ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ամերիկայի հայկական համագումարը Թրամփի ուղերձը համարում է Ցեղասպանության ժխտողականությանը վերջ տալու բաց թողնված հնարավորություն

Ամերիկայի հայկական համագումարը Թրամփի ուղերձը համարում է Ցեղասպանության ժխտողականությանը վերջ տալու բաց թողնված հնարավորություն
24.04.2019 | 23:57

Ամերիկայի հայկական համագումարը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը բաց թողնված հնարավորություն է համարում՝ Ցեղասպանության ժխտողականությանը վերջ դնելու տեսանկյունից: Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին մեկնաբանել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:


«Հայոց ցեղասպանությունն ուղիղ ճանաչումից խուսափելն արտացոլվում է ոչ միայն նախագահի այս տարվա հայտարարության մեջ, այլ նախորդ վարչակազմերի ժամանակ, ինչը ժխտողականության մթնոլորտ է ստեղծում և ավտորիտար ռեժիմներին հնարավորություն է տալիս հետապնդել քրիստոնյաներին և այլ փոքրամասնություններին: Ցեղասպանության ժխտումն անարդար վերաբերմունք է բոլոր հետապնդվողների նկատմամբ»,- ասել է Բրայան Արդունին:

Դիտվել է՝ 328

Մեկնաբանություններ