Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Черный PR тоже PR

Черный PR тоже PR
22.07.2011 | 00:00

Մեր բազում հայրենակիցներ (ընթերցողներ, գործընկերներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ և պարզապես թերթի երկրպագուներ) երկու օր է, բառիս բուն իմաստով, «կարկտահարում» են «Իրատես de facto»-ի հեռախոսները։ Հարցադրումը մեկն է. «Հովիկ Արգամիչը, Facebook-ում պատասխանելով Վարդան Սարգսյանի բավականին կոռեկտ հարցադրմանը, շատ անհեթեթ ու ԱԺ խոսնակի աթոռն զբաղեցնող անձին ոչ հարիր պատասխան է տվել, պարզաբանելով, թե ձեր թերթի մի «հոդվածագրից (պարոն խոսնակը լրատվության ասպարեզում, ինչպես մութ անտառում... քաղաքական վերլուծաբանին չի տարբերում հոդվածագրից, ասել է` վերլուծությունն էլ հոդվածից- Փ. Մ.) և նրա հոդվածներից կեղտոտ բենզինի ու դիզվառելիքի հոտ» է առնում։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ»։
Եթե անկեղծ, ապա «нам по барабану» կամ որ նույնն է` «до лампочки», թե պարոն Աբրահամյանի հոտոտելիքն ումից ինչի հոտ է առնում։ Ճշմարտությունը մեկն է` Աստծո ստեղծած ֆլորայի կամ ֆաունայի ցանկացած ներկայացուցիչ տարբեր օբյեկտ-սուբյեկտներից հիմնականում այն հոտն է «առնում ու փախչում», ինչն ամենից շատ չի սիրում։
Այս էլ որերորդ անգամ, շնորհիվ պարոն խոսնակի (ճակատագրի բերումով խոսնակի), «Իրատես de facto»-ի անունը չի իջնում էլեկտրոնային ու տպագիր լրատվամիջոցների էջերից։ Հետևապես, մենք միայն ու միայն շնորհակալ ենք և իսկապես զգացված, որ ՀՀ երկրորդ դեմքն իր բուն` օրենսդրական գործունեությունը թողած, որոշել է զբաղվել «Իրատես de facto»-ի բացահայտ PR-ով, այն էլ (չուրանանք) ինչպիսի՜ արդյունավետությամբ... Ինչի համար էլ նա արժանանում է թերթի գլխավոր խմբագրի գովեստին և դրամական պարգևին` 20 հազար դրամի։ Համեցեք Ձեր հասանելիքը ստանալու, պարոն Աբրահամյան։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 56554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ