Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ընթացք դեպի հետ, դեպի Սոդոմ և Գոմոր, դեպի կործանում

Ընթացք դեպի հետ, դեպի Սոդոմ և Գոմոր, դեպի կործանում
31.07.2018 | 03:09

2013 թվականի հոկտեմբերին հայաստանյան բազմաթիվ ԶԼՄ-ներ էլեկտրոնային փոստով նամակ ստացան: «Սփյուռքի ավելի քան երկու տասնյակ նշանավոր հայեր միացել են Հայաստանում` բոլորի համար հավասարության և արդարության ապահովման մասին հայտարարությանը»,-այսպես էր սկսվում այդ նամակը, որի բովանդակությունը հիշյալ նամակի կամ հայտարարության հեղինակները տարածեցին նաև համացանցում:


Առաջին իսկ պահից ամեն ինչ թվում էր նորմալ` ախր հավասարության և արդարության ապահովման մասին հայտարարությանն են միացել, ո՞վ կարող է դրան դեմ լինել… Սակայն մի քանի տողից պարզ էր դառնում, որ «նշանավոր հայեր» ներկայացած կամ ներկայացվածները նշված հայտարարության հրապարակումն անհրաժեշտ են համարել նույնասեռականների կողմից այլասերվածության քարոզչության օրենսդրական սահմանափակումը կանխելու նպատակով: Այդ պահից սկսած, նրանցից մի քանիսը, որոնք իսկապես նշանավոր էին, անձամբ ինձ և, համոզված եմ, բազմահազար հայերի համար դարձան աննշան: Խոսքը, մասնավորապես, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի, երաժիշտ Սերժ Թանկյանի, ամերիկահայ գրող Պիտեր Բալաքյանի, դերասան և պրոդյուսեր Արսինե Խանջյանի, բանաստեղծ Դիանա Տեր-Հովհաննիսյանի մասին է: Մնացածներից` Նենսի Ագաբյան, Միկա Արթյան, Առլեն Ավագյան, Անտոնի Բարսամյան, Եվա Բեգլարյան, Քրիս Բոհջալյան, Դահիլա Էլսայեդ, Հուրի Գյուդելեքյան, Վիգեն Գեյիկյան (ազգանունը թերևս արդեն ամեն ինչ ասում է), Նոնի Հոգրոգյան, Արիս Ջանիգյան, Նինա Խաչադուրյան, Նիշան Կազազյան, Դավիդ Խերդյան, Նենսի Գրիգորյան, Միշելին Ահարոնյան Մարկոմ, Նիրի Մելքոնյան, Արթուր Ներսեսյան, Ջոան Աղաջանյան Քուին, Արամ Սարոյան, Սկաուտ Թուֆանկջյան, Հրագ Վարդանյան, շատերը Հայաստանում ընդհանրապես նշանավոր չէին ու չեն կարող համարվել այդպիսին: Այստեղ նրանց գրեթե ոչ ոք չէր ճանաչում ու հիմա էլ չի ճանաչում որպես գրականության, արվեստի, մշակույթի ոլորտի գործիչ, մտավորական կամ որպես նշանավոր հայ, իսկ Սփյուռքում էլ եթե նույնիսկ հայտնի են, ապա թերևս միայն հասարակական ոչ մեծ շրջանակում, թեկուզ եթե դրան գումարենք նաև նույնասեռականների և ուրիշ այլասերվածների փոքրամասնությանը, որոնց «իրավունքների» պաշտպանությամբ հանդես էին եկել նրանք: Գուցե այդ կե՞րպ էին ցանկացել նշանավոր դառնալ…


«Հայ արտիստների, մտավորականների ու մասնագետների այս խումբը անհրաժեշտ համարեց հրապարակել այս հայտարարությունը` հաշվի առնելով նույնասեռականության դեմ օրինագիծը, որը վերջերս առաջարկվել էր Երևանում»,- նշված էր հիշյալ հայտարարության մեջ: Նրա՞նք են մտավորականները…


Ի սկզբանե առկա անճշտությունը կամ կեղծիքն աչքի է զարնում, քանի որ ժամանակին առաջարկված օրենքի նախագիծն իրականում ոչ թե նույնասեռականության դեմ, այլ նույնասեռականության և այլասերվածության մյուս դրսևորումների քարոզչության դեմ էր: Մասնավորապես` առաջարկվել էր վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ, լրացումներ կատարելով, ընդամենը տուգանք սահմանել ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար (իրենց բարոյական արժեհամակարգի պահպանման հարցում նախանձախնդիր երկրներում, ինչպես, օրինակ, Իրանում նրանց հարցերը ֆիզիկապես են լուծում):


«Նույնասեռականության դեմ այս օրինագիծը Հայաստանում խոցելի մարդկանց և ընդդիմադիր ձայների նկատմամբ անհանդուրժողականության մտահոգիչ օրինակ է»,- ասել է հրատարակիչ Վիգեն Գվիկյանը:
Ի՞նչ կապ ունեն այստեղ խոցելի մարդիկ, ի՞նչ է` այլասերվածները, ասենք, հաշմանդա՞մ են, որ նրանց խոցելի համարենք… Այլ հարց է, որ խոցելի են բարոյական առումով, բայց չպետք է մոռանալ, որ իրենք են իրենց այդ խայտառակ վիճակում դրել: Այնպես որ, իրականությունը պետք չէ շուռ տալ կամ նենգափոխել: Իսկ ընդդիմադիրը, այո, ինչպես առավել ցայտուն արտահայտվեց «թավշյա հեղափոխության» շրջանում, ընդդիմադիր էին ՀՀ նախկին իշխանություններին` ի տարբերություն Հայաստանի ներկայիս իշխանության կամ Նիկոլ Փաշինյանի ու նրա վարչակարգի, որոնց հետ որոշակի հույսեր են կապում իրենց «իրավունքների» ընդլայնման առումով:


Գրող Նենսի Ագաբյանն ասել է. «Մտահոգ մարդիկ չպետք է անտարբեր մնան, երբ ԼԳԲՏ (լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսվեստիտներ.- Ս. Հ.) մեր բարեկամները թիրախավորվում և պիտակավորվում են»: Ինչպես նախկինում, հիմա նույնպես նրանց բոլորին հրապարակայնորեն պիտակավորում եմ` անվանելով այլասերվածներ ու պղծագործներ, հայտարարության հեղինակ «մտավորականներին» ու մյուսներին էլ` այլասերվածների ու պղծագործների «իրավունքների» պաշտպաններ: Շա՜տ հետաքրքիր է, թե անտարբեր չմնալով, ի՞նչ պետք է անեն նրանք…


Ավելին. Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ եմ անում հնարավոր բոլոր միջոցներով բոյկոտել Հայաստանում Սերժ Թանկյանի համերգները, Ատոմ Էգոյանի ֆիլմերի ցուցադրումը, հիշյալ հայտարարությունը ստորագրածներից այլոց գրականությունը և այլն… Հնարավոր ամեն առիթով ԶԼՄ-ներով, հրապարակայնորեն ցույց եմ տալու նրանց իրական դեմքը` որպես այլասերվածության ու պղծագործության քարոզչության կողմնակիցների ու պաշտպանների, այդպիսով նաև` Սատանայի ծառաների: Հուսամ, որ հայ հասարակությունը, որի սոսկ չնչին մասն է այլասերված, հետևելով այս կոչին, բոյկոտելու է նմանների կատարումներն ու ստեղծագործությունները, որպեսզի գոնե այդ բարոյական ապտակով նրանց խորհելու տեղիք տա ու դարձի բերի:


«Ի պատասխան Հայաստանում շրջանառված «հակաքարոզչական» օրենսդրության նախագծի` ձևավորված Ռուսաստանում վերջերս ընդունված և լայնորեն դատապարտված օրինագծի օրինակով, մենք, համընդհանուր հայկական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, համոզված ենք, որ նույնասեռականության դեմ նախապաշարմունքների օրենսդրորեն ամրագրման փորձերը հակասում են մեր արժեքներին,- գրված է նամակի վերջում:- Մենք հավատում ենք, որ արժանապատվությունը, հավասարությունը և ինքնարտահայտման իրավունքը բոլորի համար են` անկախ կրոնից, սեռական կողմնորոշումից, գենդերից կամ ռասայից»: Պատկերացնու՞մ եք` այս անամոթները դեռ հանդգնում են խոսել արժանապատվությունից, այլասերվածության քարոզչության օրենսդրական նախաձեռնությունը համարել են նախապաշարմունքների օրենսդրական ամրագրման փորձ:


Ի գիտություն անտեղյակների, ասենք, որ Ռուսաստանում համեմատաբար վերջերս ընդունված նմանաբնույթ օրենքը իրականում չէր կարող լայնորեն դատապարտվել ու չի դատապարտվել, քանի որ ռուս հասարակությունն էլ մեծ մասամբ բարոյապես փչացած չէ, այնտեղ էլ արվամոլներին, լեսբուհիներին հիմնականում զզվանքով, ծաղրով և արհամարհանքով են վերաբերվում: Օրենքի դեմ կատաղի, ագրեսիվ քննադատությունն առավելապես եղել է այլասերվածների փոքրամասնության, նրանց «իրավունքների» պաշտպան գրանտակերների, Արևմուտքի ազդեցության գործակալ և հինգերորդ շարասյուն հանդիսացող որոշ ՀԿ-ների, ԶԼՄ-ների կամ լրագրող կոչվածների (որոնցից, ի դեպ, շատ կան նաև Հայաստանում), իհարկե, նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքական որոշ շրջանակների, «իրավապաշտպան» և հայտնի այլ կառույցների կողմից:


Որպես համընդհանուր հայկական համայնքի ներկայացուցիչներ հանդես գալն էլ առնվազն ծիծաղ էր հարուցում: Ընդհանրապես, ո՞վ էր նրանց լիազորել, որ համընդհանուր հայկական համայնքի ներկայացուցիչներ հանդես գան, կամ իրենք բարոյական ի՞նչ իրավունքով էին հանդես գալիս որպես այդպիսին: Հարցեր չէին առաջանա, եթե նրանք հանդես գային որպես այլասերվածների, նրանց «իրավունքների» պաշտպանների կամ սատանայապաշտների ներկայացուցիչներ: Հիշյալ անձինք համընդհանուր հայկական համայնքի ներկայացուցիչներ չե՛ն եղել ու չեն:


«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկը` Հրագ Վարդանյանը, այն ժամանակ այսպես արձագանքեց հիշյալ հայտարարությանը. «Հայու զավակներ, որ ուծացվեցին արևմտյան հակաարժեքներից և հիմա իրենց դիրքը օգտագործելով, փորձում են հանրային կարծիք այստեղ ձևավորել, սրանից պատվերի հոտ էլ է փչում: Մնում է ընտրել՝ մեզ համար քրիստոնեական արժեքնե՞րն են կարևոր, թե՞ «ԼԳԲՏ մեր բարեկամները», ինչպես բարեհաճել են նամակագիրներն արտահայտվել»:
Որքան էլ ամոթալի է, բայց փաստ է, որ այս մարդիկ համախմբվել էին ոչ թե հայրենակիցներին ու հայրենիքին անհրաժեշտ խնդիրներում օգնելու նպատակով, այլ մղկտում էին միասեռականների համար: Հայաստանի առջև ծառացած հազարավոր մարտահրավերներ կային ու կան, այս անհեթեթության շու՞րջ պետք է համախմբվեին…


Եթե ոմանց թվում է, թե հայտնիների վերոնշյալ հայտարարությունը սոսկ նրանց դիրքորոշման հրապարակային արտահայտությունն է, այսպես ասած, «մեկանգամյա ակցիա», բայց ոչ՝ նրանց կողմից իրականացվող ծրագրային, նպատակային քաղաքականության արտահայտություններից ընդամենը մեկը, ապա չարաչար սխալվում են: Ահա նրանցից, օրինակ, կանադահայ դերասան, ոմանց կողմից նաև հասարակական գործիչ համարվող Արսինե Խանջյանի հերթական քայլը՝ ի նպաստ միասեռականների և ուրիշ այլասերվածների «իրավունքների» պաշտպանության: Պատասխանելով այլասերվածների «իրավունքների» պաշտպանությամբ և այլասերվածության քարոզչությամբ զբաղվող LGBTnews-ի կայքի (Երևան) հարցին, թե Հայաստանում նոր քաղաքական իրավիճակում ինքն ի՞նչ ակնկալիքներ ունի ԼԳԲՏ մարդկանց իրավունքներին առնչվող խնդիրների լուծման կապակցությամբ, Արսինե Խանջյանն ասել է.


«Ես հուսով եմ, որ այդ հարցը կլուծվի, որովհետև նոր Հայաստանը նոր մոտեցումներով է վերաբերվում իր ժողովրդին, իր ազգին: Հույս ունեմ, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որ օրենքները փոխվեն ու մարդկանց մտածելակերպը փոխվի, դաստիարակվի»: Այս անբարոյականն ամաչելու, ավելին՝ սոդոմական մեղքի կամ այդ մեղքի մեջ գտնվողների «իրավունքների» պաշտպանությունից զարհուրելու և լռելու փոխարեն, դեռ հանդգնե՞լ է այլասերվածությունն ու այլասերվածներին չընդունող, նրանց որոշ «իրավունքներին» դեմ հանդես եկող հայաստանյան հասարակության մեծամասնության մտածողությունը համարել դաստիարակության կարիք ունեցող, այդպիսով վիրավորելով այդ մտածողությունն ունեցողներին: «Թավշյա հեղափոխությանը» ու վարչապետ դառնալու նպատակ ունեցող Նիկոլ Փաշինյանին ջերմորեն աջակցած Արսինե Խանջյանն ահա թե ի՜նչ փոփոխությունների հույսեր է կապում նոր կառավարության հետ, որոնք, սակայն, թաքցրել է Հանրապետության հրապարակում ս. թ. ապրիլի 30-ի հանրահավաքի ժամանակ՝ հաջակցություն «թավշյա հեղափոխության» ունեցած իր ելույթում, որովհետև եթե ասեր ճշմարտությունը, հանրահավաքի մասնակիցները, որքան էլ էյֆորիայի մեջ լինեին, նրան այնտեղից, ինչպես ասում են, կլարեին (մեղմ ասած):


«Մեր պարտականությունն է, որ աջակցենք փոփոխություններին, որ պետք է լինեն, ես հպարտ եմ ձեզնով, ապրեք»,- հիշյալ հանրահավաքում ասել է Ա. Խանջյանը, չմանրամասնելով, թաքցնելով, սակայն, որ նկատի ունի վերը նշած փոփոխությունները, ապա խնդրել հայերին՝ Նիկոլ Փաշինյանի թիկունքին լինել հարատև։
ՈՒշադրություն դարձնենք մի շատ էական հանգամանքի հայտնի միասեռական Էլթոն Ջոնին երևանյան ռեստորաններից մեկում իր տիկնոջ ու ՀՀ նախագահի հետ պատիվ տված, Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի աջակցությունից չհրաժարված, հակառակը՝ «թավշյա հեղափոխության» օրերին նրանց բարոյական աջակցությունն ունենալու համար այդ հայտնի սփյուռքահայերին Հայաստան հրավիրած Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունից Ա. Խանջյանի՝ ԼԳԲՏ մարդկանց «իրավունքների» պաշտպանության հարցը լուծելու, այդ նպատակով օրենքները և մարդկանց մտածելակերպը փոխելու համար ամեն ինչ անելու վերոնշյալ ակնկալություններին հիմա դեռ ոչ այո է ասում, ոչ էլ՝ ոչ: Ամենայն հավանականությամբ, նա իր խոսքը կասի ու դիրքորոշումը գործնականում կարտահայտի միայն Ազգային ժողովի ընտրություններից հետո, Եվրամիությունը և ԱՄՆ-ը մինչ այդ հավանաբար կսպասեն, թեև ով իմանա՝ երբեմն լինում է, որ շաբաթն է ուրբաթից շուտ գալիս…


Դերասանուհին ասել է նաև. «Սիրելի Սփյուռքի հայրենակիցներ, դուք ականատես եղաք ձեր հեռավոր քաղաքներում, որ եղավ այս ամենը, մենք բոլորս պետք է հավատանք, որ Հայաստանը և Սփյուռքը միասնական պետք է խոսեն, որ բարգավաճի այս երկիրը»։ Ի՞նչ է, ըստ Ա. Խանջյանի, Հայաստանը և Սփյուռքը պետք է միասնաբար պաշտպանե՞ն այլասերվածների «իրավունքները», որ Հայաստանը բարգավաճի, նա այսպե՞ս է պատկերացնում մեր երկրի բարգավաճումը… Եթե այո, ապա անիծյալ լինի այդպիսի բարգավաճումը՝ բարոյականությունը զոհելու ու մարդկանց հոգիների կործանման հաշվին:
Իր հետապնդած նպատակներն իրականություն դարձնելու առումով կարևորելով նաև հասարակական կազմակերպությունների դերը, Արսինե Խանջյանը LGBTnews-ի կայքի հարցին, ասել է. «Հույս ունեմ, որ քաղաքացիական հաստատությունները կկարողանան ավելի զորավոր կերպով պետությանը դիմել՝ առանց վախենալու, որովհետև վախը տգեղ երևույթ է ցանկացած ժողովրդի, հատկապես հայության համար»: Դերասանուհու այս խոսքից արտերկրում անտեղյակ մեկը կարող է այն տպավորությունը ստանալ, թե հայության դարդն ու ցավը, ուշքն ու միտքը այլասերվածներն ու նրանց «իրավունքների» պաշտպանությունն է, սակայն այդ առումով վախեցած են, ու Ա. Խանջյանը հիմա նրանց բացատրում է վախի տգեղ երևույթ լինելը ու քաղաքացիական հաստատություններին համարձակության, զորավոր կերպով պետությանը դիմելու է կոչում: Թող իմանա դերասանուհին, որ հայությունը վախկոտ չէ և իր վճռական խոսքը կասի, եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձի կյանքի կոչել Ա. Խանջյանի երազած ու նշած փոփոխությունները:


Ահա վատահամբավ դերասանուհու մտքի «գոհարներից» ևս մեկը. «Նրանք, ովքեր ապրում են Հայաստանում, չպետք է տառապեն, ինչպես տառապում են, պախարակվեն, ինչպես պախարակվում են, որովհետև ինձ համար նրանք նորմալ մարդիկ են` ամեն մարդու պես, եթե ընդունում ենք, որ որևէ անձ նորմալ է: Բոլորս էլ պետք է նույն իրավունքներն ունենանք»:
Ա. Խանջյանն այս հարցում իր հետ համախոհների ու գործակցողների հետ միասին թող իմանա, որ այլասերվածներն ինչպես այլ երկրներում, այլ ազգերի կողմից, այնպես էլ առավելապես Հայաստանում (աշխարհում քրիստոնեությունն առաջինն ընդունած պետությունում) և հայերիս կողմից պախարակվել ու պախարակվելու են, համենայն դեպս, բարոյական և իրավական հարթություններում չե՛ն հանդուրժվելու: Այլասերվածներն Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի ու նրանց համախոհների չնչին փոքրամասնության հակաքրիստոնեական, հակաաստվածային, հակաբնական ընկալմամբ են նորմալ մարդիկ: Մինչդեռ, հայության և, ընդհանրապես, մարդկության գերակշիռ մեծամասնության համար նրանք աննորմալներ են, աստվածային կամ ի վերուստ սահմանված, գոյություն ունեցող բնական կարգին դեմ գնացողներ, սոդոմական կործանարար մեղքի մեջ գտնվողներ: Նրանք Ա. Խանջյանի ու նույն անբարո դիրքորոշումն ունեցողների համար են ամեն մարդու պես, սակայն իրականում ամեն մարդու պես չեն ու չեն կարող լինել, որովհետև ամեն մարդ իրենց պես չէ, այսինքն` այլասերված: Կանադահայ դերասանուհին ճիշտ վերապահում է կատարել` «…եթե ընդունում ենք, որ որևէ անձ նորմալ է»: Չե՛նք ընդունում, որովհետև ցանկացած անձ նորմալ չէ, հասարակության մեջ կան նաև աննորմալներ, որոնց ոչ մի պարագայում չես կարող նորմալ համարել: Ինչ վերաբերում է Ա. Խանջյանի բաղձանքին` «Բոլորս էլ պետք է նույն իրավունքներն ունենանք», ապա նա, իր համախոհների հետ, իրենց ծոծրակները կտեսնեն, բայց Հայաստանում չեն տեսնի, որ այլասերվածները Հայաստանում այլասերվածության քարոզչության, իրենց պիղծ ամուսնությունները քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ԶԱԳՍ) մարմիններում գրանցելու, երեխա որդեգրելու իրավունքներ ունենան: ՀՀ Սահմանադրությամբ ու միջազգային փաստաթղթերով սահմանված մարդու իրավունքների գերակշիռ մասը նրանք արդեն իսկ ունեն և օգտվում են այդ իրավունքներից, ինչին որևէ մեկը չի խոչընդոտում, թող բավարարվեն դրանցով:


«Մարդու իրավունքները սահմանափակելը, վատ ձևով վերաբերվելը կամ կրոնական պարտադրություններ մեջտեղ բերելը մեզ կհասցնեն դարավոր անցյալի իրողություններին,- ասել է Արսինե Խանջյանը:- Մենք ապրում ենք 2018 թվականում, որտեղ մեզ ուզում ենք ներկայացնել որպես առաջադեմ մշակույթի կրող»: Իսկ ո՞վ է ասում, թե դարավոր անցյալի բոլոր իրողություններն են վատ ու մերժելի, և ճիշտն ավանդապահության վրա խաչ քաշելով, լիբերալների ցնկնած կեղծ արժեքներով կամ հակաարժեքներով առաջնորդվելն է: Տեսեք, թե աշխարհում հայուհու անունը խայտառակող այս կինն ինչպես է փորձում, իրողությունները գլխիվայր շրջելով, այյլասերվածների «իրավունքների» և այլասերվածության պաշտպանությունը նույնական համարել առաջադեմ մշակույթ կրելու հետ, երբ իրականում ճիշտ հակառակն է` այլասերվածությունը հետադիմության արտահայտություն է (մարդկությունն իզու՞ր է քաղաքակրթվել…), այն մարդու ու մարդկության համար ոչ թե առաջընթաց է ապահովում, այլ ընթացք է դեպի հետ, դեպի Սոդոմ և Գոմոր, դեպի կործանում:
Կանադահայ դերասանուհին նշել է, որ «այն խոսակցությունները, թե ԼԳԲՏ-ի իրավունքների մասին խոսելն օտար ազդեցությունների հետևանք է, տգիտության արտահայտություն են»: Արսինե Խանջյանն այսպիսով կամ իր տգիտությունն է արտահայտել, կամ փորձել է կեղծել ու թաքցնել իրականությունը: Այո՛, այլասերվածների իրավունքների պաշտպանությունը եթե ոչ ամբողջովին, ապա հիմնականում Արևմուտքի ազդեցությունների հետևանք է:


Ի դեպ, վերոնշյալ Արևմուտքի բաղկացուցիչը հանդիսացող Կանադայում, որի քաղաքացին է Ա. Խանջյանը, այս տարվա մարտին օրենքով արգելվել է պետական հաստատություններում «հայր» և «մայր» տերմինների գործածումը: Կանադայի պետական հաստատությունները պաշտոնական նամակագրության մեջ «մայր» և «հայր» տերմինների փոխարեն, արդեն օգտագործում են «գենդերային չեզոք ծնող» տերմինը:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12988

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ