Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Վերջում քաղաքացիներն են գտնելու երկու անհայտով հավասարման լուծումը

Վերջում քաղաքացիներն են գտնելու երկու անհայտով հավասարման լուծումը
16.11.2018 | 03:05

Օրերս պետեկամուտների կոմիտեն հրապարակեց «Գազպրոմ Արմենիայում» կատարած ստուգումների արդյունքները, որոնց համաձայն, այս ընկերությունը խոշոր չափի հարկային պարտավորություններ չի կատարել։ Խոսքը մի քանի միլիարդ դրամի մասին է։ Սակայն «Գազպրոմ Արմենիայից» անմիջապես եղավ հերքում։ Ավելին, երեկ ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը հայտարարել է, որ ՊԵԿ-ի հրապարակումը վտանգել է ռուսական խոշոր բանկից վարկ վերցնելու գործընթացն ու արատավորել իրենց բարի համբավը։ «2016-ին երկու անգամ գազի սակագնի նվազեցում ենք արել` հիմք ընդունելով գազի ներկրման գինն ու մարժան։ Գազի ներկրման գինը որոշվել ու որոշվելու է միջպետական կառավարական համաձայնագրերով։ Այս փուլում ՀՀ կառավարությունը վարում է բանակցություններ Ռուսաստանի կառավարության հետ և մենք չենք մասնակցում այդ գործընթացին։ Այդ համաձայնագրերի արդյունքում սահմանվում է գին, որը հիմք է «Գազպրոմ Արմենիայի» համար։ Ներկայումս 2019-ին ՀՀ ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա»,- հավելել է Հրանտ Թադևոսյանը։


Ստացվում է, որ կառավարությունը Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ բանակցում է գազի սակագնի նվազեցման շուրջ, իսկ Հայաստանում` «Գազպրոմ Արմենիայում» ստուգումներ է անում ու բարձրաձայնում խոշոր մսխումների մասին։ Ասել է` Ռուսաստանի առջև ցանկանում են բացել սեփական ընկերության «դեմքը», որպեսզի կարողանան լրացուցիչ «բոնուս» շահել։ Ի դեպ, երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց. «Մենք ունենք երկու անհայտով հավասարում. նախ պետք է կորուստները բնորոշվեն ոչ տեղին, կամ պետք է ասել, որ իրոք կորուստներ եղել են։ Եթե կորուստներ չեն եղել, բնականաբար, սակագնի վերանայման անհրաժեշտություն հնարավոր է որ չլինի»։
Փաստորեն, երկու անհայտով հավասարումը բավական բարդ է լուծել, որովհետև այդ «անհայտների» համար դեռ պետք է շատ կոնկրետ փաստեր հայտնի դարձնել ու ապացուցել, որ կատարվել են անօրինական գործողություններ, չեն վճարվել հարկեր։
Պետք է գտնել նաև երկրորդ «անհայտը», որը կարող է պարզվել ամենևին էլ «Գազպրոմ Արմենիայում» չէ, այլ որոշ պաշտոնյաների համաձայնագրերում, որոնք չեն ցանկանում ոչ մի կերպ այդ հավասարումը լուծել։


Ի դեպ, այս տարի լրանում է հայ-ռուսական գազային համաձայնագրի ժամկետը, և որոշ շրջանակների փոխանցմամբ, խոսակցություն կա, որ գազի գինը ոչ թե կնվազի, այլ կբարձրանա։ Իսկ գազի սակագնի նվազմանը սպասող քաղաքացիներին ձմռան ամիսներին կմնա իսկապես երկու անհայտով հավասարում լուծել, որպեսզի կարողանան սպառված գազի համար վճարումներ կատարել։
Մի զավեշտալի դրվագ ևս. նույն ՊԵԿ-ն այս տարվա սեպտեմբերին «Գազպրոմ Արմենիային» «օրինապահ հարկ վճարողի» հավաստագրի է արժանացրել։ Հիմա ՊԵԿ-ը պետք է հե՞տ վերցնի այդ հավաստագիրը, թե՞ հայտարարի, որ իր կատարած ստուգումներն իրականությանը չեն համապատասխանում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3838

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ