Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Որտե՞ղ արժի բիզնես անել 2019-ին

Որտե՞ղ արժի բիզնես անել 2019-ին
03.11.2018 | 12:51

Չինաստանը կրճատում է տարածությունը իր հիմնական տնտեսական մրցակից ԱՄՆ-ից, դառնալով երկիր, որտեղ հեշտ է բիզնես անել: Համաշխարհային բանկի կազմած` այն տնտեսությունների ցանկում, որ հաղթել են բյուրոկրատիային, Նոր Զելանդիան նորից առաջինն է` իջեցնելով ընկերություններ բացելու արժեքը: Չինաստանն ու Հնդկաստանը բարելավել են վարկանիշը` լայնածավալ բարեփոխումներով, որ ձեռներեցներին ազատում են գլխացավանքից: «Բիզնես անել -2019» հաշվետվության մեջ նոր առաջատարներ են հայտնվել: ԱՄՆ-ը` խրվելով Չինաստանի հետ առևտրային պատերազմի հետ, դարձել է այն քիչ երկրներից, որտեղ բիզնեսը կառավարելը դժվարացել է: ԵՄ-ից դուրս գալու բանակցություններ վարող Մեծ Բրիտանիան նույնպես կորցրել է նախկին դիրքերը: Հիմա շատ ավելի հեշտ է բիզնես անել Վրաստանում, քան Մեծ Բրիտանիայում: Սինգապուրն ու Դանիան նորից առաջատար են: Միայն մեկ երկրում շատ ավելի է դժվար է բիզնես անել, քան Վենեսուելայում ու Էրիտրեայում` Համաշխարհային բանկի նշած 190 տնտեսություններից ամենավերջին տեղում Սոմալին է:


Բյուրոկրատիային հաղթողները


1. Նոր Զելանդիա
2. Սինգապուր
3. Դանիա
4. Հոնկոնգ
5. Կորեա
6. Վրաստան
7. Նորվեգիա
8. ԱՄՆ
9.Մեծ Բրիտանիա
10.Մակեդոնիա


ՀԲ 16-րդ հաշվետվության մեջ հաղորդվում է` որքան հեշտ կամ դժվար է բիզնես անելը` սկսած նոր մասնաճյուղի բացումից և շինթույլտվությունից մինչև էլեէներգիայի միացում:
Լավագույն ու վատագույն ցուցանիշներ
● Նորզելանդացիները կարող են բիզնես սկսել մի քանի ժամում: Լաոսում գործընթացը կարող է տևել 174 օր:
● Սլովենիայում բիզնես սկսելն ամենաէժանն է:
● Աֆղանստանը բարելավել է իր ցուցանիշները ցանկացած այլ երկրից ավելի` ուժեղացնելով մինորիտար ներդրումների պաշտպանությունը:
● Չինաստանն արագացրել է էլէներգիայի միացումը` 150 օրից Պեկինում ու Շանհայում մինչև 30 օր:
Ասիա
Չինաստանն ու Հնդկաստանն առանձնացնում են ընդհանուր պատկերից: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երդվել է պարզեցնել բիզնես անելն ու նպատակադրել է լավագույն 50 երկրներից մեկը դառնալ: 2017-ի 100-րդ տեղից Հնդկաստանը 2018-ին թռիչք է կատարել` դառնալով 77-րդը` մաքսակետերի վերահսկողության ժամկետը կրճատելու հաշվին: Չինաստանը 78-ից հասել է 46-ին` առաջին անգամ հայտնվելով թոփ 50-ում:


Եվրոպա


Եվրոպան առաջատարների 10-յակի կեսը վերցրել է: Վրաստանն առաջ է անցել Մեծ Բրիտանիայից ու ԱՄՆ-ից` դառնալով 6-րդը: Ինչպես Նոր Զելանդիային` Վրաստանին միայն մեկ ընթացակարգ է պետք` բիզնես սկսելու համար` դա նվազագույն ցուցիչն է ամբողջ աշխարհում: Վրաստանի ու Նորվեգիայի հաջողությունները հետ մղեցին Մեծ Բրիտանիային, որ հիմա 7-րդից դարձել է 9-րդը: Մերձավոր Արևելք ու Հյուսիսային Աֆրիկա
Տարածաշրջանը շարունակում է հետ մնալ գենդերային հարցերում` կին ձեռներեցները խոչընդոտների են բախվում 14 երկրներում: Արաբական Միացյալ Էմիությունները 11-րդն` մերձավորարևելյանն միակ երկիրը լավագույն 20-յակում:


ԱՄՆ
ԱՄՆ-ը 6-րդից դարձել է 8-րդը` զիջելով Վրաստանին ու Նորվեգիային: ԱՄՆ-ը ու Կորեան լավագույն 10-յակում ցուցանիշները վատացրած միակ երկրներն են: ԱՄՆ-ում հիմնական արգելքներից մեկը բիզնես բացելու բյուրոկրատական քաշքշուկն է ու էլէներգիայի միացման ուշացումը:
Անգուս Ուիտլի, Ադրիան Լիոն, Bloomberg


Հ.Գ.
Աու, ու՞ր ես, Հայաստան:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ