Խնդրում եք տոկոսով տան։ Ամբողջ աշխարհում արտաքին քաղաքականություն լրիվ բոլորի հետ հարաբերությունները փչացրել եք»,- հայտարարեց Ծառուկյանը։


Նա նշեց, որ չի վախենում, ինչքան էլ ահաբեկեն։ Նա հարցադրում արեց՝ կա՞ մեկը, ով կհաստատի, որ ինքը կաշառք է տվել։ «Սարքոցի է, Ծառուկյանին կկալանավորեն։ Էդքան անբարոյականություն, ինձ կանչում են, հետևիցս տղուս են կանչում։ Գոնե հայ եղեք, քրիստոնյա եղեք, հերը ստեղ ա, տղեն թող տունը մնա տղամարդ։ Հորը կալանավորենք կամ մի բան արեք, բայց տղու վրա բան չկա, մի սարքեք, մարդ եղեք դուք։ Էդ անբարոյականությունը, ամեն մարդ մարդկային զգացմունք պետք է ունենա»,- ասաց նա։
«Ես դիմում եմ ժողովրդին, այս ամենը սկսվել է հունիսի 5-ին, երբ մենք կազմակերպեցինք ԲՀԿ քաղխորհրդի նիստ և լիարժեք իրավիճակը՝ նայելով տնտեսական, սոցիալական, քաղաքական, գյուղատնտեսական, առողջապահական, ներկայացրինք այն, ինչ կա։ Ոչ թե մենք մեր ժողովրդին ներկայացնում ենք ֆեյսբուքներով, ֆեյքերով, ՊՈԱԿ-ի 500 աշխատողով, ես խնդրում եմ, որ այսօր խորհրդարանը լիարժեք քայլ կատարի իրական կյանք, ոչ թե Ֆեյսբուքով ու ֆեյքերով։ Խոստումները տրվել են երկու տարի, այն, ինչ անհրաժեշտ էր, որ ժողովուրդը լսեր, լսում էր՝ բոլորը սուտ, օդ։ Ոչ մի բան, կարածը քանդվել ա, ձախողվել ա»,- հայտարարեց Ծառուկյանը։


Նա նշեց, որ իշխանության կողքին է եղել, Փաշինյանը հրավիրել է, համագործակցության հուշագիրն ստորագրել է, ցանկացել է բոլոր հարցերում աջակցել, որ երկրում բան փոխվի, որ ժողովրդի ակնկալիքներն արդարանան։
«Ամոթ ա, Ֆեյսբուքով ու ֆեյքերով երկիր չես կարա կառավարես։ Այսօր ծայրահեղ վիճակ ա բոլոր ոլորտներում։ Այո, այսօր համաճարակը ձախողված է, ոչ մի բան մի մոռացեք, դուք եք արել։ Ինչ ասում եմ, արդարացի եմ ասում՝ որևէ մեկը չփորձի ասի՝ Ծառուկյանը այսօր ուզում ա դիվիդենտ հավաքի։ Ով այդպիսի բան անի, թող լինի ամենավերջին մարդը, դավաճան կամ թուրք։ Այսօր դուք այս երկրում ապրում եք, սարքում են թղթերը, տալիս Փաշինյանին, որ հինգ հատ տուն զանգահարի։ Վերցրեք մի հատ գնացեք նայեք իրական կյանքը, ձեր ցավը տանեմ։ Ես ասել եմ՝ 24 ժամ պատրաստակամ ենք խնդիր կարգավորենք, լուծենք, ձեր ցավը տանեմ։ Կամ չեք տիրապետում, կամ չեք հասկանում, կամ թույլ չեն տալիս ձեզ։ Ասում ենք՝ պատրաստ ենք, մենք ինչ ենք ասել։ Բերել եմ երկրի համար 20 մլրդ դոլար, Ջավադյանին հարցրեք, Փաշինյանին հարցրեք՝ 1 տոկոսով, որ տնտեսական հեղափոխություն լինի։ Առանց փող դնելու տնտեսական հեղափոոխություն չի լինում։ Ասում ա՝ ժողովուրդ, դուք աղքատ եք, հարկավոր ա գլխով հարուստ լինել։ Ձեր ցավը տանեմ, դա ղեկավարի ասած ա՞, մարդը ո՞նց հարուստ լինի, պայմաններ ստեղծեք, խոսք եք տվել։ Ցանկացած հեղափոխություն, երբ գալիս են հեղափոխությամբ իշխանության, խոստումներ են տալիս՝ տեղի-անտեղի, ինչ ժողովուրդն ուզում է լսել։ Ասում եք՝ բայց մեկ տարի, երկու տարի սպասում է ժողովուրդը։ Նույն հեղափոխություն բերողներին, իր զավակներին ժողովուրդը խժռում ա, որովհետև ուզում ա ինչ-որ բան կատարվի։ Պատվեր կատարելով, Ծառուկյանն ընտրակաշառք, թուղթ են գտել։ Տո Ծառուկյանը գումար տվե՞լ ա, կա՞ էդպիսի ապացույց։ Ձեր ցավը տանեմ, ես իմ սկզբունքից հետ չեմ կանգնելու։ Ես էս երկիրը սիրում եմ, ամեն ինչ արել եմ, շահի համար անողը թող ադրբեջանցի ու թուրք լինի։ Բայց էսօր էս մոտեցումը, երկրորդ ընդդիմադիր դեմքը, քաղաքական ուժը, բերել ասում են՝ ընտրակաշառք, փետրվարին եղել ա, հիմա հայտարարություն ա արել, բերել ենք։ Ծառուկանի վրա գործ եք հարուցել, վախո՞ւմ եք, հարց չկա, ամբողջ ժողովուրդը Ծառուկյանի կողքին ա։ Ամբողջ ներքին զորքերն ուղարկել եք, մարզերը փակելով, մարդկանց պառկացնելով, փռելով։ Էն ժամանակ ձեր 88 տոկոսը կար, էսօր 7 տոկոս էլ չկա։ Գնացեք մարզերը, ժողովրդի հետ քննարկեք, սպառված ա»,- նշեք Ծառուկյանը։


Նա կրնկեց՝ բոլոր ոլորտները ձախողված են, համապատասխան մասնագետներ չկան։ «Համաճարակը ձախողված ա, դեկտեմբերից եղե՞լ ա համաճարակ աշխարհում, հունվարից քայլ կատարե՞լ եք, մարզկենտրոններում հիվանդանոց բացե՞լ եք։ Դրել եք մարտ ամսից քարոզարշավ եք անում, էդ ի՞նչ ա որ էդ վարակը, վարակը պինցետով հանենք, օղի խմենք։ Կամ ասում են՝ Ծառուկյանը չի տիրապետում միջազգային անց ու դարձին։ Տո Ծառուկյանն էնքան ա տիրապետում, ձեր ցավը տանեմ, բերիք սաղ վարակեցիք, էսօր ասում եք՝ մասկա կրեք, մարդկանց տուգանում եք։ Ես կարամ էսօր հանգիստ ապրեմ, բայց սիրտս տրաքում ա, ասում ա՝ էսօր հիմնական վարակի աղբյուրը դա ժողովուրդն ա, որ մասկա չի դնում։ Դուք եք ձախողել, ձեր ցավը տանեմ։ Էսօր կանչել են ձեզ անպայման, ով Ծառուկյանին դեմ չքվեարկի, ուրեմն դա մեր հեղափոխության վերջն ա ըլնելու։ Ձեր հեղափոխության վերջը եկել է, հեղափոխությունը գործով պետք է ապացուցեք»,- նշեց նա։ Ծառուկյանն ասաց՝ բոլորը պատասխան են տալու իրենց արածի ու չարածի համար։ «Ծառուկյանը չի վախենում, քամին քարից ինչ պիտի տանի»,- նշեց նա։

Դիտվել է՝ 5129

Մեկնաբանություններ