Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցում է միջազգային անվտանգության հարցերով համաժողովին

Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցում է միջազգային անվտանգության հարցերով համաժողովին
23.04.2019 | 23:47

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 23-25-ը Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովին: Համաժողովում նախատեսված է Դավիթ Տոնոյանի ելույթը՝ «Միջազգային խաղաղապահություն. նոր մոտեցումներ և ռազմական համագործակցություն» թեմայով:

Դիտվել է՝ 404

Մեկնաբանություններ