Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  • Մոսկվայում սպանել են ՀՀ-ում Իրաքի դեսպանի եղբորը

    Մոսկվայում սպանել են ՀՀ-ում Իրաքի դեսպանի եղբորը

    12.06.2013| 11:22
    Երեկ երեկոյան Մոսկվայի կենտրոնում՝ Լոտտե Պլազա առևտրի կենտրոնի մուտքի մոտ, հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ԲԲՑ-ն սպանվածը Իրաքում Հայաստանի դեսպանի եղբայրն է։
  • Թուրքիայում չեն հանդարտվում

    Թուրքիայում չեն հանդարտվում

    12.06.2013| 11:20
    Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում դարձյալ ցրել է ցուցարարներին։ Բախումները ցուցարարների և ոստիկանության միջև, չնայած Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդողանի նախազգուշացումներին, շարունակվել են ամբողջ օրը։
  • Հունաստանում դադարեցրել են պետական հեռուստառադիոընկերության աշխատանքը

    Հունաստանում դադարեցրել են պետական հեռուստառադիոընկերության աշխատանքը

    12.06.2013| 11:17
    Հունաստանի կառավարությունն անսպասելի հայտարարել է պետական հեռուստառադիոընկերության փակման մասին։ Կառավարության մամուլի քարտուղար Սիմոս Կեդիկողլուն հայտնել է, որ հեռարձակումը կդադարեցվի արդեն այսօր առավոտից։ Հեռուստառադիոընկերության ամբողջ անձնակազմը՝ 2500 աշխատակից, կազատվի աշխատանքից։
  • Ջավախահայության համար լուրջ խնդիր է աշխատատեղերի հարցը

    Ջավախահայության համար լուրջ խնդիր է աշխատատեղերի հարցը

    11.06.2013| 17:38
    «Ջավախքից արտագաղթը սրանով է հիմնականում պայմանավորված։ Տնտեսական համատեղ ծրագրեր ևս պետք է մշակվեն։ Սրանք լուրջ խնդիրներ են, որոնց պտուղները հետո են երևալու։ Հայաստանյան իշխանության քայլերը պետք է լինեն կոնկրետ, տեսանելի ու հետևողական, այլապես մենք շատ բան կկորցնենք։ Ջավախքը երկու երկրների համար համագործակցության առիթ է։ Վրաստանն Արևմուտքի համար մի տարածք է, որտեղով Արևմուտքը փորձում է թափանցել ու լայնացնել իր ազդեցությունը ասիական գոտում։ Իսկ հայ-վրացական համագործակցության շրջանակներում բոլոր լարվածությունները կթուլանան։ Ջավախքը կարող է դառնալ համադրության կենտրոն»:
  • «Իշխանությունը դարձրել են բիզնեսի միջոց»

    «Իշխանությունը դարձրել են բիզնեսի միջոց»

    11.06.2013| 17:34
    ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին Անվտանգության խորհրդի նիստում: Ըստ Դեմիրճյանի՝ Սերժ Սարգսյանը ԱԽ նիստում կանխատեսումներ արեց, որ տարածաշրջանի պատկերը առաջիկայում փոխվելու է, և մենք պետք է պատրաստ լինենք դրան: Սակայն Դեմիրճյանը հիշեցրեց, որ խոսքի և գործի անհամապատասխանությունը գործող վարչախմբի համար դարձել է սովորական երևույթ:
  • «Բայց ինչ նման ենք»

    «Բայց ինչ նման ենք»

    11.06.2013| 17:12
    Ըստ լուրերի` ֆեյսբուքյան գրառման պատճառով աշխատանքից ազատել են լրագրող, հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանին: «Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Դուլյանը և եզրակացրել, որ ռուսաստանցի և հայաստանցի հեռուստապատասխանատուներն իրենց պրիմիտիվությամբ շատ նման են:
  • «Ջավախահայության նկատմամբ ոտնձգություններ են տեղի ունենում  ոչ միայն վրացական, այլև հայկական իշխանությունների կողմից»

    «Ջավախահայության նկատմամբ ոտնձգություններ են տեղի ունենում ոչ միայն վրացական, այլև հայկական իշխանությունների կողմից»

    11.06.2013| 17:09
    «Հայաստանի իշխանությունները մինչ օրս ջավախահայության ու վիրահայության նկատմամբ հստակ արտաքին քաղաքականություն չեն իրականացրել։ Ես դեռ չեմ հանդիպել մի դեպքի, որ հեշտացնի նրանց խնդիրները: Դա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ թույլ է»,- այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց «Արևմտահայոց» ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն ԱԼՎՐՑՅԱՆԸ:
  • Թուրքիայի ցույցերի հետևում կանգնած են որոշ ուժեր

    Թուրքիայի ցույցերի հետևում կանգնած են որոշ ուժեր

    11.06.2013| 16:43
    Ընդվզումները Թուրքիայում շատ բացահայտ սատարում են ստանում որոշ խմբավորումների, ֆինանսական կապիտալ ունեցողների, մեդիակորպորացիաների, լոբբիստների կողմից։ Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը խորհրդարանում տեղի ունեցած ելույթի ժամանակ։
  • Քանի՞ աշխատատեղ է բացվել

    Քանի՞ աշխատատեղ է բացվել

    11.06.2013| 15:57
    ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեց, թե քանի աշխատատեղ է ստեղծվել: Նախարարը նշեց, որ մեզ մոտ գործազրկության մակարդակը կազմում է 17, 6 տոկոս, որը նվազել է նախորդ տարվա համեմատ:
  • Սեյրան Սարոյանը, երևի, 20 հատից ավել «կշարեր»

    Սեյրան Սարոյանը, երևի, 20 հատից ավել «կշարեր»

    11.06.2013| 15:42
    ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած միջադեպի մասին, որի արդյունքում սպանվեց Ավետիք Բուդաղյանը, այսօր լրագրողներին ասել է. «Իմ տան վրա գնալու դեպքում ավելի վատ բան կարամ անեմ»: