Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

Ասում են...

Ասում են...
05.08.2023 | 18:27

Ավելի քան 30.000 երեխաներ և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում արդեն 8 ամիս է՝ գտնվում են շրջափակման և ավերակների մեջ։ Փակված լինելով իրենց հայրենիքում՝ նրանք գտնվում են սովի և հումանիտար ճգնաժամի շեմին՝ զրկված լինելով կենսական դեղորայքի, ուտելիքի և այլ անհրաժեշտ իրերի հասանելիությունից։

Սովից մահացող մարդկանց սիրտ ճմլող իրականությունը աղետ է, որն անհապաղ քայլեր է պահանջում: Երեխաներին այս պատերազմի դադարեցումն է հարկավոր, որպեսզի սկսեն բուժվել և վերականգնվել:

Լաչինի միջանցքով պետք է ապահովվի սկզբունքային և անարգել հումանիտար հասանելիություն:

Հենրիխ Մխիթարյան

Դիտվել է՝ 244764

Մեկնաբանություններ