Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

ՊՆ հայտարարությունը

ՊՆ հայտարարությունը
19.01.2021 | 21:10

Վերջին շրջանում կտրուկ ավելացել են ՀՀ պաշտպանության նախարարությանը վերաբերող ապատեղեկատվությունները։ Տելեգրամ-ալիքներից մեկը օրերս տեղեկատվություն էր տարածել, թե պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ և համոզել վերջինիս՝ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Նույնկերպ՝ իրականության հետ որևէ աղերս չունի մեկ այլ հրապարակում, թե իբր ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարար Սուրեն Սահակյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ազգականն է։ Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ձեռնպահ մնալ պաշտպանական համակարգին առնչվող չստուգված, առավել ևս՝ ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածելուց։

Դիտվել է՝ 3348

Մեկնաբանություններ