Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը պատգամավորներին հորդորել է ձեռնպահ մնալ պատերազմական կոչերից

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը պատգամավորներին հորդորել է ձեռնպահ մնալ պատերազմական կոչերից
24.04.2019 | 00:00

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը հորդորել է պատգամավորներին ձեռնպահ մնալ ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտության լուծման կոչերից: «Ինչի՞ մենք կարող ենք հասնել միմիայն պատերազմի մասին զգացմունքային կոչերով: Եթե հակամարտությունը հնարավոր է կարգավորվել խաղաղ ճանապարհով, ինչու՞ պետք է դրան դեմ լինենք», - ասել է Օքթայ Ասադովը խորհրդարանի նիստում: Նրա խոսքով՝ պատգամավորները պետք է շատ «զգույշ լինեն այս թեմայի շուրջ»: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միշտ հայտարարում է, որ մեր տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ: Հետևաբար, պատգամավորները պետք է զգույշ լինեն պատերազմի մասին իրենց կոչերում», - ընդգծել է Ասադովը։

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ