Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դատարանը մերժել է ՊՎԾ պաշտոնյայի կալանքը երկարաձգելու ԱԱԾ միջնորդությունը

Դատարանը մերժել է ՊՎԾ պաշտոնյայի կալանքը երկարաձգելու ԱԱԾ միջնորդությունը
23.04.2019 | 23:52

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԱԾ միջնորդությունը՝ ևս երկու ամսով երկարացնել հեմոդիալիզի գործով մեղադրյալ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը։ Ադյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը լրանում է ապրիլի 25-ին, և չի բացառվում, որ նա այդ օրն ազատ կարձակվի։ Գլխավոր դատախազությունն արդեն բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը։


Փետրվարի վերջին ԱԱԾ-ն հայտնեց, որ քրեական գործ է հարուցվել ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և այլ հոդվածներով։ Հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով մեղադրանք էր առաջադրվել ծառայության երկու աշխատակցի՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին և բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանին, որն ստորագրությամբ ազատ է արձակվել։


ՊՎԾ պաշտոնյաների պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու քրեական գործով անցած շաբաթ մեղադրանք է առաջադրվել ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, նրա լիազորությունները կասեցվել են:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ