Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Անի Խաչատրյանը` Ավանի թաղապետին

Անի Խաչատրյանը` Ավանի թաղապետին
24.04.2019 | 00:03

Երևանի ավագանու նիստից հետո հարց ու պատասխանի ժամանակ այսօր «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ասաց, որ օրեր առաջ ֆեյսբուքյան գրառում է արել` «նոր Հայաստանում հին վարքագիծ բովանդակությամբ, որը բուռն քննարկվեց ավագանու անդամների կողմից: Նա պարզաբանեց, որ վարչական շրջաններից մեկի ղեկավարն իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ Վանուհի Գալստյանին, որն ունի բարձրագույն կրթություն, 10 տարվա աշխատանքային փորձ, տեղափոխում է առևտրի բաժին: «Մարտի 26-ին նա կանչում է աշխատակցուհուն ինչ-որ շաբաթօրյակի ֆեյսբուքյան նկարի անհեթեթ պատմություն հորինում, որը չի ստացվում ապացուցել և ստիպում դիմում գրել և հեռանալ: Ես կմեջբերեմ վարչական շրջանի ղեկավարի բառապաշարից, մեկ-երկու դրվագ ուղղված 32 տարեկան երիտասարդ կնոջը, որն իր խնամակալության տակ ունի հիվանդ մայր և երեխա։ «Լսի՛, աղջի, տասը րոպեում դիմումդ սեղանիս լինի, դե գնացեք ինչ ուզում եք՝ եղեք, սոված սատկեք»,- վարչական շրջանի ղեկավարին մեջբերեց ավագանու անդամը և նշեց, որ այս ամենը տեղի է ունեցել վարչական շրջանի ղեկավարի երկու տեղակալների ներկայութամբ: Անի Խաչատրյանը նշեց, որ մինչ այդ տարբեր հոգեբանական ճնշումների են ենթարկել տվյալ կնոջը, ծաղրել և փորձել են հասնել իրենց նպատակին, որ այդ կինն ինքնակամ դիմում գրի:


Նա կոչ արեց, որ համապատասխան գերատեսչությունները պաշտպանեն այս կնոջ իրավունքները և հետամուտ լինեն նրան աշխատանքի վերականգնելու և մեղավորներին պատժելու հարցում: «Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյան, ի՞նչ բացատրություն կտաք Ձեր վարքագծի համար: Ինչո՞ւ չեք գիտակցում, որ Դուք նախկին իշխանության ոստիկանը չեք այլևս, օպերլիազորին բնորոշ վարքագիծը կիրառելի չէ»,-ասաց նա` դիմելով վարչական շրջանի ղեկավարին:


Արա Դանիելյանը պատասխանեց, որ այս դահլիճը պարզաբանելու վայրը չէ, թե ով էր ճիշտ, ով՝ սխալ: «Բայց այնպիսի կարկառուն ելույթ ունեցաք, որ ես ստիպված եմ պատասխանել այդ մակարդակով»,-ասաց նա և նշեց, որ Վանուհի Գալստյանն իրավաբանական բաժնում է հաշվառված եղել շուրջ տասը տարի և եղել է նաև Տարոն Մարգարյանի օգնականը: Նա նշեց, որ ամբողջը հնարավոր է պարզել մնացած աշխատակիցների միջոցով: «Իմ դաստիարակությունը, կրթությունն ինձ թույլ չի տա երբեք նման արտահայտություն անել: Նա ինձ խաբել է, ես ասել եմ ընդամենը քո ստի պատճառով դիմում գրի: Իմ աշխատակազմում են եղել իմ երկու տեղակալները, որոնք կարող են պնդել իմ խոսքերը, իսկ նման արտահայտություններ, ամենայն ազնվությամբ, չի եղել»,- ասաց նա և նշեց, որ այդ կինը նշել է, թե երկու երեխա ունի: Անի Խաչատրյանն արձագանքեց, որ ինչու է ասել դիմում գրի և ինքը չի ազատել: «Վարչապետի մեղքը չեկավ դրոշի համար մարդ ազատելիս, Դուք էլ իմ մեղքը չեք գալու, ես պայքարելու եմ Ձեր ազատման համար, քանի որ Դուք հին Հայաստանի ոստիկանի վարքագիծ ունեք, իսկ ես 20 տարի պայքարել եմ Ձեր նմանների դեմ, Ձեր նմաններն ինձ 18 տարեկանում ոստիկանության բաժիններում ծեծի են ենթարկել: Դուք Տարոն Մարգարյանի կոռումպացված վատ փողթաղապետին հեռացրեցիք մեր ելույթների հիման վրա»,-ասաց ավագանու անդամը:
Արձագանքելով Անի Խաչատրյանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցրեց, որ իրենց ելույթների հիման վրա քաղաքապետարանում ոչ մի բան տեղի չի ունենում:

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ