Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչ է փոխվել Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո

Ինչ է փոխվել Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո
24.04.2019 | 00:05

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ տարի անց ինչ է փոխվել մարդկանց կյանքում:

«Ես կառանձնացնեի երկու կարևոր փոփոխություն: Առաջինը անհուսության մթնոոլորտի ցրումն է: Գաղնիք չէ, որ մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը ՀՀ քաղաքացիները առանձնապես մեծ հույսեր չէին կապում քաղաքականության հետ, առանձնապես մեծ հավատ չունեին ոչ մի գործչի նկատմամբ: Եվ ընդհանրապես կար մի ընդհանուր մտայնություն, որ ամեն ինչ շարունակելու է լինել շատ վատ: Հիմա թե դժգոհություններով, թե քննադատություններով հանդերձ փաստ է, որ քաղաքացիները վերստին հավատում են քաղաքականությանը, հավատում են իրենք իրենց, որ իրենց դիրքորոշումները, իրենց դժգոհությունը, քննադատությունը, գովասանքը ազդում են իրենց կյանքի վրա: Երկրորդ կարևոր փոփոխությունը ուղիղ կապված է սրա հետ, դա Հայաստանի ժողովրդավարացումն է ու ապակրիմինալացումը: Այլևս չկան անպատժելի մարդիկ, չկան անպատժելի խմբավորումներ, չկան կեղծվող ընտրություններ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ