Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչու՞ է Ռուսաստանը համաձայնում այս շանտաժին. Արթուր Ղազինյան

Ինչու՞ է Ռուսաստանը համաձայնում այս շանտաժին. Արթուր Ղազինյան
09.12.2022 | 09:38

Իմ հասկանալով, Լաչինի միջանցքում նոր անցակետի՝ զննման կետի, տեղակայումն ուղիղ կապ ունի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ: Ըստ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի, այդ կետում առավել խորությամբ պետք է զննվեն Հայաստան-Արցախ երկու ուղղություններով գնացող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները:


Ադրբեջանցիները գործում են «չեք տալիս Զանգեզուրի միջանցք, չեք ունենա Լաչինի միջանցք» սկզբունքով, ինչը լրջագույն մարտահրավեր է նախ ՌԴ խաղաղապահների, ապա Հայաստանի և Արցախի իշխանությունների համար: Այսինքն, փորձ է արվում հավասարության նշան դնել Հայաստանը Արցախի հետ կապող միջանցքի և Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի միջև:


Այս որոշումը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և նպատակ ունի ցեղասպանության և էթնիկ զտման սպառնալիքի միջոցով բացել այդքան բաղձալի դարձած «Զանգեզուրի միջացքը»:
Մնում է հասկանա, թե ինչու՞ է Ռուսաստանը համաձայնում այս շանտաժին. այդքան թուլացե՞լ է, թե՞ իրեն է պետք այդ չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցքը»:

Դիտվել է՝ 22568

Մեկնաբանություններ