ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Բաքվի և Բրյուսելի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը մայիսի 13-ին չի նախատեսվում

Բաքվի և Բրյուսելի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը մայիսի 13-ին չի նախատեսվում
23.04.2019 | 23:54

Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի ստորագրում 2019-ի մայիսի 13-ին չի լինի։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան ասել է. «Ադրբեջանի և Եվրամիության համաձայնագրի ստորագրումն անմիջականորեն մայիսի 13-ին չի նախատեսվում, քանի որ փաստաթղթի շուրջ բանակցությունները, որոնք կստեղծեն գործընկերային հարաբերությունների իրավական հիմքը՝ շարունակվում են»։

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ