Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Անձեռնմխելիությունը վերացրեք

Անձեռնմխելիությունը վերացրեք
04.12.2018 | 01:31

Քարոզարշավը կիսվեց։ Քաղաքական ուժերը վճռական փուլ են մտնում, իրավիճակն ավելի թեժ է դառնում։ ԱԱԾ-ն արդեն դարակները բացել է։ Շաբաթը նաև խորհրդարանական է։ Նիստ է, բայց քարոզարշավային եռուզեռը հազիվ թե պատգամավորներին թողնի գալ նիստի, եթե, իհարկե, նրանք պատրաստակամություն չհայտնեն ՀՀԿ խմբակցության անդամ Արամ Հարությունյանին անձեռնամխելիությունից զրկելու, ինչի համար Գլխավոր դատախազը դիմել է խորհրդարանին։


Այս առումով հետաքրքիր պատմական էքսկուրս։ Անկախ Հայաստանի խորհրդարանում պատգամավորական անձեռնմխելիութունից զրկել են մի քանի անգամ։ Էջը բացում է Վանո Սիրադեղյանը։ 2001 թ. նոյեմբերի 19-ին խորհրդարանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց ՀՀ ՆԳ նախկին նախարար և ՀՀՇ առաջնորդ Վանո Սիրադեղյանին։ Որոշումն ընդունվեց 67 կողմ, 8 դեմ, 4 ձեռնպահ ձայներով։ Հիշեցնենք, որ այն ժամանակ դատախազությունը նրան մեղադրանք էր ներկայացրել մի շարք աղմկահարույց սպանությունների և մահափորձերի կազմակերպման հիմքով, որոնք կատարվել էին նրա հրամանով՝ 90-ականների կեսերին։ Բայց մինչ այդ 2000 թ. ապրիլի 6-ին Սիրադեղյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվեց։ Մինչ այսօր նրան չեն հայտնաբերել։
Այսպես ասած, լայնամասշտաբ անձեռնմխելիությունից զրկում տեղի ունեցավ 2008-ի Մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո, երբ խորհրդարանն անձենմխելիությունից զրկեց Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին և այլ պատգամավորների։


2012-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր էր ներկայացրել խորհրդարան ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և «Սիվիլիթասի»` փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Վերջին թարմ օրինակը Մանվել Գրիգորյանն է։ Այս տարվա հուլիսին ընդամենը 3 պատգամավոր էր դեմ քվեարկել Գրիգորյանին անձեռնմխելությունից զրկելու և ձերբակալելու դատախազի որոշմանը։ Իսկ վերջինս ձերբակալվեց ապօրինի զենք և ռազմամթերք պահելու կասկածանքով։ Մինչ այսօր, սակայն, այս գործը դեռ դատարան չի հասել։
Այս իշխանությունն արդեն երկրորդ անգամ է դիմում խորհրդարանին` պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։


Ամեն անգամ այսպիսի երկարատև գործընթաց չնախաձեռնելու համար, թերևս, ճիշտ են այն ուժերը, որոնք պահանջում են վերանայել օրենքը և վերացնել պատգամավորների անձեռնմխելիության իրավունքը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ