Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Փհենյանը հաստատում է Վլադիմիր Պուտին-Կիմ Չեն Ին հանդիպման տեղեկությունը

Փհենյանը հաստատում է Վլադիմիր Պուտին-Կիմ Չեն Ին հանդիպման տեղեկությունը
23.04.2019 | 23:48

Փհենյանը հաստատել է, որ առաջիկայում Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը կայցելի Ռուսաստան, որտեղ բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտնել է Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը` չհստակեցնելով հանդիպման ժամկետներն ու վայրը:


Ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Կիմ-Պուտին հանդիպումը կայանալու է ապրիլի 25-ին Վլադիվոստոկից ոչ հեռու գտնվող Ռուսկի կղզում` Հեռավորարևելյան դաշնային համալսարանի ուսանողական ավանի տարածքում:

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ