ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Ասում են

Ասում են
21.08.2022 | 10:34

ՈՒկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցել առաջարկելը, կարծում եմ, սխալ էր, այնպես որ, պետք է բանակցություններ լինեն: Ես կնախազգուշացնեի թույլ չտալ, որպեսզի պատերազմը ձգձգվի անորոշ ժամանակով, որովհետև այն նման կլինի Առաջին համաշխարհային պատերազմին, որը էսկալացման կհանգեցնի։


Հուսով եմ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները շուտով կպայմանավորվեն բանակցությունների հնարավոր ելքի շուրջ.
նրանք պետք է վերադառնան այն գծին, որը կար պատերազմի սկզբում, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը պետք է զիջի ՈՒկրաինայի տարածքի այն 15-20 տոկոսը, որը գրավել էր այս պատերազմում՝ մինչ զինադադարը։ Դրանից հետո ՆԱՏՕ-ն պետք է մտածի, թե ինչպիսին կլինեն իր երկարաժամկետ հարաբերությունները Ռուսաստանի հետ:


Հենրի Քիսինջեր

Դիտվել է՝ 61910

Մեկնաբանություններ