Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ասում են...

Ասում են...
10.04.2018 | 00:42

...թե Նիկոլ Փաշինյանի քայլերթի ավարտը բավականին տպավորիչ կլինի. Ազատության հրապարակ հասած «Իմ քայլը» միջոցառմանը միանալու բազում հայտարարություններ կհնչեն, խաղի մեջ կհայտնվեն անսպասելի դեմքեր, այդ թվում` Սեյրան Օհանյանը, եթե «ժողովուրդ» լինի»:

Բոլորը սպասում են, թե որքան մարդ կհավաքվի, որ «երևան»: Ավելին, կարծիք կա, որ լուրջ հովանավորներ են կանգնած այդ «սպասման» հետևում, որոնք պատրաստ են փող չխնայելու: Ասում են` քաղտեխնոլոգիա է եղել նաև Զարուհի Փոստանջյանի, «Հանուն Հայաստան պետության» և Նիկոլի շարժման «ընդդիմամարտությունը». ի սկզբանե նրանց հետևում կանգնածները համաձայնության են եկել, որ Ազատության հրապարակում և մեկ շաբաթվա «անիշխանության» ժամանակ այս երեք ուժերը համատեղ են պայքարելու, ունենալով մեկ ֆունկցիա` թույլ չտալ Սերժ Սարգսյանի «վարչապետացումը»:

Դիտվել է՝ 10562

Մեկնաբանություններ