Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ոչ միայն բացահայտումներով, այլև տնտեսության զարգացմամբ

Ոչ միայն բացահայտումներով, այլև տնտեսության զարգացմամբ
06.07.2018 | 02:34

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, կոռուպցիոն բացահայտումներին զուգահեռ, սկսում է ակտիվացնել իր գործունեությունը տնտեսական դաշտում։ Սա շատ տրամաբանական քայլ է, քանի որ կոռուպցիոն բացահայտումներով, ինչպես ասում են, «տուն չես պահի», փոր չի կշտանա, իսկ մարդուն, հասկանալի է, աշխատատեղ է պետք։


Եվ այսպես, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը Կանադայից և ԱՄՆ-ից ձեռնունայն չի վերադառնա։ Գործարարների հետ հանդիպումները որոշակի դրական արդյունք են տվել, և ըստ մամուլի հրապարակումների, ներդրումային ծրագրերի առաջարկ է ստացվել։ Ըստ էության, այս ծրագրերը կարելի է համարել «առաջին ծիծեռնակները» թավշյա հեղափոխությունից հետո։ Որքան ոգևորիչ են այս գործընթացները, այնքան էլ մեծ է այս ծրագրերի իրականացման պատասխանատվությունը, քանի որ միջազգային բիզնես աշխարհը մանրադիտակով հետևում է, թե ինչ ձևով կզարգանան տնտեսաքաղաքական գործընթացները Հայաստանում։


Գաղտնիք չէ, որ ինչպես արտերկրյա, այնպես էլ Սփյուռքի մեր գործարար շրջանակները տարիների դառը փորձ ունեն, ձևավորվել է նեգատիվ վերաբերմունք Հայաստանի բիզնես-միջավայրի նկատմամբ։ Շատ օտարերկրյա գործարարներ Հայաստանում ներդրումներ կատարեցին, բայց հայտնվեցին խաղից դուրս վիճակում, մարդկանց ձեռքից ուղղակի խլեցին բիզնեսը։ Սրանից ելնելով, պատահական չէ, որ թե՛ Տորոնտոյում, թե՛ Լոս Անջելեսում հանդիպումների ընթացքում բարձրացվել է մենաշնորհը հովանավորչությունից զերծ պահելու հարցը։ Ըստ ամենայնի, Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության նպատակը եղել է ոչ միայն ներդրումներ ներգրավելը, այլև նշված ծանր կարծրատիպը կոտրելը։


Այս տեսանկյունից գործարար աշխարհի համար շատ կարևոր է իշխանության առաջին դեմքերից լսել, որ Հայաստանի տնտեսական դաշտում ևս հեղափոխական գործընթացներ են իրականացվում։ Այդ երաշխիքը Տիգրան Ավինյանը տվել է գործարարներին` վստահեցնելով, որ կոնկրետ քայլեր են իրականացվել մենաշնորհը քաղաքական հովանավորչության «տակից հանելու» և մրցակցային դաշտը խթանելու ուղղությամբ։ Բնականաբար, այս հավաստիացումը գործարարների սրտով է, սակայն, ինչպես ասում են, լսելը մի բան է, աչքով տեսնելը` մեկ այլ բան։ Իհարկե, փոխվարչապետի հրավերը գործարարները կընդունեն` տեղում ծանրութեթև անելու կատարվող փոփոխությունները։


Տնտեսական դաշտում խաղի նոր կանոնների հաստատումից բացի, օտարերկրյա ներդրողներին հետաքրքրում են նաև կոռուպցիոն բացահայտումները, քանի որ դրանք ուղղակիորեն առնչվում են տնտեսական գործընթացներին։ Շատ կարևոր է, որ այդ գործընթացում թացը չորի հետ չխառնվի. սա, թերևս, բիզնես միջավայրում վստահություն ձեռք բերելու կարևոր նախապայմանն է։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ