Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արցախի նախագահ Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի նախագահ Բակո Սահակյանի ուղերձը
24.04.2019 | 14:05

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:


«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես ամեն տարի ապրիլի 24-ին, այնպես էլ այսօր մեր ողջ ժողովուրդը սգում և ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, 1,5 միլիոն հայերի, ովքեր սրի քաշվեցին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից: Դա մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի ու հրեշավոր ծրագրերից մեկն էր, որը դարձավ խարան հետագա սերունդների համար:
Այս օրը մենք բոլորս միասին ենք՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, միասին ենք հոգով ու մտքով, բոլորս ծաղիկ ենք խոնարհում մեր սրբադասված նահատակների հիշատակին, բոլորիս սիրտը մղկտում է նույն ցավից ու ցասումից:
Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ, տոկուն ու անսասան՝ Հայրենիքը զորացնելու ու զարգացնելու, հայոց անկախ պետականությունը ամրապնդելու ճանապարհին: Սա է մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր ապագայի գրավականը, սա է մեր պատասխանը ցեղասպանություններին:


Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր հայ ժողովրդի կողքին էին այն ծանր օրերին, օգնության ձեռք մեկնեցին հայրենազուրկ, որբ ու անօթևան մնացած մեր հայրենակիցներին: Երախտապարտ ենք նրանց, ովքեր այսօր էլ մեզ հետ են, իրենց ձայնն են բարձրացնում՝ հանուն Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության, բարու և արդարության հաղթանակի:
Մենք միշտ վառ ենք պահում մեր անմեղ զոհերի հիշատակը և այսուհետ էլ կանենք հնարավորը, որպեսզի այլևս երբեք ողբերգություններ չլինեն, որ մեր ժողովուրդը տոնի միայն հաղթանակներ»,- ասված է Բակո Սահակյանի ուղերձում։

Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ