Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երևանն անընդունելի է համարում ԼՂ կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը

Երևանն անընդունելի է համարում ԼՂ կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը
24.04.2019 | 14:03

ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը հստակ արտահայտված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որտեղ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շարքում կա նաև ինքնորոշման իրավունքը՝ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Ավելին, այդ դիրքորոշումը նաև բազմիցս վերահաստատվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում, որտեղ աջակցություն է հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Հայաստանը բազմիցս ամենատարբեր մակարդակներով և հարթակներում շեշտել և ևս մեկ անգամ ընդգծում է, որ անընդունելի է համարում այս հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը, որը կարող է հակասել ԼՂ հիմնահարցի կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին և խաթարել խաղաղության գործընթացը», - ասել է նա։


Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Օքթայ Ասադովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Եվրամիության ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի տեքստում տեղ է գտել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ձևակերպումը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել էր, որ Եվրամիության հետ ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի ստորագրում 2019-ի մայիսի 13-ին չի լինի՝ Բաքվի և Բրյուսելի բանակցությունները չեն ավարտվել։

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ