Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գաղտնի խմբավորումներից մեկն էլ իբր գտնվում է Հայաստանի լեռներում (տեսանյութ)

Գաղտնի խմբավորումներից մեկն էլ իբր գտնվում է Հայաստանի լեռներում (տեսանյութ)
07.12.2012 | 13:43

Այս գրառումը թելադրված է ս.թ. հոկտեմբերի 17-ին ռուսաստանյան Рен ТВ հեռուստաալիքով ցուցադրված Специальный проект. «Роковая любовь» փաստավավերագրական կինոնկարով:

Ֆիլմը (որը տեղադրված է կայքէջում` հետևյալ հղումով, և որը խորհուրդ տվեց դիտել «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը) բավականին լուրջ մտորումների և ոչ միանշանակ եզրահանգումների տեղիք է տալիս:
Рен ТВ-ի մատուցած անոնսի համաձայն, փաստական հիմքերի վրա ներկայացվում է ողջ ճշմարտությունն աղմկահարույց այն աղետների մասին, որոնք ոչ պատահական ֆիգուրների դերակատարմամբ հյուսում են 20-րդ դարից մինչև մեր օրերն իրականացված ողբերգությունների մի շղթա: Ըստ ֆիլմի հեղինակների, պատմության գիրկն անցած ողբերգություններից շատերը կյանքի են կոչել մեր մոլորակի և մարդկության ճակատագիրը խաղալիք դարձրած անհայտ հզոր ուժերը, ավելի ստույգ` գաղտնի աղանդներն ու, ինչպես պնդում են ֆիլմի հեղինակները, դրանց հետևորդները:
Որքան էլ ֆանտաստիկ հնչի, «Роковая любовь»-ի սցենարիստն ու ռեժիսորը հեռուստաեթերից հանրությանն են նետում այն միտքը, թե ՈՒելսի արքայադստեր` Դիանայի սպանությունը (ֆիլմում հենց սպանություն եզրույթն է օգտագործվում), Յուրի Գագարինի ծրագրված վերացումը, գեներալ Լեբեդի կործանումը, հանրաճանաչ ակնաբույժ Ֆյոդորովի պլանավորված ոչնչացումը, ավտովթարը, որին զոհ գնաց Ալթայի նահանգապետ Միխայիլ Եվդոկիմովը, Լեհաստանի քաղաքական վերնախավի գլխատումը (ֆիլմի հեղինակների տված բնորոշումն է) ամենևին էլ պատահական չէին, որովհետև նշված անձինք չպետք է ապրեին, քանի որ այդպես էին որոշել աշխարհի անցուդարձը ղեկավարող առանձին խմբավորումներ, որոնցից մեկն էլ իբր գտնվում է Հայաստանի լեռներում (ստույգ տեղը չի նշվում):
Ֆիլմի հեղինակները ջանում են համոզել հեռուստադիտողին, թե Անգլիայի պրիեմեր մինիստրը` հանգուցյալ ՈՒինսթոն Չերչիլը, և նրա զարմուհին` արքայադուստր Դիանան, հայկական արմատների կրողներ են: Մատնանշվում է նույնիսկ նրանց հայկական արյան նախասկիզբը: Ֆիլմը վերապատմելու փոխարեն ավելի լավ է դիտենք այն:


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Տեսանյութ

Специальный проект. Роковая любовь
Դիտվել է՝ 41557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ